Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 5/7
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.09.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 17.09.2015
Ընդունող մարմին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
05.09.2012
Ստորագրող մարմին
Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2012

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


5 սեպտեմբերի, 2012 թվականի

թիվ 5/7

 

քաղ. Պետրոպավլովսկ-Կամչատսկի

 

Ռիսկերի կառավարման համակարգի կիրառման նպատակով՝ Մաքսային միության մաքսային տարածք ավտոմոբիլային տրանսպորտային միջոցով ներմուծվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվության օգտագործման կարգը հաստատելու մասին

 

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան

 

ՈՐՈՇԵՑ՝

 

1. Հաստատել ռիսկերի կառավարման համակարգի կիրառման նպատակով՝ Մաքսային միության մաքսային տարածք ավտոմոբիլային տրանսպորտային միջոցով ներմուծվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվության օգտագործման կարգը (կցվում է)։

2. Ռուսաստանի ԴՄԾ-ին (ՄՁևՄՀԿԳՎ, Վ. Վ.Իվին, ԴՄԵևՍԿԳՎ, Օ. Ն. Կոմարովա), Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին (ՄՀԿՎ, Վ.Ն. Օրլովսկի) և Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին (ՌՎՎՎ, Ա. Մ. Կոլբայ)՝ ապահովել կից ներկայացվող Կարգի կիրառումը ռիսկերի կառավարման համակարգի շրջանակներում՝ Մաքսային միության մաքսային տարածք ավտոմոբիլային տրանսպորտային միջոցով ներմուծվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվությունն օգտագործելիս:

Նախագահ՝

 

Ա. Յու. Բելյանինով

     

Նախագահի տեղակալ՝

 

Ա. Ֆ. Շպիլևսկի

     

Նախագահի տեղակալ՝

 

Մ.Տ. Յեսենբաև

 

Հավելված

Մաքսային միության անդամ

պետությունների մաքսային

ծառայությունների միավորված

կոլեգիայի թիվ 5/7 որոշման

 

Ռիսկերի կառավարման համակարգի կիրառման նպատակով՝ Մաքսային միության մաքսային տարածք ավտոմոբիլային տրանսպորտային միջոցով ներմուծվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվությունն օգտագործելու կարգը

I. Ընդհանուր դրույթներ

1. Ռիսկերի կառավարման համակարգի կիրառման նպատակով՝ Մաքսային միության մաքսային տարածք ավտոմոբիլային տրանսպորտային միջոցով ներմուծվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվության օգտագործման կարգը (այսուհետ՝ Կարգ) մշակվել է՝ մաքսային գործառնությունների իրականացումն օպտիմալացնելու և արագացնելու, մաքսային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

2. Կարգը կանոնակարգում է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից ռիսկերի կառավարման համակարգի շրջանակներում ավտոմոբիլային տրանսպորտային միջոցով ներմուծման համար նախատեսված ապրանքների և այդպիսի ապրանքներ տեղափոխող միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության (այսուհետ՝ նախնական տեղեկատվություն) օգտագործման նկատմամբ միատեսակ մոտեցում:

 

II. Ռիսկերի կառավարման համակարգի շրջանակներում Մաքսային միության մաքսային տարածք ավտոմոբիլային տրանսպորտային միջոցով ներմուծվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվությունն օգտագործելը

 

3. Շահագրգիռ անձանց կողմից Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմիններ ներկայացվող նախնական տեղեկատվությունն ավտոմատ ռեժիմով ենթարկվում է ձևաչափական և տրամաբանական հսկողության՝ հետագայում նույնականացման եզակի համար տալու նպատակով:

Նախնական տեղեկատվության բեռնումը մերժելու դեպքում շահագրգիռ անձը տեղեկացվում է ձևաչափական և տրամաբանական հսկողության ժամանակ հայտնաբերված սխալների ցանկի մասին: Տվյալ դեպքում նախնական տեղեկատվության նույնականացման եզակի համար չի տրվում, այդպիսի տեղեկատվության վերլուծություն չի իրականացվում:

4. Նույնականացման եզակի համար տալուց հետո և մինչև ապրանքով բեռնված տրանսպորտային միջոցի ժամանումը Մաքսային միության մաքսային տարածք` նախնական տեղեկատվությունը ռիսկերի կառավարման համակարգի կարգավորում իրականացնող ստորաբաժանումների կողմից ենթարկվում է ռիսկերի գնահատման՝ հատուկ ծրագրային միջոցների օգտագործմամբ (տեխնիկական հնարավորության առկայության դեպքում): Այդպիսի գնահատման արդյունքներով կարող են ստեղծվել ռիսկերի պրոֆիլներ և (կամ) օպերատիվ բնույթի կողմնորոշումներ:

5. Ապրանքները Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելիս Մաքսային միության մաքսային սահմանը հատելու պահից սկսած մաքսային մարմինը ժամանման վայրում ռիսկերի առկայությունը հայտնաբերելու նպատակով անցկացնում է նախնական տեղեկատվության գնահատում՝ այդ թվում օգտագործելով հատուկ ծրագրային միջոցներ:

6. Ռիսկերի հայտնաբերման դեպքում մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձը ժամանման վայրում կիրառում է միջոցներ՝ դրանք նվազեցնելու ուղղությամբ:

 

III. Եզրափակիչ դրույթներ

 

7. Մաքսային միության անդամ պետությունների տվյալների մասնագիտացված բազաներում ներառված նախնական տեղեկատվությունը պահվում է այն եղանակով, որը բացառում է դրա մեջ չարտոնված փոփոխություններ կատարելը, օգտագործվում է բացառապես մաքսային նպատակներով և ենթակա չէ երրորդ անձանց փոխանցելուն:

8. Նախնական տեղեկատվության մեջ ներառված տեղեկությունների վերլուծության կարգը և ալգորիթմները, ինչպես նաև հատուկ ծրագրային միջոցների գործառությանը ներկայացվող պահանջները որոշվում են Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից:

 

 

Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական: