Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-937
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Base act (06.09.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
06.09.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի մասին» ՆՀ-32 հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» ՆՀ-566 հրամանագրով (Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի օգոստոսի 12-ի ՆՀ-642 և 2001 թվականի հունվարի 29-ի ՆՀ-807 հրամանագրերի խմբագրությամբ) հաստատված հանձնաժողովի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) Աղասի ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ազատել հանձնաժողովի անդամի պարտականությունների կատարումից.

բ) հանձնաժողովի կազմում ընդգրկել`

 

Աիդա ԻՍԿՈՅԱՆԻՆ   Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ
Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ   «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն:

 

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


6 սեպտեմբերի 2001 թ.

ՆՀ-937

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան