Գլխավոր տեղեկություն
Համար
N 1392-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (19.09.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2013 թվականի N 1392-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևան քաղաքի, Դավիթ Անհաղթի փողոց 23/6 հասցեում գտնվող շենքի 477.2 քառ. մետր մակերեսով N 7 տարածքը և շենքի օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից տարածքի բաժնային մաս համարվող հողամասը (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլագիական խորհրդատվությունների ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):

2. Սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2013 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` 41105243 դրամ.

2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը գնահատված արժեքի 75 տոկոսի չափով` 30828933 դրամ:

3) որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի 187.3722 քառ. մետր մակերեսով բաժնային մասի կադաստրային արժեքը՝ 2 006 757 դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից (այսուհետ՝ գնորդ) գույքի վաճառքի գնի, ինչպես նաև հողամասի իր բաժնային մասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 150528 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝

1) պայմանագիրը կնքելուց հետո տարածքի և տանիքի վերանորոգման, շենքի շքամուտքի բարեկարգման, ինչպես նաև չշահագործվող վերելակն աշխատող վերելակով փոխարինելու նպատակով 3 տարվա ընթացքում կատարել 20 մլն դրամի չափով ներդրում հետևյալ համամասնությամբ՝ առաջին տարում 3 մլն դրամ, երկրորդ տարում 11 մլն դրամ, երրորդ տարում 6 մլն դրամ.

2) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

(3-րդ կետը փոփ. 17.09.15 N 1066-Ա)

4. Գնորդը գույքի վաճառքի գինը պարտավոր է վճարել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ բաժնային մաս համարվող հողամասի կադաստրային արժեքը` վճարել «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 16

Երևան