Գլխավոր տեղեկություն
Համար
N 1072-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.10.2015-14.07.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.08/43(777) Հոդ.985
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.08.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2010

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2010 թվականի N 1072-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 25.09.15 N 1108-Ն)

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ավանդույթների զարգացման, անձնակազմի ծառայողական պարտքի կատարման հանդեպ պատասխանատվությունն ավելի բարձրացնելու նպատակով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց., փոփ. 25.09.15 N 1108-Ն)

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության դրոշ.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշ:

(1-ին կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության դրոշի կանոնադրությունը և դրոշի նկարագրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության դրոշի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշի կանոնադրությունը և խորհրդանիշի նկարագրությունը` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշի ձևը` համաձայն N 4 հավելվածի:

(2-րդ կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. օգոստոսի 31
Երևան

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2010 թվականի

օգոստոսի 26-ի N 1072-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  ԵՎ  Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ

(վերնագիրը լրաց. 25.09.15 N 1108-Ն)

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության դրոշը պատվի և արժանապատվության, արիության ու նվիրումի խորհրդանիշ է: Դրոշը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության յուրաքանչյուր աշխատողի սրբազան պարտքի հիշեցումն է հայրենիքին անձնուրաց ծառայելու, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումներն անվերապահորեն կատարելու, յուրաքանչյուր մարդու կյանքը, առողջությունն ու գույքը փրկելու, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքն իրականացնելու մասին:

(1-ին կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)

2. Դրոշը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը հանձնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ նրա կողմից լիազորված անձը:

(2-րդ կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)

3. Դրոշի հետ հանձնվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի ստորագրությամբ վկայագիր:

4. Դրոշը մշտապես պահվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում:

(4-րդ կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)

5. Դրոշի պահման, պահպանման և օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը:

(5-րդ կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության յուրաքանչյուր ծառայող պարտավոր է պահպանել և պաշտպանել դրոշը:

(6-րդ կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)

7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության դրոշը բաղկացած է երկդեմ պաստառից և ծոպափնջերով քուղերից, կտորի գույնի համակարգչային հարաբերակցությունն է` C = 98 տոկոս, M = 96 տոկոս, Y = 45 տոկոս, K = 18 տոկոս: Դրոշի պաստառն ուղղանկյունաձև է, երկարությունը 1450 մմ է, լայնությունը՝ 1150 մմ` համաձայն ձևի:

(7-րդ կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)

8. Դրոշը կարված է երկտակ մետաքսե մուգ կապույտ կտորից՝ երեք կողմից երիզված ոսկեգույն ծոպերով: Պաստառի երեսի կողմի կենտրոնական մասում ոսկեգույն մետաքսաթելով ասեղնագործված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ տարածքային կառավարման եվ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը. տառերի բարձրությունը 70 մմ է, լայնությունը՝ 50 մմ: Դրոշի ձախ անկյունում պատկերված է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշը՝ 240 x 160 մմ չափերով:

(8-րդ կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)

9. Դրոշի պաստառի հակառակ կողմի կենտրոնական մասում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը՝ 300 x 300 մմ չափերով: Հայաստանի Հանրապետության զինանշանի վերին մասում ոսկեգույն մետաքսաթելով կամարաձև ասեղնագործված են «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» բառերը. տառերի բարձրությունը 60 մմ է, լայնությունը՝ 40 մմ:

(հավելվածը լրաց. 25.09.15 N 1108-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան


 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2010 թվականի

օգոստոսի 26-ի N 1072-Ն որոշման

 

Ձև

 

 

Դ Ր Ո Շ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

(վերնագիրը խմբ. 25.09.15 N 1108-Ն)

 

Ներմուծեք նկարագրությունը_7336

 

Նկ. 1. Դրոշի երեսի կողմ

 

Ներմուծեք նկարագրությունը_7337

 

Նկ. 2. Դրոշի հակառակ կողմ

 

(հավելվածը խմբ. 25.09.15 N 1108-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2010 թվականի

օգոստոսի 26-ի N 1072-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  ԵՎ  Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ

(վերնագիրը լրաց. 25.09.15 N 1108-Ն)

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշը (այսուհետ` խորհրդանիշ) այն նշանն է, որը ցույց է տալիս ծառայողների, ինչպես նաև նյութատեխնիկական և այլ գույքի պատկանելությունը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը:

(1-ին կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)

2. Խորհրդանիշը դրվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի աշխատասենյակում, ինչպես նաև պատկերվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության դրոշի (դրոշակի) վրա:

(2-րդ կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)

3. Խորհրդանիշի պատկերը զետեղվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոնական ապարատի անմիջական ենթակայության ստորաբաժանումների, նախարարության կառուցվածքային և այլ ստորաբաժանումների անկյունադրոշմակների կամ անկյունադրոշմակով դրոշմաթղթերի վրա:

(3-րդ կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)

4. Խորհրդանիշը դրվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողների համազգեստի, ավտոմեքենաների և այլ հատուկ տեխնիկայի վրա:

(4-րդ կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)

5. Թույլատրվում է խորհրդանիշի պատկերի կիրառումը տպագրական, գովազդային- տեղեկատվական և հուշանվերային արտադրանքի (ծրագրեր, օրացույցներ, կրծքանշաններ, ժամացույցներ, թղթապանակներ և այլն), տեսաժապավենների վրա` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ:

(5-րդ կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)

6. Խորհրդանիշի պատկերի կիրառման այլ դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի կողմից:

(6-րդ կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)

7. Խորհրդանիշը պահպանվում է օրենքով սահմանված կարգով:

8. Խորհրդանիշը Հայաստանի Հանրապետության վարչական քարտեզն է` սպիտակ երանգի վրա, որի երկարությունը 120 մմ է, միջնամասի լայնությունը՝ 80 մմ: Այն խորհրդանշում է տարածքային կառավարման և քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների բնագավառները: Քարտեզի վրա գծագրված են Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորները` մարզերը և Երևան քաղաքը: Քարտեզի վերևի հատվածում` միջնամասում, պատկերված է արծիվ: Արծվի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Քարտեզի վրա` արծվի թևի մոտ, պատկերված է ութաթև աստղ: Աստղի միջնամասում պատկերված է նարնջագույն շրջան, որի կենտրոնում քաղաքացիական պաշտպանությունը և փրկարարությունը խորհրդանշող հավասարակողմ եռանկյունաձև կապույտ տարբերանշանն է՝ կողմի 20 մմ երկարությամբ: Քարտեզի վրա` արծվի ներքևի հատվածում, N «7» տառաչափով, հայերենով գրված է «ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»:

9. (կետն ուժը կորցրել է 25.09.15 N 1108-Ն)

10. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմը համազգեստի վրա խորհրդանշանը, որպես տարբերանշան, կրում է ուսաեզրից 80 մմ ներքև, ձախ բազկի կենտրոնում:

(10-րդ կետը լրաց. 25.09.15 N 1108-Ն)

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 25.09.15 N 1108-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

 ՀՀ կառավարության 2010 թվականի

օգոստոսի 26-ի N 1072-Ն որոշման

 

Ձև

 

Խ Ո Ր Հ Ր Դ Ա Ն Ի Շ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

(վերնագիրը խմբ. 25.09.15 N 1108-Ն)

 

Ներմուծեք նկարագրությունը_7340

 

(հավելվածը խմբ. 25.09.15 N 1108-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.05.2016, N 695-Ն 14.07.2016, N 1072-Ն
25.09.2015, N 1108-Ն 01.10.2015, N 1072-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան