Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 9/6
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.10.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 17.09.2015
Ընդունող մարմին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
03.10.2013
Ստորագրող մարմին
Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2013

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա

 

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հոկտեմբերի 2013 թվականի

թիվ 9/6

քաղ. Ակտաու

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների մաքսային արժեքի հսկողության ուղղությամբ ռիսկերի պրոֆիլներ մշակելիս ռիսկերի արժեքային ցուցիչների ձԵՎավորման մեթոդիկան հաստատելու մասին

 

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան որոշեց`

1. Հաստատել ռիսկերի արժեքային ցուցիչների ձևավորման մեթոդիկան՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից մաքսային արժեքի հսկողության ուղղությամբ ռիսկերի պրոֆիլներ մշակելիս (կցվում է)։

2. Ռուսաստանի ԴՄԾ-ին (ՌևՕՀՎ, Վ. Ի. Գոլոսկոկով), Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին (ՍԿևՄՎՎ, Ա.Ա. Վալիև) և Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին (ՌՎՎՎ, Ա. Մ. Կոլբայ)՝ ապահովել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից ռիսկերի արժեքային ցուցիչների ձևավորման մեթոդիկայի օգտագործումը՝ մաքսային արժեքի հսկողության ուղղությամբ ռիսկերի պրոֆիլներ մշակելիս։

 

Նախագահ՝

Ա. Յու. Բելյանինով

Նախագահի տեղակալ՝

Գ.Կ. Ամրին

Նախագահի տեղակալ՝

Ա.Ֆ. Շպիլևսկի

 

Հավելված
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի թիվ 9/6 որոշման

 

Ռիսկերի արժեքային ցուցիչների ձևավորման մեթոդիկան՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից մաքսային արժեքի հսկողության ուղղությամբ ռիսկերի պրոֆիլներ մշակելիս

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից մաքսային արժեքի հսկողության ուղղությամբ ռիսկերի պրոֆիլներ մշակելիս ռիսկերի արժեքային ցուցիչների ձևավորման սույն մեթոդիկան մշակվել է Մաքսային միության շրջանակներում մաքսային արժեքի ուղղությամբ ռիսկերի պրոֆիլները միասնականացնելիս միասնական մոտեցումներ սահմանելու նպատակով։

Մաքսային միության մաքսային օրենսգրքին համապատասխան՝ սույն մեթոդիկայում օգտագործվում են հետևյալ եզրույթները և սահմանումները՝

ռիսկի ցուցիչներ՝ նախասահմանված պարամետրեր ունեցող որոշակի չափանիշներ, որոնցից շեղումը կամ որոնց համապատասխանությունը թույլ է տալիս իրականացնել հսկողության օբյեկտի ընտրություն.

ռիսկի պրոֆիլ՝ ռիսկի ոլորտի, ռիսկերի ցուցիչների, ինչպես նաև ռիսկերի կանխարգելմանը կամ նվազեցմանն ուղղված անհրաժեշտ միջոցների վերաբերյալ տեղեկությունների ամբողջություն.

ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցներ՝ միջոցառումների համալիր, որը մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձանց կողմից որոշակի գործողությունների կատարումն է՝ մաքսային օրենսդրության խախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով։

 

2. Ռիսկի արժեքային ցուցիչները ձևավորելիս օգտագործվող տեղեկատվության աղբյուրները

 

Ռիսկերի արժեքային ցուցիչները ձևավորելու նպատակով` Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների պաշտոնատար անձինք օգտագործում են տեղեկատվության հետևյալ աղբյուրները՝

1) Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի, Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ի, Ռուսաստանի ԴՄԾ-ի՝ ապրանքների մասին հայտարարագրերի էլեկտրոնային պատճենների տվյալների բազաները (այսուհետ՝ ԱՀ-ների էլեկտրոնային պատճենների տվյալների բազաներ).

2) Մաքսային միության անդամ պետությունների մաքսային արժեքի հայտարարագրերի (ՄԱՀ) և մաքսային արժեքի ճշգրտումների (ՄԱՃ) էլեկտրոնային պատճենների տվյալների բազաները.

3) այլ պետությունների մաքսային ծառայությունների հետ տեղեկատվության փոխանակման տվյալների բազաները (համապատասխան համաձայնագրերի կնքմանը զուգահեռ).

4) ԵՄ արտաքին առևտրի տվյալների բազան.

5) ԱՊՀ մասնակից-երկրների արտաքին առևտրի տվյալների բազան.

6) ԱՄՀ-ի արտաքին առևտրի արդյունքներով տվյալների բազան.

7) ՄԱԿ-ի արտաքին առևտրի տվյալների բազան (Comtrade).

8) միջազգային առևտրի տվյալների բազան.

9) ապրանքներ արտադրողների, արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների, փոխադրողների և ապրանքների արտաքին առևտրի իրականացման հետ կապված այլ կազմակերպությունների և դրանց մասնագիտական միավորումների (ասոցիացիաների) կողմից մաքսային մարմիններ ներկայացված գնային տեղեկատվությունը.

10) ԱՀ-ի, ՄԱՀ-ի, ՄԱՃ-ի, մաքսային զննման (տեսազննման) ակտերի, ինչպես նաև առևտրային և տրանսպորտային փաստաթղթերի թղթային կրիչները.

11) Մաքսային միության անդամ պետությունների ներքին շուկայում գնային առաջարկները.

12) բորսային գնանշումների տվյալները.

13) Մաքսային միության մաքսային տարածքում ապրանք արտահանող երկրների արտադրողների գնացուցակները.

14) ապրանքներ արտադրողների պաշտոնական ինտերնետային կայքերը.

15) տեղեկատուները.

16) օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում ստացված տեղեկատվությունը.

17) ԶԼՄ-ների տեղեկատվությունը, «Ինտերնետ» տեղեկատվական ցանցի տվյալները.

18) այլ աղբյուրներ, այդ թվում՝ սեփական վերլուծական նյութերը, տեղեկատվության անկախ աղբյուրների տեղեկությունները, շուկայական պայմանների վերլուծությունը:

 

3. Ռիսկի արժեքային ցուցիչների ձևավորման չափանիշները

 

Ռիսկի արժեքային ցուցիչները ձևավորվում են` օգտագործելով տեղեկատվության աղբյուրների վերլուծության արդյունքների փորձագիտական գնահատման մեթոդը՝ սույն մեթոդիկայի 2-րդ բաժնին և Մաքսային միության անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերին համապատասխան։

Ռիսկի արժեքային ցուցիչները ձևավորելիս ԱՀ էլեկտրոնային պատճենների տվյալների բազաներից օգտագործվում են հետևյալ տեղեկությունները՝

1) մաքսային ընթացակարգ՝ ապրանքի բացթողում ներքին սպառման համար.

2) ապրանքի ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը (տեղեկություններ ԱՀ-ի 33-րդ վանդակից).

3) ապրանքի ծագման երկիրը (տեղեկություններ ԱՀ-ի 16-րդ վանդակից).

4) ապրանք ուղարկող երկիրը (տեղեկություններ ԱՀ-ի 15-րդ վանդակից).

5) ապրանքի նկարագրությունը (տեղեկություններ ԱՀ-ի 31-րդ վանդակից).

6) զտաքաշը, կգ (տեղեկություններ ԱՀ-ի 38-րդ վանդակից).

7) մաքսային արժեքը՝ արտահայտված ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով ՄԱՃ-ը և ԱՀՃ-ն (տեղեկություններ ԱՀ-ի 45-րդ վանդակից).

Սեզոնային ապրանքների առնչությամբ ռիսկի արժեքային ցուցիչներ ձևավորելիս օգտագործվում է ԱՀ-ի էլեկտրոնային պատճենների տվյալների բազայի տեղեկատվությունը` որոշակի ժամանակահատվածի (սեզոնի) համար։

Ռիսկի արժեքային ցուցիչներ ձևավորելիս օգտագործվում է մաքսային արժեքի ինդեքսը՝ ապրանքի կիլոգրամի կամ չափման լրացուցիչ միավորի արժեքը (ԱՄՆ դոլարով) (կախված ռիսկի պրոֆիլով սահմանված չափման միավորից)։

 

Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան