Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 12/16
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.09.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 17.09.2015
Ընդունող մարմին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.09.2014
Ստորագրող մարմին
Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2014

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2014 թվականի

թիվ 12/16

քաղ. Մինսկ

 

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 2014 թվականի հունիսի 11-ի թիվ 11/21 «Նույնականացման միջոցներ դնելու մասին» որոշման կատարման ընթացքի մասին

 

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան

 

ՈՐՈՇԵՑ՝

 

1. Ի գիտություն ընդունել նույնականացման միջոցները դնելու մասին հարցի մշակման մասով անցկացվող աշխատանքի մասին Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի կողմից ներկայացվող տեղեկատվությունը։

2. Կողմերին՝ շարունակել ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների բեռնախցերի վրա նույնականացման միջոցների դնելն ապահովելու մասին որոշակի պետությունների հետ միջազգային երկկողմ պայմանագրեր կնքելու մասով հարցի մշակումը:

3. Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին, Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին, Ռուսաստանի ԴՄԾ-ին՝ 2015 թվականի երկրորդ եռամսյակում միմյանց տեղեկացնել սույն Որոշման 2-րդ կետում նշված աշխատանքի արդյունքների մասին:

4. Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին, Ռուսաստանի ԴՄԾ-ին, Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին՝ մինչև սույն Որոշման 2-րդ կետում նշված պայմանավորվածություններն իրագործելը, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ընթացքում դրանք տրանսպորտային միջոցի բեռնասրահներից հանելու (կամ դրանց մեջ դնելու) հնարավորությունը բացառելու նպատակով՝ ՄՄ ՄՕ-ի 221-րդ հոդվածի դրույթների պահպանմամբ ապահովել՝ առանց մաքսային նույնականացման միջոցները բացելու կամ վնասելու տեսանելի հետքեր թողնելու տրանսպորտային միջոցի բեռնասրահներից ապրանքները հանելու (կամ դրանց մեջ դնելու) հնարավորությունը բացառող՝ ՄՄ ՄՕ-ի 109-րդ հոդվածով նախատեսված՝ ապրանքների նույնականացման եղանակի կիրառումը՝ անկախ մաքսային հսկողության ձևերի կիրառումից:

 

Նախագահ՝

 

Ա. Յու. Բելյանինով

     

Նախագահի տեղակալ՝

 

Ա. Ֆ. Շպիլևսկի

     

Նախագահի տեղակալ՝

Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական:

 

Գ. Կ. Ամրին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան