Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 20
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.06.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 08.12.2015
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.04.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

 ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՈՒՐԴ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2015 թվականի

թիվ 20

քաղ. Մոսկվա

Սիլիցիումի համար Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր սահմանելու մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2804 61 000 0 և 2804 69 000 0 ծածկագրերով դասակարգվող սիլիցիումի համար՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2. Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի 8Դ ծանոթագրությունը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

« ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2015 թվականի ապրիլի 23-ի թիվ 20 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից


Վ. Գաբրիելյան


Վ. Մատյուշևսկի


Բ. Սագինտաև


Ի. Շուվալով

 

Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական: