Գլխավոր տեղեկություն
Համար
N 1412-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.09/82(1171) Հոդ.1082
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2015 թվականի N 1412-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Գնումների վերաբերյալ ահազանգերի արձանագրման և հարցերին արագ արձագանքման նպատակով գնումների աջակցության (թեժ գիծ) ծառայության բարելավման համար «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2015 թվականին հատկացնել 1,873,500 դրամ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 4
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտ
եմբերի 3-ի N 1412-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքների ցուցանիշները

Ծրագրային դասիչը

Անվանումը
Գնումների կատարման համար անհրաժեշտ մրցույթների կազմակերպում

Նկարագրությունը
Պետական գնումների կատարման համար անհրաժեշտ մրցույթների կազմակերպում, պետության կողմից կատարվող գնումների վերաբերյալ հրապարակային տեղեկատվության տրամադրում հանրությանը, մասնագետների վերապատրաստում

1137

ԱԾ 01

Քանակական

Մշակված չէ

X

X

Որակական

Մշակված չէ

   

Ժամկետայնության

Մշակված չէ

   

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (դրամ)

X

1,873,500

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1137 Պետական գնումների գործընթացի կազմակերպում, համակարգում և կատարելագործում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Արդյունավետ գործող պետական գնումների համակարգ

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտ
եմբերի 3-ի N 1412-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում կատարվող ԼՐԱՑՈՒՄները

 

Բաժին 2.

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

ՀՀ կառավարության աշխատակազմ

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության
միջոցառումը

ՀՀ 2015 թվականի պետական բյուջե
(դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1137

   

ԾՐԱԳԻՐ

     

Պետական գնումների գործընթացի կազմակերպում, համակարգում և կատարելագործում

1,873,500

Ծրագրի նկարագրությունը
Պետական գնումների կատարման համար անհրաժեշտ մրցույթների կազմակերպում, պետության կողմից կատարվող գնումների վերաբերյալ հրապարակային տեղեկատվության տրամադրում հանրությանը, մասնագետների վերապատրաստում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Արդյունավետ գործող պետական գնումների համակարգ

     

Քաղաքականության միջոցառումներ

 
 

ԱԾ 01

 

Գնումների կատարման համար անհրաժեշտ մրցույթների կազմակերպում

1,873,500

Մատուցվող ծառայության նկարագրությունը
Պետական գնումների կատարման համար անհրաժեշտ մրցույթների կազմակերպում, պետության կողմից կատարվող գնումների վերաբերյալ հրապարակային տեղեկատվության տրամադրում հանրությանը, մասնագետների վերապատրաստում

Ծառայություն մատուցողի անվանումը
«Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան