Գլխավոր տեղեկություն
Համար
N 890-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.10.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 1 հոկտեմբերի 2015 թվականի N 890-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) 69-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 11-17-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Արթուր Օսիկյանի, Կարեն Բիշարյանի և Կարեն Փոլադյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Արման Թաթոյանի և Կարեն Գևորգյանի Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արթուր Օսիկյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 1

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հոկտեմբերի 1-ի N 890-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2015 ԹՎԱԿԱՆԻ հոկտեմբերի 11-17-Ը ֆրանսիայի Հանրապետություն ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Ա. Օսիկյան  -ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ (պատվիրակության ղեկավար)
 Ա. Թաթոյան  -ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
 (11. 10. 2015 թ.-14. 10. 2015 թ.)
Կ. Փոլադյան  -ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)
 (11. 10. 2015 թ.-14. 10. 2015 թ.)
 Կ. Բիշարյան  -ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ) 
 (11. 10. 2015 թ.-14. 10. 2015 թ.)
 Կ. Գևորգյան  -Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան