Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 5/8
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.09.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 17.09.2015
Ընդունող մարմին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
05.09.2012
Ստորագրող մարմին
Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2012

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


5 սեպտեմբերի 2012 թվականի

թիվ 5/8

 

քաղ. Պետրոպավլովսկ-Կամչատսկի

 

Ռիսկերի միասնականացված պրոֆիլներին եՎ ռիսկերի ցուցիչներին համապատասխան՝ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների կիրառման արդյունքների ցանկը հաստատելու մասին

 

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան

 

ՈՐՈՇԵՑ՝

 

1. Հաստատել ռիսկերի միասնականացված պրոֆիլներին և ռիսկի ցուցիչներին համապատասխան՝ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների կիրառման արդյունքների ցանկը (կցվում է)։

2. Ռուսաստանի ԴՄԾ-ին (ՄՁևՄՀԿԳՎ, Վ. Վ.Իվին, ԴՄԵևՍԿԳՎ, Օ. Ն. Կոմարովա), Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին (ՄՀԿՎ, Վ.Ն. Օրլովսկի) և Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին (ԻՀԿՎ, Ա.Մ. Կոլբայ)՝ ապահովել ռիսկերի միասնականացված պրոֆիլներին և ռիսկի ցուցիչներին համապատասխան՝ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների կիրառման արդյունքների ցանկի կիրառությունը ռիսկերի կառավարման համակարգերի կիրառման արդյունքների վերաբերյալ միասնականացված հաշվետվություններ լրացնելիս։

Նախագահ՝

 

Ա. Յու. Բելյանինով

     

Նախագահի տեղակալ՝

 

Ա. Ֆ. Շպիլևսկի

     

Նախագահի տեղակալ՝

 

Մ.Տ. Յեսենբաև

 

Հավելված

Մաքսային միության անդամ

պետությունների մաքսային

ծառայությունների միավորված

կոլեգիայի թիվ 5/8 որոշման

 

Ռիսկերի միասնականացված պրոֆիլներին եՎ ռիսկերի ցուցիչներին համապատասխան՝ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների կիրառման արդյունքների ցանկ

 

Թիվ՝

Ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների կիրառման արդյունքի անվանումը

Ծածկագիրը

1

Հայտնաբերվել են քրեական հանցագործության հատկանիշներ

101

2

Հայտնաբերվել են վարչական իրավախախտման հատկանիշներ

102

3

Հայտնաբերվել են ապրանքների նկատմամբ արգելքների ու սահմանափակումների կիրառումից խուսափելու հետ կապված խախտումներ

103

4

Կատարվել է ապրանքների մաքսային արժեքի ճշգրտում, որի արդյունքում ավելացել է վճարման ենթակա մաքսատուրքերի և (կամ) հարկերի գումարի չափը

104

5

Ապրանքների դասակարգման մասին ընդունվել է հայտարարված ծածկագիրը փոփոխող որոշում

105

6

Կատարվել է ապրանքների բացթողում մինչև մաքսային փորձաքննության արդյունքների ստացումը՝ պայմանով, որ հայտարարատուի կողմից ներկայացված լինի մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում այն մաքսատուրքերի, հարկերի գումարի չափով, որոնք կարող են լրացուցիչ հավելագրվել մաքսային փորձաքննություն իրականացնելու արդյունքում (ՄՄ ՄՕ-ի 198-րդ հոդված)

106

7

Կատարվել է ապրանքների բացթողում՝ պայմանով, որ մաքսային մարմնի կողմից ՄՄ ՄՕ-ի 69-րդ հոդվածին համապատասխան մաքսային արժեքի լրացուցիչ ստուգում անցկացնելու դեպքում հայտարարատուն ներկայացնի մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում

107

8

Չեն հայտնաբերվել օրենսդրության խախտման դեպքեր

108

 

Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան