Գլխավոր տեղեկություն
Համար
N 275-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.12.2015-31.12.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.04.02/16(1029) Հոդ. 217
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.03.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2014 թվականի N 275-Ն

 

ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը, 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ հոդվածի 5-րդ մասը, 25-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ, 7-րդ ու 8-րդ մասերը և 26-րդ հոդվածի 3-րդ ու 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի`

ա. առաջին երեխայի ծնվելու դեպքում` հիսուն հազար դրամ,

բ. երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` հիսուն հազար դրամ,

գ. երրորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ,

դ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ,

ե. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ.

2) միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը յուրաքանչյուր երեխայի համար` նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով.

3) երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի` պետական աջակցության հաշվին մուտքագրվող չափը`

ա. երրորդ երեխայի ծնվելու դեպքում` հինգ հարյուր հազար դրամ,

բ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` հինգ հարյուր հազար դրամ,

գ. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ.

4) որ 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը` իր տարածքային բաժինների միջոցով, իսկ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը:

2. Հաստատել`

1) երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու և վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման, պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման (ընտանեկան դրամագլխի սպասարկման) պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) երեխայի ծննդյան միանվագ նպաստի` կանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 4 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա (այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2014 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 27

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 6-ի N 275-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են երեխայի ծննդյան միանվագ նպաստը (այսուհետ` նպաստ) նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

1) նոր ծնված երեխա` երեխա, ում ծննդյան կապակցությամբ ծագել է նպաստ ստանալու իրավունքը.

2) դիմող` նոր ծնված երեխայի հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը, ով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է նպաստը նշանակելու և վճարելու համար.

3) ծնող` նոր ծնված երեխայի հայրը կամ մայրը, ումից սերված լինելու փաստը որոշված է օրենքով սահմանված կարգով.

4) տարածքային բաժին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) տարածքային բաժին.

5) նպաստի` ուղղակի վճարվող գումար` նպաստի չափի դրամական արտահայտությունը, իսկ եթե դիմումը ներկայացվել է ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար` նպաստի չափի և պետական աջակցության հաշվին փոխանցվող միջոցների տարբերության դրամական արտահայտությունը.

6) պետական աջակցության հաշիվ` երեխայի անվամբ սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ պայմանագիր կնքած բանկում բացված հատուկ հաշիվ, որում առկա միջոցները տնօրինելը սահմանափակված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.

7) անձը հաստատող փաստաթուղթ`

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը, իսկ մինչև 16 տարեկանների դեպքում` անձնագիրը, ծննդյան վկայականը,

բ. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը,

գ. փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:

(2-րդ կետը լրաց. 08.07.15 N 761-Ն)

3. Նպաստը նշանակելու համար դիմողն անձամբ իր բնակության (հաշվառման) վայրի տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որում ներառվում են`

ա. դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե դիմողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց) բնակության (հաշվառման) վայրի հասցեն,

բ. նոր ծնված երեխայի կարգաթիվը (միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում` նոր ծնված երեխաների թիվը և ընտանիքում երեխաների թիվը), անունը, ազգանունը, ծննդյան վկայականի (կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի դեպքում` մահվան վկայականի) սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքի, երբ նոր ծնված երեխան մահացել է), հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե դիմողը հրաժարվել է երեխայի հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց),

գ. նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելու եղանակը (կանխիկ կամ անկանխիկ), իսկ նպաստն անկանխիկ եղանակով վճարելու դեպքում` դիմողի բանկային հաշվի համարը կամ այն բանկը, որտեղից դիմողը ցանկանում է ստանալ գումարը,

դ. եթե դիմումը ներկայացվում է ընտանիքում երրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար` պետական աջակցության (բանկային) հաշվի համարը.

2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե դիմողը հրաժարվել է երեխայի հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, դիմողի նպաստի իրավունքը հաստատող այլ փաստաթղթեր (նոր ծնված երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը հանդիսանալը հաստատող այլ փաստաթղթեր՝ ամուսնության վկայական, հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ կամ երեխայի (զավակի)՝ ծնողներից կամ դիմողից սերման փաստը հաստատող այլ փաստաթղթեր).

3) նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը (եթե երեխան մահացել է՝ մահվան վկայականը և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված՝ ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը), հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե դիմողը հրաժարվել է երեխայի հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 949-Ն որոշմամբ սահմանված պերինատալ շրջանում (սկսվում է պտղի ներարգանդային կյանքի 22 լրացած շաբաթից (154 օրվանից) և ավարտվում է ծննդից 7 լրիվ օր (168 ժամ) հետո, այսուհետ՝ պերինատալ շրջան) մահացած երեխայի դեպքում՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված՝ մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը:

(3-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 08.07.15 N 761-Ն, փոփ., լրաց. 26.11.15 N 1423-Ն)

4. Ըստ անհրաժեշտության (եթե դիմումը ներկայացվել է ընտանիքում երրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար) ներկայացվում են նաև սույն կարգի 8-րդ կետում նշված`

1) երեխաների (զավակների) անձը հաստատող փաստաթղթերը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը (բացառությամբ այն դեպքերի, երբ երեխան (զավակը) զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության, սովորում է ռազմաուսումնական հաստատությունում կամ օտարերկրյա պետությունում, պատիժը կրում է ազատազրկման վայրում), իսկ նոր ծնված երեխայի ծննդյան օրվանից հետո մինչև նպաստի համար դիմելը մահացած երեխաների (զավակների) դեպքում` մահվան վկայականը.

2) երեխայի (զավակի)` ծնողներից կամ դիմողից սերման փաստը հաստատող փաստաթղթեր (զավակի ծննդյան վկայական, ծնողների անձը հաստատող փաստաթղթեր, ամուսնության վկայական, հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր).

3) զավակի` պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելը հաստատող` զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքը.

4) երեխայի (զավակի)` ազատազրկման վայրում գտնվելը հաստատող` քրեակատարողական հիմնարկի տված տեղեկանքը.

5) երեխայի (զավակի)` ռազմաուսումնական հաստատությունում սովորելը հաստատող` ուսումնական հաստատության տված տեղեկանքը.

6) երեխայի (զավակի)` օտարերկրյա պետության ուսումնական հաստատությունում սովորելը հաստատող` ուսումնական հաստատության տված տեղեկանքը:

(4-րդ կետը փոփ. 26.11.15 N 1423-Ն)

4.1. Ըստ անհրաժեշտության (եթե դիմումին կից չեն ներկայացվել համապատասխան փաստաթղթերը), սույն կարգի 3-րդ, 4-րդ և 8.1-ին կետերում նշված դեպքերում, երեխայի (զավակի) սերման փաստի մասին ծննդի պետական գրանցման (ծննդյան ակտի գրանցման) փաստը հաստատող տեղեկանքում ներառված տեղեկատվությունն ստանում է տարածքային բաժինը՝ քաղաքացու դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության համապատասխան քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին կատարված հարցման միջոցով: Հարցումը կատարվում է ծննդյան վկայականը տված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին՝ եթե տարածքային բաժին է ներկայացվել ծննդյան վկայական: Սույն կետում նշված դեպքում սույն կարգի 17-րդ կետում նշված ժամկետը հաշվարկվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստանալու օրվանից: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը հարցմանը պատասխանում է 5 աշխատանքային օրվա ընթացքում: Հարցման պատասխանում արտացոլվում են ծննդյան ակտի գրանցման փաստը հաստատող տեղեկանքում ներառված բոլոր տվյալները:

(4.1-ին կետը լրաց. 08.07.15 N 761-Ն, փոփ. 26.11.15 N 1423-Ն)

4.2. Սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում (այսուհետ` բնակչության պետական ռեգիստր) հաշվառված երեխան (զավակը) գտնվում է օտարերկրյա պետությունում, անձը հաստատող փաստաթղթի փոխարեն ներկայացվում է այդ փաստաթղթի լուսապատճենը:

(4.2-րդ կետը լրաց. 08.07.15 N 761-Ն)

5. Սույն որոշման 4-րդ կետի 3-5-րդ ենթակետերում նշված տեղեկանքներում ներառվում են երեխայի (զավակի) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության վայրի հասցեն` մինչև պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելը, ռազմաուսումնական հաստատություն ընդունվելը կամ ազատազրկման վայր մեկնելը: Եթե սույն կարգի 8-րդ կետում նշված երեխան (զավակը) սովորում է օտարերկրյա պետության ուսումնական հաստատությունում, ապա անձը հաստատող փաստաթղթի փոխարեն ներկայացվում է անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը:

6. Եթե դիմողն օտարերկրյա քաղաքացի է, ապա ներկայացվում է նաև այլ պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստն ստացած չլինելու վերաբերյալ փաստաթուղթ:

7. Օտարերկրյա կազմակերպությունների (հաստատությունների) տված փաստաթղթերը (բացառությամբ անձը հաստատող փաստաթղթերի) և օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից կատարված քաղաքացիական կացության ակտերի հավաստման նպատակով տրված փաստաթղթերն ընդունվում են հյուպատոսական օրինականացման կամ ապոստիլի առկայության դեպքում, հյուպատոսական կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերի և սույն կարգի 7.1-ին կետում նշված դեպքի:

(7-րդ կետը լրաց. 08.07.15 N 761-Ն, 26.11.15 N 1423-Ն)

7.1. Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիներին իրավասու մարմինների կողմից տրված` երեխայի (զավակի) սերման փաստը հաստատող փաստաթղթերն ընդունվում են առանց հյուպատոսական օրինականացման` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ:

(7.1-ին կետը լրաց. 26.11.15 N 1423-Ն)

8. Նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս` հաշվի են առնվում նպաստը նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված`

1) նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված երեխաները և զավակները (նոր ծնված երեխայի հարազատ քույրերն ու եղբայրները)` անկախ բնակության (հաշվառման) վայրից.

2) դիմողից սերված կամ դիմողի կողմից որդեգրված` նրա հետ միևնույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) և դիմելու պահին փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող երեխաները (զավակները).

3) դիմողից սերված կամ դիմողի կողմից որդեգրված` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված, ռազմաուսումնական հաստատությունում սովորող, օտարերկրյա պետության ուսումնական հաստատությունում սովորող, Հայաստանի Հանրապետությունում ազատազրկման վայրում պատիժը կրող երեխաները (զավակները).

4) դիմողի խորթ երեխաները (խորթ զավակները), ովքեր դիմողի հետ բնակվում են (հաշվառված են) միևնույն բնակության վայրում` ոչ ուշ, քան նոր ծնված երեխայի ծննդյան օրվանից, և դիմելու պահին փաստացի գտնվում են Հայաստանի Հանրապետությունում.

5) դիմողի` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված, ռազմաուսումնական հաստատությունում սովորող, օտարերկրյա պետության ուսումնական հաստատությունում սովորող, Հայաստանի Հանրապետությունում ազատազրկման վայրում պատիժը կրող խորթ երեխաները (խորթ զավակները):

(8-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն, 26.11.15 N 1423-Ն)

8.1. Նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում նաև նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված՝ նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մահացած երեխաները և զավակները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մահացել են պերինատալ շրջանում: Նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մահացած երեխաները և զավակները նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի առնելու համար ներկայացվում է մահացած երեխայի (զավակի)՝ նոր ծնված երեխայի ծնողներից սերման փաստը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև մահվան վկայականը կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը:

(8.1-ին կետը լրաց. 26.11.15 N 1423-Ն)

9. Մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացած` սույն կարգի 8-րդ կետում նշված երեխաները (զավակները) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի են առնվում սույն կարգի 8.1-ին կետում նշված դեպքում: Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում պերինատալ շրջանում մահացած՝ նոր ծնված երեխան (երեխաները) նոր ծնված մյուս երեխայի (երեխաների) կարգաթիվը որոշելու համար հաշվի չի առնվում:

(9-րդ կետը լրաց. 08.07.15 N 761-Ն, փոփ. 26.11.15 N 1423-Ն)

10. Բացառությամբ սույն կարգի 9-րդ կետում նշված դեպքի՝ նոր ծնված երեխայի ծննդյան օրվանից հետո (մինչև նպաստը նշանակելու համար դիմելը) մահացած երեխան (զավակը) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի է առնվում այն դեպքում, եթե նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ բավարարել է սույն կարգով սահմանված պայմանները: Բացառությամբ սույն կարգի 9-րդ կետում նշված դեպքի՝ նոր ծնված երեխայի խնամակալ ճանաչված անձի (դիմողի) երեխաները (զավակները), այդ թվում` որդեգրած, դիմողի խնամակալության տակ գտնվող նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի չեն առնվում:

(10-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն)

11. Սույն կարգի 8-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերում նշված` պարտադիր զինվորական ծառայության զորակոչված, ռազմաուսումնական հաստատություններում սովորող, օտարերկրյա պետության ուսումնական հաստատությունում սովորող, ազատազրկման վայրում պատիժը կրող երեխան (զավակը) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս` հաշվի է առնվում, եթե պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, ռազմաուսումնական հաստատությունում սովորելու, օտարերկրյա պետությունում ուսման կամ ազատազրկման վայր մեկնելու օրվա դրությամբ բնակվել են (հաշվառված են եղել) դիմողի հետ նույն բնակության վայրում:

(11-րդ կետը փոփ. 26.11.15 N 1423-Ն)

12. (կետն ուժը կորցրել է 08.07.15 N 761-Ն)

13. Սույն կարգի 8-րդ կետում նշված երեխաների (զավակների) թվում հաշվի չեն առնվում նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 12 ամսվա ընթացքում բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) խնամված, առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունեցող երեխաները և զավակները (բացառությամբ որդեգրված երեխաների և զավակների):

14. Սույն կարգի 8-րդ կետում նշված երեխաների` բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) խնամվելու, առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունենալու, Հայաստանի Հանրապետությունում բնակվելու (հաշվառված լինելու), ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում դիմելու պահին փաստացի գտնվելու հանգամանքը ճշտում է տարածքային բաժինը` ծրագրային գործիքի միջոցով:

(14-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն)

15. Համաձայն սույն կարգի 8-13-րդ կետերի` սույն կարգի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 14-րդ կետերում նշված տեղեկատվության հիման վրա նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար սույն կարգի 8-րդ կետում նշված յուրաքանչյուր երեխայի (զավակի) հատկացվում է հերթական կարգաթիվ` սկսած ավագ երեխայից (զավակից): Ավագ երեխայի (զավակի) կարգաթիվը 1-ին է: Սույն կարգի 8-րդ կետում նշված բոլոր երեխաներին (զավակներին) հերթական կարգաթիվ` հատկացվելուց հետո հերթական կարգաթիվ է հատկացվում նաև նոր ծնված երեխային:

15.1  Պերինատալ շրջանում մահացած երեխայի (երեխաների) կարգաթիվը 1-ին է (պերինատալ շրջանում մահացած երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է առաջին երեխայի ծնվելու դեպքում` սահմանված չափով):

(15.1-ին կետը լրաց. 08.07.15 N 761-Ն)

16. Եթե ընտանիքում միաժամանակ ծնվել է մեկից ավելի երեխա (նոր ծնված երեխաների թիվը մեկից ավելի է), ապա նոր ծնված երեխաներին կարգաթիվ է տրվում պատահական հերթականությամբ` հաշվի առնելով սույն կարգի 15.1-ին կետի դրույթները:

(16-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն)

17. Ներկայացված փաստաթղթերի և առկա տեղեկատվության հիման վրա տարածքային բաժինը տասն աշխատանքային օրվա ընթացքում որոշում է`

1) մերժել նպաստ նշանակելը և դրա մասին տեղեկացնել դիմողին (դիմողին տեղեկացնել լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին).

2) նշանակել և վճարել նպաստը:

18. Տարածքային բաժինը մերժում է նպաստ նշանակելը (դիմողին տեղեկացնում է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին), եթե`

1) դիմողը և նոր ծնված երեխան համատեղ հաշվառված չեն Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում, կամ նոր ծնված երեխան փաստացի չի բնակվում դիմողի հետ` Հայաստանի Հանրապետությունում, նույն բնակության վայրում.

2) դիմումը ներկայացվել է նոր ծնված երեխայի ծննդյան օրվանից 12 ամիս հետո.

3) դիմողը ներկայացված (տարածքային բաժնի կողմից ճշտված) տվյալների և փաստաթղթերի հիման վրա չունի նպաստի իրավունք, կամ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ արդեն նշանակվել է նպաստ.

4) սույն կարգի 8-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված երեխաները (զավակները) փաստացի չեն բնակվում դիմողի հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում.

5) սույն կարգի 11-րդ կետում նշված երեխաները (զավակները) պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, ռազմաուսումնական հաստատությունում սովորելու, օտարերկրյա պետությունում ուսման կամ ազատազրկման վայր մեկնելու օրվա դրությամբ փաստացի չեն բնակվել դիմողի հետ նույն բնակության վայրում.

6) ներկայացվել են ոչ հավաստի տվյալներ:

(18-րդ կետը լրաց. 08.07.15 N 761-Ն)

19. Տարածքային բաժինը սույն կարգի 17-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված որոշման մասին` որոշումը կայացնելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կարգով տեղեկացնում է դիմողին: Եթե տարածքային բաժինը որոշման մասին տեղեկացնում է փոստային ծառայության միջոցով, ապա որոշումն ուղարկվում է դիմողի` բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով: Սույն կետով սահմանված դեպքում, եթե անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթերը ներկայացվում են նախորդ դիմումը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա դիմելու օր է համարվում նախորդ դիմումը ներկայացնելու օրը:

(19-րդ կետը փոփ. 26.11.15 N 1423-Ն)

20. Երեխայից հրաժարվելու, երեխային բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) տեղավորելու, երեխայի որդեգրվելու կամ երեխայի` առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում երեխայի ծնողը կորցնում է նպաստ ստանալու իրավունքը:

21. (կետն ուժը կորցրել է 08.07.15 N 761-Ն)

22. Եթե նոր ծնված երեխան (նոր ծնված երեխաներից մեկը) մահացել է ծնվելուց հետո` մինչև նպաստի համար դիմելը, ապա նպաստը նշանակվում և վճարվում է ընդհանուր հիմունքներով: Այս դեպքում, եթե դիմումը ներկայացվել է ընտանիքում երրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար, նպաստի` պետական աջակցության հաշվին փոխանցվող միջոցները`

1) վճարվում են ընտանիքի` սույն կարգի 8-րդ կետում նշված` 18 տարին չլրացած կրտսեր երեխայի անվամբ բացված պետական աջակցության հաշվին` որպես ընտանեկան դրամագլուխ.

2) ընտանիքում սույն կարգի 8-րդ կետում նշված` 18 տարին չլրացած կրտսեր երեխա չլինելու դեպքում` միանվագ վճարվում է դիմողին:

23. Նպաստը նշանակելու և վճարելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում նպաստի` ուղղակի վճարվող գումարն արտացոլվում է հաջորդ ամսվա վճարման ցուցակներում և փոխանցվում վճարող կազմակերպությանը:

24. Նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարվում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով` դիմողի ընտրությամբ:

25. Նպաստի` ուղղակի վճարվող գումարն անկանխիկ եղանակով վճարելը գումարը դիմողի բանկային հաշվին փոխանցելն է:

26. Նպաստի` ուղղակի վճարվող գումարը կանխիկ եղանակով վճարելը գումարի տրամադրումն է անձամբ դիմողին կամ նրա լիազորած անձին:

27. Նպաստի` պետական աջակցության հաշվին մուտքագրման ենթակա գումարը վճարվում է (փոխանցվում է դիմողի դիմումում նշված բանկի հաշվեհամարին և մուտքագրվում պետական աջակցության հաշվին) նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելուց հետո:

28. Նպաստի` ուղղակի վճարվող գումարը կանխիկ եղանակով վճարելու դեպքում ընտանեկան դրամագլխի գումարն արտացոլվում է նպաստի` կանխիկ վճարվող գումարը վճարելու ամսվան հաջորդող ամսվա վճարման համապատասխան ցուցակում և փոխանցվում է բանկին:

29. Սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով նշանակված, սակայն դիմողի մահվան պատճառով չվճարված նպաստը վճարվում է բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված` նոր ծնված երեխայի մյուս ծնողին կամ նոր ծնված երեխայի հետ միևնույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) որդեգրողին կամ խնամակալին:

30. Նշանակված, սակայն դիմողի մահվան պատճառով չվճարված նպաստը վճարելու համար նոր ծնված երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որում ներառվում են`

ա. դիմումը ներկայացնող ծնողի, որդեգրողի կամ խնամակալի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն,

բ. նոր ծնված երեխայի անունը, ազգանունը, ծննդյան վկայականի (մահացած երեխայի դեպքում` մահվան վկայականի) սերիան և համարը, բնակության վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքի, երբ նոր ծնված երեխան մահացել է),

գ. դիմողի անունը, ազգանունը, մահվան օրը, ամիսը, տարեթիվը,

դ. չվճարված նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելու եղանակը, իսկ անկանխիկ եղանակով վճարելու դեպքում` դիմումը ներկայացնող ծնողի, որդեգրողի կամ խնամակալի բանկային հաշվի համարը.

2) դիմողի մահվան վկայականը.

3) դիմումը ներկայացնող ծնողի, որդեգրողի կամ խնամակալի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

4) նոր ծնված երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը հանդիսանալը հաստատող փաստաթղթեր (նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը, ըստ անհրաժեշտության` ամուսնության վկայական, հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ և այլն):

(30-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն)

31. Սույն կարգի 30-րդ կետով սահմանված կարգով ներկայացված և առկա տեղեկատվության հիման վրա տարածքային բաժինը տասն աշխատանքային օրվա ընթացքում որոշում է`

1) մերժել չվճարված նպաստը վճարելը և դրա մասին տեղեկացնել դիմումը ներկայացնող ծնողին, որդեգրողին կամ խնամակալին (տեղեկացնել լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին).

2) վճարել չվճարված նպաստը դիմումը ներկայացնող ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:

32. Տարածքային բաժինը մերժում է չվճարված նպաստը վճարելը, եթե ներկայացված փաստաթղթերը (առկա տեղեկատվությունը) բավարար չէ չվճարված նպաստը վճարելու համար:

33. Չվճարված նպաստը վճարվում է ընդհանուր կարգով:

(հավելվածը  լրաց., փոփ., խմբ. 08.07.15 N 761-Ն, փոփ., լրաց. 26.11.15 N 1423-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 6-ի N 275-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐԱՄԱԳԼՈՒԽԸ  ՏՆՕՐԻՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված` երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու և վճարելու կարգով սահմանված իմաստները: Սույն կարգում կիրառվող մյուս հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

1) հաշվետեր` երեխա, ում անվամբ բացվել է պետական աջակցության հաշիվը.

2) դիմող` հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրի հասցեում հաշվառված նրա օրինական ներկայացուցիչը (ծնող, խնամակալ, որդեգրող), ում դիմումի հիման վրա վճարվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստը.

3) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձ` հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված)` դիմող կամ այլ օրինական ներկայացուցիչ (ծնող, խնամակալ, որդեգրող), ով Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն դիմել է տարածքային բաժին` դիմողի կամ սույն կարգի 5-րդ կետի համաձայն ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ձեռք բերած անձի փոխարեն պետական աջակցության հաշվում առկա դրամական միջոցները տնօրինելու համար.

4) ընտանեկան դրամագլուխ` պետական աջակցության հաշվին առկա դրամական միջոցներ.

5) պայմանագիր` սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի և բանկի միջև կնքված` ընտանեկան դրամագլխի սպասարկման պայմանագիր.

6) բանկ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման, պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման (ընտանեկան դրամագլխի սպասարկման) պայմանագիր կնքած բանկ:

(2-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն, լրաց. 26.11.15 N 1423-Ն)

3. Պետական աջակցության հաշիվը բացվում է երեխայի (հաշվետիրոջ) օրինական ներկայացուցչի (ծնողի, խնամակալի, որդեգրողի, այսուհետ` նաև դիմող) դիմումի հիման վրա: Պետական աջակցության հաշիվը տնօրինելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով, պայմանագրով, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի և բանկի միջև կնքված` պետական աջակցության հաշվի պայմանագրով: Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի տվյալները բանկին է տրամադրում լիազոր մարմինը:

(3-րդ կետը փոփ., լրաց. 08.07.15 N 761-Ն)

4. Ընտանեկան դրամագլուխը, մինչև հաշվետիրոջ 18 տարին լրանալը, անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով տնօրինվում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից` բացառապես`

1) Հայաստանի Հանրապետությունում բնակարանի, բնակելի տան գնման, կառուցման համար տրամադրված և հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկառուն հաշվետիրոջ ծնողն է կամ որդեգրողը.

2) հաշվետիրոջ կամ հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ օրինական ներկայացուցչի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված ուսումնական հաստատությունում ուսումնառելու ընթացքում ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար.

3) հաշվետիրոջ, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ օրինական ներկայացուցչի համար Հայաստանի Հանրապետությունում բժշկական ապահովագրություն ձեռք բերելու համար.

4) հաշվետիրոջ ծնողին կամ որդեգրողին տրամադրված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկի տոկոսադրույքը մասնակի սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի համաձայն և առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի եզրակացությունը վարկը նպատակային օգտագործելու վերաբերյալ.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1017-Ն որոշմամբ սահմանված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում բնակարանի կամ բնակելի տան կամ այլ անշարժ գույքի (այսուհետ՝ գույք) գնման համար, եթե գնորդը հաշվետիրոջ ծնողն է կամ որդեգրողը (գումարը գույք վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով):

(4-րդ կետը լրաց., փոփ. 08.07.15 N 761-Ն, լրաց. 26.11.15 N 1423-Ն)

4.1. Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը, եթե նա 18 տարին լրացած հաշվետերը չէ, կարող է դիմել տարածքային բաժին` ընտանեկան դրամագլխի միջոցներն այլ բանկում բացված պետական աջակցության հաշվին փոխանցելու համար` տարածքային բաժին ներկայացնելով`

1) դիմում, որում ներառվում են՝

ա. ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն,

բ. պետական աջակցության հաշվի համարը, որին մուտքագրված է ընտանեկան դրամագլխի գումարը, հաշվետիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

գ. այն բանկի անվանումը (բանկում բացված պետական աջակցության բանկային հաշվի համարը), որտեղ (որին) դիմողը ցանկանում է փոխանցել պետական աջակցության հաշվում առկա ընտանեկան դրամագլխի գումարը.

2) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3) հաշվետիրոջ անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը:

(4.1-ին կետը լրաց. 08.07.15 N 761-Ն)

4.2. Սույն որոշման 4.1-ին կետում նշված տվյալները ծառայությունը պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում տրամադրում է այն բանկին, որտեղ բացված պետական աջակցության հաշվի համարին մուտքագրված է ընտանեկան դրամագլխի գումարը: Բանկը երեք աշխատանքային օրվա ընթացքում պետական աջակցության նոր հաշվին (բանկին) է փոխանցում ընտանեկան դրամագլխի գումարը:

(4.2-րդ կետը լրաց. 08.07.15 N 761-Ն)

5. Ընտանեկան դրամագլուխը տնօրինվում է նաև հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) նրա այլ օրինական ներկայացուցչի (ծնողի, խնամակալի, որդեգրողի) կողմից, եթե`

1) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը մահացել է (դատական կարգով ճանաչվել է մահացած).

2) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը դատական կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.

3) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

4) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից.

5) դադարել է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի խնամակալությունը հաշվետիրոջ նկատմամբ.

6) հաշվետիրոջ նկատմամբ սահմանվել է խնամակալություն.

7) հաշվետերը որդեգրվել է.

8) ներկայացվել է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` նոտարական կարգով վավերացված համաձայնությունը` ընտանեկան դրամագլուխը հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) այլ օրինական ներկայացուցչի կողմից տնօրինելու վերաբերյալ.

9) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը դադարեցվել է սույն կարգի 9-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված հիմքով:

(5-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն)

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքերում հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) նրա այլ օրինական ներկայացուցիչը տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որում ներառվում են`

ա. օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն,

բ. պետական աջակցության հաշվի համարը, հաշվետիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

2) օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3) հաշվետիրոջ անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

4) սույն կարգի 5-րդ կետում նշված հանգամանքները հաստատող փաստաթղթերը:

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումի հիման վրա ծառայությունը պայմանագրով սահմանված կարգով բանկին է տրամադրում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի տվյալները: Դիմումի բացակայության դեպքում ընտանեկան դրամագլուխը տնօրինվում է սույն կարգի 11-րդ և 15-17-րդ կետերի համաձայն:

8. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի թույլտվությամբ, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլուխը կարող է ծախսվել հաշվետիրոջը, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամին, հաշվետիրոջ օրինական ներկայացուցչին Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված համավճարը վճարելու համար, եթե դիմելու օրվա դրությամբ հաշվետերն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված է «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի կազմում և հաշվետերը, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամը, հաշվետիրոջ օրինական ներկայացուցիչը չունեն այդ բժշկական օգնությունը պետական պատվերի կամ բժշկական ապահովագրության շրջանակներում ձեռք բերելու իրավունք:

(8-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն)

9. Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը դադարում է`

1) նոր ծնված երեխայից հրաժարվելու դեպքում.

2) եթե հաշվետերը տեղավորվում է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) կամ ձեռք է բերում առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ.

3) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաներից մեկի` բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) տեղավորվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում.

4) հաշվետիրոջ 18 տարին լրանալու դեպքում.

5) եթե նախկինում Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրի հասցեում հաշվառված` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցողը և հաշվետերը Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի տարբեր հասցեներում:

(9-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն)

10. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքերում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը դադարում է համապատասխան հանգամանքը ծագելու հաջորդ օրվանից: Դրա մասին (բացառությամբ սույն կարգի 9-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքի) ծառայությունից ստացած պահանջագրի հիման վրա բանկը դադարեցնում է պետական աջակցության հաշվով գործառույթների իրականացումը` մինչև ծառայությունից այլ պահանջագիր ստանալը կամ հաշվետիրոջ 18 տարին լրանալը:

(10-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն)

11. Հաշվետերն իրավունք ունի առանց սահմանափակումների տնօրինելու ընտանեկան դրամագլուխը` 18 տարին լրանալուց հետո:

12. Հաշվետիրոջ` մինչև 18 տարին լրանալը մահանալու (դատական կարգով մահացած ճանաչվելու) դեպքում ընտանեկան դրամագլուխը, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցողի դիմումի հիման վրա, փոխանցվում է հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված` հաշվետիրոջից հետո հերթական կրտսեր` դիմելու օրվա դրությամբ 18 տարին չլրացած երեխայի (նույն օրը ծնված երեխաներից մեկի) անվամբ բացված պետական աջակցության հաշվին:

13. Մահացած ճանաչված հաշվետիրոջ մահվան օր է համարվում դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռում նշված մահվան օրը, իսկ եթե դատարանի վճռում նշված չէ անձի մահվան օրը, ապա նրան մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը:

14. Սույն կարգի 12-րդ կետում նշված դեպքում, եթե դիմելու օրվա դրությամբ լրացել է նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված՝ կրտսեր երեխայի (հաշվի առնված բոլոր երեխաների) 18 տարին, ապա ընտանեկան դրամագլուխը միանվագ վճարվում է հաշվետիրոջ մահվան օրվա դրությամբ նրա հետ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրում համատեղ բնակվող (հաշվառված) օրինական ներկայացուցչին (ծնողին, խնամակալին, որդեգրողին), եթե դիմումը ներկայացվել է հաշվետիրոջ մահվան օրվանից հետո վեց ամսվա ընթացքում: Սույն կետով սահմանված ժամկետում դիմում չներկայացվելու դեպքում ընտանեկան դրամագլուխը տնօրինվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

(14-րդ կետը խմբ. 08.07.15 N 761-Ն)

15. Հաշվետիրոջ` մինչև 18 տարին լրանալը մահանալու դեպքում, եթե հաշվետերը մահվան օրվա դրությամբ գտնվել է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) կամ ունեցել է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, ընտանեկան դրամագլուխը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

16. Հաշվետիրոջ՝ 18 տարին լրանալուց հետո մահանալու (դատական կարգով մահացած ճանաչվելու) դեպքում ընտանեկան դրամագլուխը տնօրինվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

(16-րդ կետը խմբ. 08.07.15 N 761-Ն)

17. Սույն կարգի 14-րդ և 16-րդ կետերով սահմանված կարգով ընտանեկան դրամագլուխը հաշվետիրոջ մահվանից հետո 3 տարվա ընթացքում այլ անձի չվճարելու դեպքում լիազոր մարմինը հայց է ներկայացնում դատարան` ընտանեկան դրամագլխի գումարն անժառանգ ճանաչելու համար: Սույն կետով սահմանված դեպքում դատական կարգով անժառանգ ճանաչված ընտանեկան դրամագլխի գումարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(17-րդ կետը խմբ. 08.07.15 N 761-Ն)

18. Սույն կարգի 4-րդ, 8-րդ կետերում նշված դեպքերում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը դիմում է բանկ` ներկայացնելով պետական աջակցության հաշվի պայմանագրով սահմանված փաստաթղթերը:

(18-րդ կետը փոփ. 26.11.15 N 1423-Ն)

18.1. Սույն կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետում նշված դեպքում դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը բանկին է ներկայացնում նաև գույքի առուվաճառքի՝ նոտարական կարգով վավերացված պայմանագիրը և անշարժ գույքի նկատմամբ հաշվետիրոջ ծնողի կամ հաշվետիրոջ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը, գույքը վաճառողի բանկային հաշվի համարը: Այս դեպքում պետական աջակցության հաշվին առկա միջոցները գույքը վաճառողին են փոխանցվում ոչ ուշ, քան դիմումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պետական աջակցության հաշվի պայմանագրով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող 3-րդ աշխատանքային օրը: Վաճառողին փոխանցվող գումարը չի կարող գերազանցել առուվաճառքի պայմանագրով սահմանված՝ գույքի գինը:

(18.1-ին կետը լրաց. 26.11.15 N 1423-Ն)

18.2. Սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքում դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը բանկին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի թույլտվությունը:

(18.2-րդ կետը լրաց. 26.11.15 N 1423-Ն)

19. Սույն կարգի 18-րդ կետով սահմանված դիմումի հիման վրա, եթե դիմումը ներկայացվել է սույն կարգի 4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով, 8-րդ կետով սահմանված նպատակով, և դիմումի իրական շահառուն նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխան (զավակն) է, բանկը պայմանագրով սահմանված կարգով` էլեկտրոնային եղանակով հարցում է կատարում ծառայությանը:

(19-րդ կետը լրաց. 26.11.15 N 1423-Ն)

20. Ծառայությունը, բանկի ներկայացրած հարցման հիման վրա նույնականացնում է դիմումի իրական շահառուին և պայմանագրով սահմանված կարգով` էլեկտրոնային եղանակով հաղորդագրություն է ներկայացնում բանկին` վճարումը հաստատելու կամ վճարումը մերժելու մասին: Ծառայությունը պայմանագրով սահմանված կարգով բանկ է ներկայացնում վճարումը հաստատելու մասին հաղորդագրություն, եթե դիմումի հիման վրա ներկայացված` դիմումի իրական շահառուի անունը, ազգանունը, հայրանունը և ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հանրային ծառայությունների համարանիշը (տեղեկանքի համարը) համընկնում են նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար ներկայացված համապատասխան տվյալներին, կամ առկա են արձանագրված անհամապատասխանությունները հիմնավորող փաստաթղթեր:

21. Բանկը, ծառայությունից ստացված հաղորդագրության հիման վրա, մերժում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու մասին դիմումը` դրա մասին տեղեկացնելով դիմողին, կամ դիմողի դիմումում նշած բանկային հաշվին է փոխանցում համապատասխան գումարը:

22. Սույն կարգի 12-րդ, 14-րդ և 16-րդ կետերում նշված դեպքերում անձը դիմում է տարածքային բաժին` ներկայացնելով`

1) դիմում, որում ներառվում են`

ա. ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն,

բ. պետական աջակցության հաշվի համարը, հաշվետիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, մահվան օրը, ամիսը, տարեթիվը.

2) անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3) հաշվետիրոջ մահվան վկայականը (մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը).

4) այն երեխայի (անձի) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, ում անվամբ բացված պետական աջակցության հաշվին պետք է փոխանցվի (ում միանվագ պետք է վճարվի) ընտանեկան դրամագլխի գումարը.

5) սույն կարգի 14-րդ կետում նշված՝ հաշվետիրոջ մահվանից 6 ամիս հետո դիմելու և 16-րդ կետում նշված դեպքերում՝ ժառանգության վկայականը:

(22-րդ կետը փոփ., լրաց. 08.07.15 N 761-Ն)

23. Ծառայությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, բանկին է տրամադրում այն երեխայի տվյալները, ում անվամբ բացված պետական աջակցության հաշվին պետք է փոխանցվի ընտանեկան դրամագլխի գումարը կամ այն անձի տվյալները, ում միանվագ պետք է վճարվի ընտանեկան դրամագլուխը:

24. Պայմանագիրը լուծելու դեպքում ընտանեկան դրամագլխի գումարը տիրապետող բանկի կողմից դրա մասին պատշաճ կարգով ծանուցվելուց հետո ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը, եթե նա 18 տարին լրացած հաշվետերը չէ, ուրիշ բանկում աջակցության հաշիվ բացելու և այդ հաշվին նախորդ բանկում բացված աջակցության հաշվում առկա ընտանեկան դրամագլխի միջոցները փոխանցելու համար տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որում ներառվում են`

ա. հաշվետիրոջ օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն,

բ. մինչև պայմանագիրը լուծելը` բանկում բացված պետական աջակցության հաշվի համարը, հաշվետիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

գ. այն բանկի անվանումը (բանկում բացված պետական աջակցության բանկային հաշվի համարը), որտեղ (որին) դիմողը ցանկանում է փոխանցել մինչև պայմանագիրը լուծելը բանկում բացված պետական աջակցության հաշվում առկա ընտանեկան դրամագլխի գումարը.

2) օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3) հաշվետիրոջ անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը:

25. Սույն կարգի 24-րդ կետում նշված դեպքում նոր պետական աջակցության հաշիվը բացվում է սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով:

26. Մինչև ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից սույն կարգի 24-րդ կետով սահմանված դիմում ներկայացնելը` պայմանագրի դադարեցման օրվա դրությամբ բանկում առկա ընտանեկան դրամագլխի միջոցները, ծառայության պահանջագրի հիման վրա, փոխանցվում են գանձապետական միասնական հաշվի` այդ նպատակով բացված ավանդային ենթահաշվին:

27. Սույն կարգի 26-րդ կետով սահմանված` ընտանեկան դրամագլխի միջոցները գանձապետական միասնական հաշվի ավանդային ենթահաշվին փոխանցելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը դրա մասին պատշաճ կարգով տեղեկացնում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձին:

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 08.07.15 N 761-Ն, լրաց., փոփ. 26.11.15 N 1423-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 6-ի N 275-Ն որոշման

 

   

Օրինակելի ձև

 

Լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող`

 պետական աջակցության հաշվի բացման

 և սպասարկման պայմանագրի

 

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԻ ԱՆԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ (ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ)

 

քաղ. Երևան

_______ ______________ 20   թ.

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին), ի դեմս Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ________________________-ի, ով գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության հիման վրա, և ____________________________________ ընկերությունը (այսուհետ` բանկ)` ի դեմս _________________________________-ի, ով գործում է բանկի կանոնադրության հիման վրա, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Պայմանագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

1) հաշվետեր` անձ, ում անվամբ բացվում է պետական աջակցության հաշիվը.

2) երեխայի ծննդյան միանվագ նպաստի ուղղակի վճարվող գումար` երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի դրամական արտահայտությունը, իսկ եթե դիմումը ներկայացվել է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար` երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի և պետական աջակցության հաշվին փոխանցվող միջոցների տարբերության դրամական արտահայտությունը.

3) պետական աջակցության հաշիվ` բանկում երեխայի անվամբ բացված հատուկ հաշիվ.

4) ընտանեկան դրամագլխի գումար` պետական աջակցության հաշվին առկա միջոցներ.

5) դիմող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու համար տարածքային բաժին դիմում ներկայացնող անձ.

6) ընտանեկան դրամագլուխը տնօրինող` հաշվետիրոջ հետ նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված)` դիմող կամ այլ օրինական ներկայացուցիչ (ծնող, խնամակալ, որդեգրող), ով Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն իրավունք ունի դիմողի փոխարեն տնօրինելու պետական աջակցության հաշվին առկա դրամական միջոցները (ընտանեկան դրամագլուխը տնօրինողի տվյալները բանկին է տրամադրում լիազոր մարմինը).

7) դիմումի իրական շահառու` նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխա (զավակ), կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ում օգտին (ում առողջությունն ապահովագրելու կամ ուսման վարձը վճարելու համար) ներկայացվել է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու դիմումը:

(1-ին կետը լրաց. 08.07.15 N 761-Ն)

 

II. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

2. Պայմանագրով բանկը պարտավորվում է`

1) լիազոր մարմնից ընդունել և դիմողի բանկային հաշիվ մուտքագրել երեխայի ծննդյան միանվագ նպաստի` ուղղակի վճարվող գումարը` ըստ լիազոր մարմնի ներկայացրած` սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված տեղեկատվության (այսուհետ` վճարման ցուցակ).

1.1) դիմողի վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տվյալների հիման վրա դիմողի անվամբ անվճար բացել ավանդային հաշիվ և այդ հաշվում մուտքագրել նպաստի ուղղակի վճարվող գումարը: Ընդ որում, կողմերն անվերապահորեն ընդունում են, որ դիմողն ավանդատուի (հաշվետիրոջ) իրավունքներ է ձեռք բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 910-րդ հոդվածի համապատասխան՝ դիմողի անվամբ ավանդային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները և վճարման ենթակա գումարն ստանալու օրվան հաջորդող օրվանից հետո բանկին այդ իրավունքների վրա հիմնված առաջին իսկ պահանջը բանկ ներկայացնելու դեպքում՝ պահանջ ներկայացնելու ժամանակ, եթե լիազոր մարմնի ներկայացրած տվյալները համապատասխանում են դիմողի ներկայացրած տվյալներին.

2) դիմողի կամ հաշվետիրոջ այլ օրինական ներկայացուցչի (ծնող, խնամակալ, որդեգրող) դիմումի հիման վրա երեխայի անունով անվճար բացել պետական աջակցության հաշիվ և պետական աջակցության հաշվին մուտքագրել համապատասխան դրամական միջոցները՝ ըստ լիազոր մարմնի ներկայացրած` սույն պայմանագրի N 5 հավելվածով սահմանված տեղեկատվության (այսուհետ` ընտանեկան դրամագլխի վճարման ցուցակ).

3) սպասարկել (վարել) պետական աջակցության հաշիվը սույն պայմանագրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

Սույն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ` սույն պայմանագրի NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածներով սահմանված տեղեկատվությունը փոխանակվում է, լիազոր մարմնի կողմից պահանջագրերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված վճարային հաղորդագրության տեսակների միջոցով:

Բացառությամբ սույն պայմանագրով նախատեսված դեպքերի` պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանակվում է փոխհամաձայնեցված կարգով:

Դիմողի բանկային հաշվին մուտքագրված երեխայի ծննդյան միանվագ նպաստի ուղղակի վճարվող գումարները տնօրինելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են դիմողի և բանկի միջև կնքված բանկային հաշվի պայմանագրով: Բանկը պատասխանատվություն չի կրում վճարման ցուցակներում առկա անճշտությունների հետևանքով երեխայի ծննդյան միանվագ նպաստի ուղղակի վճարվող գումարները դիմողի բանկային հաշիվներին չմուտքագրելու կամ ընտանեկան դրամագլխի գումարը պետական աջակցության հաշիվներին չմուտքագրելու համար:

(2-րդ կետը լրաց., փոփ. 08.07.15 N 761-Ն, լրաց. 26.11.15 N 1423-Ն)

 

III. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Կողմերն իրավունք ունեն`

1) սույն պայմանագրով սահմանված կարգով դադարեցնելու պայմանագրի գործողությունը.

2) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու մյուս կողմի գործողությունները և (կամ) անգործությունը.

3) իրականացնելու օրենքներով, այլ իրավական ակտերով, սույն պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ:

4. Բանկը պարտավոր է`

1) երեխայի ծննդյան միանվագ նպաստի ուղղակի վճարվող գումարները` համաձայն վճարման ցուցակի, դիմողի բանկային հաշվին մուտքագրել ոչ ուշ, քան դրամական միջոցների ընդունման օրվան հաջորդող բանկային օրվա ընթացքում, եթե ավելի կարճ ժամկետներ նախատեսված չեն օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով, իսկ սույն պայմանագրի 2-րդ կետի 1.1-ին ենթակետում նշված դեպքում՝ ոչ ուշ, քան այդ դրամական միջոցների ընդունման օրվան հաջորդող օրվանից հետո սույն պայմանագրի 2-րդ կետի 1.1-ին ենթակետում նշված պահանջը դիմողի կողմից բանկ ներկայացվելը.

2) ընտանեկան դրամագլխի գումարը պետական աջակցության հաշիվ մուտքագրել ոչ ուշ, քան համապատասխան դրամական միջոցների ընդունման օրվան հաջորդող բանկային օրվա ընթացքում.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում (եթե ընտանեկան դրամագլուխը տնօրինելու դիմումի իրական շահառուն նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխան կամ զավակն է) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու դիմում ներկայացնելուն հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ լիազոր մարմնին տրամադրել սույն պայմանագրի N 2 հավելվածով սահմանված` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու դիմում ներկայացրած անձի և դիմումի իրական շահառուի տվյալները.

4) լիազոր մարմնի պահանջագրի հիման վրա դիմողի բանկային հաշվից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցել ավելի վճարված երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարները` լիազոր մարմնին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված գումարի (իսկ դիմողի բանկային հաշվում բավարար միջոցների բացակայության դեպքում` նաև փոխանցման ենթակա, սակայն չփոխանցված գումարի) մասին` համապատասխան պահանջագիրը ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ: Բանկը պատասխանատվություն չի կրում սխալ վճարված գումարների համար, եթե դրանք հաշվից ելքագրվել են մինչև պահանջագիրն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը.

5) լիազոր մարմնի պահանջագրի հիման վրա համապատասխան պահանջագիրը ներկայացնելու օրվան հաջորդող երրորդ բանկային օրվանից ոչ ուշ փակել պետական աջակցության հաշիվը և պետական աջակցության հաշվին առկա միջոցները փոխանցել այլ պետական աջակցության հաշիվ կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

6) լիազոր մարմնի պահանջագրի հիման վրա փակել պետական աջակցության հաշիվը և պետական աջակցության հաշվին առկա միջոցները վճարել պահանջագրում նշված անձին.

7) լիազոր մարմնի պահանջագրի հիման վրա դադարեցնել պետական աջակցության հաշվով գործառույթների իրականացումը (այդ թվում՝ հաշվետիրոջ մահվան դեպքում).

8) մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը լիազոր մարմնին տրամադրել սույն պայմանագրի N 3 հավելվածով սահմանված տեղեկությունները` բանկում սպասարկվող պետական աջակցության հաշիվների` հաշվետու ամսվա տվյալների վերաբերյալ.

9) փոխհամաձայնեցված կարգով լիազոր մարմնի կողմից ներկայացված պահանջով լիազոր մարմնին տրամադրել պետական աջակցության հաշվի մասին տեղեկատվություն (այդ թվում` փաստաթղթերի պատճեններ).

10) պետական աջակցության հաշվին առկա միջոցներն սպառվելու (զրոյացվելու) դեպքում միակողմանիորեն փակել պետական աջակցության հաշիվը և դրա մասին տեղեկացնել լիազոր մարմնին.

11) փոխհամաձայնեցված կարգով և ժամկետներում էլեկտրոնային եղանակով լիազոր մարմնին տրամադրել նոր բացված պետական աջակցության հաշիվների մասին տվյալներ.

12) լիազոր մարմնի պահանջագրի հիման վրա պետական աջակցության հաշվից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցել ավելի վճարված ընտանեկան դրամագլխի գումարները` լիազոր մարմնին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված գումարի (իսկ պետական աջակցության հաշվում բավարար միջոցների բացակայության դեպքում` նաև փոխանցման ենթակա, սակայն չփոխանցված գումարի) մասին` համապատասխան պահանջագիրը ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ: Բանկը պատասխանատվություն չի կրում սխալ վճարված գումարների համար, եթե դրանք պետական աջակցության հաշվից ելքագրվել են մինչև պահանջագիրն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը.

13) լիազոր մարմնին տրամադրել այն անձանց տվյալները, ովքեր դիմողի անվամբ ավանդային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները և վճարման ենթակա գումարը ստանալու օրվան հաջորդող 12 ամսվա ընթացքում բանկ չեն ներկայացրել սույն պայմանագրի 2-րդ կետի 1.1-ին ենթակետում նշված պահանջը:

(4-րդ կետը լրաց. 08.07.15 N 761-Ն, 26.11.15 N 1423-Ն)

5. Լիազոր մարմինը պարտավոր է`

1) (ենթակետն ուժը կորցրել է 08.07.15 N 761-Ն)

2) տվյալ ամսվա վճարման ցուցակը կամ ավանդային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին տրամադրելու օրվան հաջորդող բանկային օրվանից ոչ ուշ բանկի հաշվին փոխանցել երեխայի ծննդյան միանվագ նպաստի ուղղակի վճարվող գումարների` վճարման ենթակա ամբողջ գումարը.

3) բանկի հաշվին փոխանցել պետական աջակցության հաշիվներ մուտքագրման ենթակա` երեխայի ծննդյան միանվագ նպաստի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափը.

4) բանկին տրամադրել դիմողի (կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ձեռք բերած անձի) փոխարեն ընտանեկան դրամագլուխը տնօրինելու համար դիմած անձի տվյալները՝ համաձայն սույն պայմանագրի օրինակելի ձևի N 4 հավելվածի.

5) օրենքով սահմանված կարգով ապահովել սույն պայմանագրի շրջանակներում իրեն հայտնի դարձած` բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության գաղտնիությունը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում (եթե դիմումի իրական շահառուն նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխան կամ զավակն է) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու դիմում ներկայացրած անձանց և դիմումի իրական շահառուների տվյալները բանկից ստանալուն հաջորդող երրորդ աշխատանքային օրվանից ոչ ուշ բանկին տրամադրել վճարման հաստատում կամ մերժել վճարումը հաստատելը.

7) սույն պայմանագրով սահմանված դեպքերում բանկին ներկայացնել սահմանված ձևով պահանջագիր.

8) բանկի հետ փոխհամաձայնեցված կարգով և ժամկետներում շահառուի անվամբ ավանդային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնել բանկ:

(5-րդ կետը փոփ., խմբ. 08.07.15 N 761-Ն, փոփ., լրաց. 26.11.15 N 1423-Ն)

 

IV. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ

 

6. Սույն պայմանագրում նշված ծառայությունները բանկը մատուցում է անվճար:

 

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

7. Բանկն իրավունք չունի մերժելու պետական աջակցության հաշիվ բացելը:

8. Պետական աջակցության հաշվին առկա միջոցների նկատմամբ կիրառվող տարեկան տոկոսադրույքը և տոկոսագումարի հաշվարկման կարգը հրապարակում է բանկը: Նշված տարեկան տոկոսադրույքը չի կարող պակաս լինել բանկի կողմից դրամով ժամկետային ավանդների ընդունման համար սահմանված տարեկան տոկոսադրույքների նվազագույն չափից:

9. Երեխայի չափահաս դառնալուց հետո պետական աջակցության հաշվին առկա միջոցները կարող են առանց խոչընդոտի տնօրինվել բացառապես հաշվետիրոջ կամ նրա լիազորված անձի կողմից` սեփական հայեցողությամբ, առանց որևէ սահմանափակման:

 

VI. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր ու տարաձայնություններ առաջանալու դեպքում դրանք լուծվում են տասնհինգ օրվա ընթացքում` բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Վեճերի ու տարաձայնությունների վերաբերյալ բանակցությունների կամ դատական գործընթացների ժամանակահատվածում կողմերը պարտավոր են գործել սույն պայմանագրի համաձայն:

 

VII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

12. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:

13. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ։

14. Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու դեպքում: Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն երկու ամիս առաջ:

15. Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացնող կողմը պարտավոր է պայմանագիրը լուծելու մասին պատշաճ կարգով ծանուցել հաշվետիրոջը (նրա օրինական ներկայացուցչին)` պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ:

16. Սույն պայմանագիրը լուծվում է պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառած վնասները լրիվ հատուցելու պայմանով:

17. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից և գործում է անորոշ ժամկետով:

18. Սույն պայմանագրով՝ լիազոր մարմնի տրամադրած տվյալների հիման վրա դիմողի անվամբ անվճար ավանդային հաշիվ բացելուն, սպասարկելուն վերաբերող և դրանց հետ կապված` սույն պայմանագրով սահմանված մյուս կարգավորումները կիրարկվում են (ուժի մեջ են մտնում) կողմերի միջև լրացուցիչ համաձայնագիր կնքվելուց հետո՝ համաձայնագրում նշված ժամկետից:

(18-րդ կետը լրաց. 26.11.15 N 1423-Ն)

 

VIII. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

__________________________________
__________________________________

 

 

Գտնվելու վայրը` ՀՀ, քաղ. Երևան,
Կառավարական N 3 շենք
Գտնվելու վայրը`————————————
————————————
 

 

 

Հեռ. —————————————--------- Հեռ. —————————————---------
   
Էլ. փոստ —————————————— Էլ. փոստ ——————————————

 ՀՎՀՀ ——————————————-----
 ———————————————————

(համապատասխան լիազորություններով օժտված
անձի պաշտոնը)

 

 

Նախարար ________________________

________________________

 (անունը, ազգանունը)

 (անունը, ազգանունը)

 ——————————-----------

 ——————————-----------

 (ստորագրությունը)

 (ստորագրությունը)

 

(ձևը լրաց., փոփ., խմբ. 08.07.15 N 761-Ն, լրաց., փոփ. 26.11.15 N 1423-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 1

 

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի

անկանխիկ վճարման և պետական

աջակցության հաշվի բացման

(ընտանեկան դրամագլխի սպասարկման)

պայմանագրի

 

Ց Ա Ն Կ

 

ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ

(ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՒՄ Է ԲԱՆԿԻՆ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ)

(վերնագիրը փոփ. 08.07.15 N 761-Ն)

 

1. Բանկի անվանումը:

2. Դիմողի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը:

3. Դիմողի բանկային հաշվի համարը:

(3-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն)

4. Վճարման ենթակա նպաստի գումարը:

(հավելվածը փոփ. 08.07.15 N 761-Ն)

 

 

Հավելված N 2

 

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի

անկանխիկ վճարման և պետական

աջակցության հաշվի բացման

(ընտանեկան դրամագլխի սպասարկման)

պայմանագրի

 

Ց Ա Ն Կ

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐԱՄԱԳԼՈՒԽԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԻՄՈՒՄԻ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ)

(վերնագիրը փոփ. 08.07.15 N 761-Ն)

 

1. Պետական աջակցության հաշվի համարը:

2. Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու դիմում ներկայացրած անձի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը:

(2-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն)

3. Դիմումի իրական շահառուի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը:

(3-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն)

4. Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու դիմում ներկայացրած անձի կապը հաշվետիրոջ հետ (ծնող, որդեգրող, խնամակալ):

5. Պետական աջակցության հաշվից ելքագրվող գումարի չափը և ծախսման ուղղությունը:

(հավելվածը փոփ. 08.07.15 N 761-Ն)

 

 

Հավելված N 3

 

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի

անկանխիկ վճարման և պետական

աջակցության հաշվի բացման

(ընտանեկան դրամագլխի սպասարկման)

պայմանագրի

 

Ց Ա Ն Կ

 

ԲԱՆԿՈՒՄ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ` ՀԱՇՎԵՏՈՒ ԱՄՍՎԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ՏՐՎՈՒՄ Է ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ)

 

1. Հաշվետու ամիսը:

2. Պետական աջակցության հաշվի համարը:

3. Պետական աջակցության հաշվին առկա միջոցները հաշվետու ամսվա առաջին օրվա դրությամբ:

4. Պետական աջակցության հաշվին առկա միջոցները հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ:

5. Պետական աջակցության հաշվին մուտքագրված միջոցները հաշվետու ամսվա ընթացքում`

1) մուտքագրելու օրը, ամիսը, տարեթիվը.

2) աղբյուրը (երեխայի ծննդյան միանվագ նպաստի` պետական աջակցության հաշվին մուտքագրվող գումար, հաշվեգրված տոկոսներ, սխալ տնօրինված գումար, պետական աջակցության այլ հաշվից փոխանցված գումար, այլ).

3) մուտքագրված միջոցների չափն ըստ աղբյուրների:

6. Պետական աջակցության հաշվից ելքագրված միջոցները հաշվետու ամսվա ընթացքում`

1) ելքագրելու օրը, ամիսը, տարեթիվը.

2) ծախսման ուղղությունը (հիփոթեքային վարկի մարում, բժշկական ապահովագրություն, ուսման վարձի տրամադրում, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի թույլտվություն ավելի վճարված ընտանեկան դրամագլխի գումարի վերադարձ).

3) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու դիմում ներկայացրած անձի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

4) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու դիմումի իրական շահառուի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը:

(6-րդ կետը լրաց., փոփ. 08.07.15 N 761-Ն)

7. Հաշվետու ամսվա ընթացքում պետական աջակցության հաշիվը փակվելու դեպքում`

1) պետական աջակցության հաշիվը փակելու օրը, ամիսը, տարեթիվը.

2) պետական աջակցության հաշիվը փակելու պատճառը (լիազոր մարմնի պահանջագիր, հաշվի զրոյացում, այլ).

3) լիազոր մարմնի պահանջագրի հիման վրա պետական աջակցության հաշիվը փակելու դեպքում` հաշվին առկա միջոցների շարժը (պետական աջակցության այլ հաշվի փոխանցվելու դեպքում` պետական աջակցության հաշվի համարը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցվելու դեպքում` գանձապետական հաշվի համարը, այլ անձի վճարվելու դեպքում` այդ անձի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը):

(հավելվածը լրաց., փոփ. 08.07.15 N 761-Ն)

 

 

Հավելված N 4

 

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի

անկանխիկ վճարման և պետական

աջակցության հաշվի բացման

(ընտանեկան դրամագլխի սպասարկման)

պայմանագրի

 

 

Ց Ա Ն Կ

 

ԴԻՄՈՂԻ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐԱՄԱԳԼՈՒԽԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԻ ՓՈԽԱՐԵՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐԱՄԱԳԼՈՒԽԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԱԾ ԱՆՁԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ
(ՏՐՎՈՒՄ Է ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԻՆ)

(վերնագիրը փոփ. 08.07.15 N 761-Ն)

 

1. Պետական աջակցության հաշվի համարը:

2. Ընտանեկան դրամագլուխը տնօրինողի անունը, ազգանունը (հայրանունը), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը:

3. Ընտանեկան դրամագլուխը տնօրինողի անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը:

4. Ընտանեկան դրամագլուխը տնօրինողի հաշվառման վայրի հասցեն` ըստ բնակչության պետական ռեգիստրի:

