Գլխավոր տեղեկություն
Համար
N 1418-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.09/82(1171) Հոդ.1084
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2015 թվականի N 1418-Ն

 

«ԳՅՈՒՄՐՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածին, 64-րդ հոդվածի 2-րդ մասին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետին և 24-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գյումրու մշակույթի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 29.210.01961) միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 29.210.01951):

2. Սահմանել, որ՝

1) «Գյումրու մշակույթի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել՝

1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.

2) «Գյումրու մշակույթի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը.

3) «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում «Գյումրու մշակույթի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության 7-12-րդ դասարանների աշակերտների հանրակրթական ծրագրերով շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը՝ 2016-2017 ուսումնական տարվանից ընդունելություն կատարելով միայն 10-12-րդ դասարաններում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 2175-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությունը «կազմակերպության» բառից հետո լրացնել «և «Գյումրու մշակույթի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը՝ 29.210.01961)» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 4
Երևան