(հավելվածը փոփ. 08.07.15 N 761-Ն)

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2014 թվականի
մարտի
6-ի N 275-Ն որոշման N 3 հավելվածի

 

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի

անկանխիկ վճարման և պետական

աջակցության հաշվի բացման (ընտանեկան

դրամագլխի սպասարկման) պայմանագրի

 

Ց Ա Ն Կ

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՒՄ Է ԲԱՆԿԻՆ)

 

1. Բանկի անվանումը

2. Պետական աջակցության հաշվի համարը

3. Հաշվետիրոջ ազգանունը, անունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը

4. Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի ազգանունը, անունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը

5. Պետական աջակցության հաշվին մուտքագրման ենթակա ընտանեկան դրամագլխի գումարը:

(հավելվածը լրաց. 08.07.15 N 761-Ն)

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 08.07.15 N 761-Ն, լրաց., փոփ. 26.11.15 N 1423-Ն)

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 6-ի N 275-Ն որոշման

 

 

Օրինակելի ձև

 

 

Լիազոր մարմնի և վճարահաշվարկային կազմակերպության
միջև կնքվող` երեխայի ծննդյան միանվագ նպաստի կանխիկ
եղանակով վճարման ծառայությունների մատուցման 
պայմանագրի

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԸ ԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

 

քաղ. Երևան

_______ ______________ 20   թ.

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` պատվիրատու), ի դեմս Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի __________________ -ի, ով գործում է 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  կանոնադրության հիման վրա, և _________________ վճարահաշվարկային կազմակերպությունը (այսուհետ` կատարող)` ի դեմս _________________-ի, ով գործում է կատարողի կանոնադրության հիման վրա, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

(նախաբանը փոփ. 08.07.15 N 761-Ն)

 

I. Պայմանագրի առարկան և այլ պայմաններ

 

1. Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

1) շահառու` անձ, ում վճարվում է երեխայի ծննդյան նպաստի գումարը.

2) երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումար` ըստ պատվիրատուի ներկայացրած` սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված տվյալների (այսուհետ` վճարման ցուցակ) հիման վրա շահառուին կանխիկ վճարվող գումար:

2. Կատարողը սույն պայմանագրով պարտավորվում է իր բանկային հաշվին մուտքագրված երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարները, ըստ պատվիրատուի ներկայացրած վճարման ցուցակի, մինչև տվյալ ամսվա 20-ը տրամադրել շահառուին:

3. Կատարողը սույն պայմանագրի 2-րդ կետով սահմանված ծառայությունը մատուցում է շահառուի բնակության վայրի հասցեում կամ իր սպասարկման գրասենյակում:

Կատարողի (նրա աշխատողի) գործողությունների կամ անգործության հետևանքով պետությանը կամ այլ անձանց պատճառած նյութական վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման:

4. Կողմերը սույն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանակում են փոխհամաձայնեցված կարգով:

5. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունը կատարողի կողմից մատուցված է համարվում նախորդ ամսվա ընթացքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարների վճարման արդյունքների մասին սույն պայմանագրի N 2 հավելվածով սահմանված տեղեկատվություն պարունակող փոխադարձ հաշվարկների ակտի (այսուհետ` փոխադարձ հաշվարկների ակտ) հաստատման պահից:

 

II. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

6. Կատարողն իրավունք ունի`

1) սույն պայմանագրով սահմանված կարգով լուծելու պայմանագիրը.

2) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բողոքարկելու պատվիրատուի գործողությունները և (կամ) անգործությունը.

3) սույն պայմանագրով սահմանված կարգով ստանալու ծառայությունների մատուցման միջնորդավճարի գումարը:

7. Պատվիրատուն իրավունք ունի`

1) սույն պայմանագրով սահմանված կարգով լուծելու պայմանագիրը.

2) ցանկացած ժամանակ ստուգելու կատարողի մատուցած ծառայությունների ընթացքը և որակը` առանց միջամտելու կատարողի գործողություններին.

3) կատարողից պահանջելու անհապաղ վերացնել հայտնաբերված թերությունները.

4) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու կատարողի գործողությունները և (կամ) անգործությունը:

8. Կատարողը պարտավոր է`

1) տվյալ ամսվա երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարներն իր հաշվի համարին մուտքագրվելու և վճարման ցուցակն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից սկսած` ապահովել ծառայության մատուցումն իր սպասարկման գրասենյակում.

2) երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարը շահառուին տրամադրելու նպատակով շահառուի բնակության վայրի հասցե այցելել առնվազն 2 անգամ (եթե առաջին այցելության արդյունքում հնարավոր չի եղել երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարը տրամադրել շահառուին).

3) երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարը տրամադրել բացառապես վճարման ցուցակում ներառված` շահառուին կամ շահառուի լիազորած (շահառուի տված և նոտարի կողմից հաստատված լիազորագիրը ներկայացնող) անձին` անձը հաստատող փաստաթղթի հիման վրա.

4) երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարի վճարումը դադարեցնելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրվանից ոչ ուշ պատվիրատուին տրամադրել նախորդ ամսվա վճարման արդյունքների մասին տեղեկատվությունը, իսկ հինգերորդ աշխատանքային օրվանից ոչ ուշ` փոխադարձ հաշվարկների ակտը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցել իր բանկային հաշվին փոխանցված, սակայն շահառուին չտրամադրված գումարը.

5) պատվիրատուի պահանջով տրամադրել անձնավորված տեղեկատվություն երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարը շահառուին տրամադրելու մասին:

9. Պատվիրատուն պարտավոր է`

1) տվյալ ամսվա վճարման ցուցակը կատարողին տրամադրելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ կատարողի հաշվին փոխանցել վճարման ենթակա գումարը` ըստ պատվիրատուի և կատարողի փոխադարձ համաձայնությամբ սահմանված համամասնությունների.

2) փոխադարձ հաշվարկների ակտը հաստատելու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում կատարողին փոխանցել սույն պայմանագրով սահմանված ծառայությունների միջնորդավճարի գումարը:

 

III. Պայմանագրի գինը

 

10. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների համար պատվիրատուն կատարողին վճարում է շահառուին տրամադրված` երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարի մեկ տոկոսի չափով միջնորդավճար:

 

IV. Վեճերի լուծման կարգը

 

11. Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր և տարաձայնություններ առաջանալու դեպքում դրանք լուծվում են տասնհինգ օրվա ընթացքում` բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

V. Եզրափակիչ դրույթներ

 

12. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:

13. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկական օրինակ։

14. Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու դեպքում: Պայմանագրի լուծման վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն երկու ամիս առաջ:

15. Սույն պայմանագիրը լուծվում է պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառած վնասները լրիվ հատուցելու պայմանով:

16. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից ու գործում է անորոշ ժամկետով:

 

VI. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ, ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

__________________________________
__________________________________

 

 

Գտնվելու վայրը` ՀՀ, քաղ. Երևան,
Կառավարական N 3 շենք
Գտնվելու վայրը`————————————
————————————
 

 

 

Հեռ. —————————————--------- Հեռ. —————————————---------
Էլ. փոստ —————————————— Էլ. փոստ ——————————————

 ՀՎՀՀ ——————————————-----
 ———————————————————(համապատասխան լիազորություններով օժտված
անձի պաշտոնը)

 

 

 

Նախարար ________________________

________________________

 (անունը, ազգանունը)

 (անունը, ազգանունը)

 ——————————-----------

 ——————————-----------

 (ստորագրությունը)

 (ստորագրությունը)

(ձևը փոփ. 08.07.15 N 761-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 1

 

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը

կանխիկ եղանակով վճարելու

ծառայությունների մատուցման պայմանագրի

 

Ց Ա Ն Կ

 

ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Վճարահաշվարկային կազմակերպության անվանումը:

2. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստացողի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը:

3. Վճարման ենթակա երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարը:

4. Վճարման ենթակա ընդհանուր գումարը:

 

 

Հավելված N 2

 

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը

կանխիկ եղանակով վճարելու

ծառայությունների մատուցման պայմանագրի

 

Ց Ա Ն Կ

 

ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԱԿՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Ամիսը, որի ընթացքում իրականացվել են երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարումները:

2. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստացած անձանց թիվը:

3. Վճարված երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարը:

4. Մատուցված ծառայությունների միջնորդավճարի գումարը:

5. Կողմերի վավերապայմանները, կնիքները և լիազորված անձանց անունները, ազգանուններն ու ստորագրությունները:

6. Փոխադարձ հաշվարկների ակտը կնքելու օրը, ամիսը, տարեթիվը:

(հավելվածը փոփ. 08.07.15 N 761-Ն)