Գլխավոր տեղեկություն
Համար
N 1063-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.10.2015-26.11.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.23/62(1151) Հոդ.858
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 1063-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՄՐԱԿՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 524-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմին:

2. Լուծարել շուկայի վերահսկողության պետական տեսչությունը և այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Շուկայի վերահսկողության պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 524-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատեու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1229-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) N 1 հավելվածի 17-րդ կետում «տեսչությունների» բառը փոխարինել «տեսչական մարմինների» բառերով.

2) N 1 հավելվածի 31-րդ կետում «տեսչություններ» բառը փոխարինել «տեսչական մարմիններ» բառերով.

3) N 2 հավելվածի 2-րդ բաժնում «Շուկայի վերահսկողության պետական տեսչություն» բառերը փոխարինել «Շուկայի վերահսկողության տեսչական մարմին» բառերով:

4. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին ամրակցվող գույքի ցանկը` համաձայն N 3 հավելվածի:

5. Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության տեսչության լուծարումը՝ սկսված և չավարտված վարչական և այլ գործառույթների իրականացման հետագա ընթացքի ապահովումը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 18
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1063-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` նախարարություն) շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին) նախարարության առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է վերահսկողական գործառույթներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման, չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պայմանների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման, համապատասխանության գնահատման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Տեսչական մարմինն ստեղծվում, վերակազմակերպվում է և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչական մարմինը գործում է իր կանոնադրության համաձայն, որը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Տեսչական մարմնի կանոնադրության փոփոխությունները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն են ներկայացվում տեսչական մարմնի կառավարման խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) համաձայնությամբ:

3. Տեսչական մարմնի լիազորությունները սահմանվում են «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով:

4. Տեսչական մարմինն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Տեսչական մարմինն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Տեսչական մարմինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և տեսչական մարմնի անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

7. Տեսչական մարմնի անվանումն է` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմին:

8. Տեսչական մարմինը կազմված է տեսչական մարմնի ղեկավարից, ղեկավարի տեղակալից, որակի ապահովման ստորաբաժանումից և այլ կառուցվածքային ստորաբաժանումներից:

9. Տեսչական մարմնի նպատակները և խնդիրներն են`

1) ոչ պարենային արտադրանքի անվտանգության ապահովումը շուկայում.

2) տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների խախտումների կանխարգելումը և վերացումը.

3) պետական չափագիտական վերահսկողության ոլորտում չափագիտական կանոնների և նորմերի կատարման ապահովումը և դրանց կանխարգելումն ու վերացումը, չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը.

4) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պայմանների պահպանման ապահովումը:

 

II. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

10. Տեսչական մարմինն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ լիազորությունները`

1) տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայահանված ոչ պարենային արտադրանքի՝ Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով պետական վերահսկողության իրականացումը՝ ներառյալ օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստուգումների իրականացումը.

2) չափումների միասնականության ապահովման բնագավառը կանոնակարգող օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված չափագիտական կանոնների և նորմերի պահպանման, այդ թվում՝ «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենսդրական չափագիտության տարածման ոլորտների պահանջների պահպանման, հաստատված տեսակի չափման միջոցների կիրառման, չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների առկայության և չափումների միասնականության ապահովման բնագավառում տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական չափագիտական վերահսկողության իրականացում անվտանգության տեսանկյունից.

3) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիաների պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ հսկողության իրականացում.

4) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի տարածքներում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգի և հարգադրոշմի համապատասխանության, ինչպես նաև «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սահմանված պահանջների, պայմանների պահման նկատմամբ փաստաթղթային հսկողություն և տեղում ստուգումների իրականացում.

5) ոչ պարենային արտադրանքի ռիսկերի գնահատման նպատակով շուկայում օրենքով սահմանված ուսումնասիրությունների իրականացում.

6) շուկայահանված ոչ պարենային արտադրանքի անվտանգության և չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիաների պահանջների պահպանման ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենքների, իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառում.

7) ոչ պարենային արտադրանքի անվտանգության և չափումների միասնականության ապահովման ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացում, տնտեսավարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին իրազեկում, ինչպես նաև մեթոդական աջակցության և խորհրդատվության տրամադրում.

8) ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու միջնորդագրերի ներկայացում լիցենզավորող մարմիններ.

9) տնտեսավարող սուբյեկտի գործունեությանն առնչվող, ոչ պարենային արտադրանքի անվտանգությանը և չափումների միասնականության ապահովմանը, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիաների պահանջներին վերաբերող նոր իրավական ակտեր ընդունվելու կամ ուղեցույցներ հրապարակվելու, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում դրա մասին «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտների իրազեկման ապահովում.

10) անհրաժեշտության դեպքում ստուգումների արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկում.

11) վիճակագրական տվյալների հավաքման և վերլուծությունների միջոցով իր վերահսկողության ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների ռիսկերի գնահատման աշխատանքների իրականացում և վերահսկողական գործառույթների նպատակադրում դեպի առավել ռիսկային ոլորտները, տնտեսավարող սուբյեկտները.

12) իր լիազորությունների իրականացման ընթացքում ձեռք բերված օրենքով չարգելված տեղեկատվության փոխանակում այլ տեսչական մարմինների հետ` վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով.

13) այլ լիազորություններ` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում:

 

III. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

11. Տեսչական մարմինը կառավարում է տեսչական մարմնի կառավարման խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ), որը կազմված է ինն անդամից:

12. Խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի ներկայացմամբ:

13. Խորհուրդը նախագահում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը (նախարարի տեղակալը):

14. Խորհրդի լիազորությունները`

1) հաստատում է տեսչական մարմնի ղեկավարի ներկայացրած տեսչական մարմնի գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագիրը.

2) հաստատում է ստուգումներին առնչվող ուղեցույցները.

3) նախաձեռնում է որակի ապահովման ստորաբաժանման հսկողական գործողությունների արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումները և վերահսկում դրանց իրականացումը.

4) հաստատում է տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը.

5) քննարկում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից հաստատման ենթակա տեսչական մարմնի տարեկան կամ եռամսյակային հաշվետվությունների նախագիծը և հավանություն տալիս դրան.

6) հաստատում է կատարողականի գնահատման ընթացակարգերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում.

7) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ.

8) հաստատում է տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները՝ տեսչական մարմնի ղեկավարի ներկայացմամբ:

 

IV. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

15. Տեսչական մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչական մարմնի ղեկավարը, որին պաշտոնի է նշանակում, պաշտոնից ազատում և նրա նկատմամբ խրախուսման և պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդի ներկայացմամբ:

16. Տեսչական մարմնի ղեկավարն ունի 1 տեղակալ, որին պաշտոնի է նշանակում, պաշտոնից ազատում և նրա նկատմամբ խրախուսման և պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը:

17. Տեսչական մարմնի ղեկավար կարող է նշանակվել վերջին 10 տարվա ընթացքում պետական կառավարման ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 3 տարին՝ ղեկավարի պաշտոնում, կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և տնտեսագիտություն, կամ իրավագիտություն, կամ հանրային կառավարում, կամ բնագիտական մասնագիտություններով բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:

18. Տեսչական մարմնի ղեկավարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

19. Տեսչական մարմնի ղեկավարը պատասխանատու է ոչ պարենային արտադրանքների, թանկարժեք մետաղների և չափումների միասնականության ապահովման բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

20. Տեսչական մարմնի ղեկավարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին և խորհրդին:

21. Տեսչական մարմնի ղեկավարը՝

1) ղեկավարում, համակարգում և վերահսկում է տեսչական մարմնի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչական մարմնի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) սահմանում է իր տեղակալի իրավասությունների շրջանակը.

3) օրենքով, այլ իրավական ակտերով, տեսչական մարմնի կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառների, նպատակների և խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում խորհրդին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարությանը.

4) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի աշխատողների թիվը.

5) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի հաստիքացուցակը.

6) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, կարգադրագրեր և տալիս հանձնարարագրեր, ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

7) օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում նշանակումներ է կատարում տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության այն պաշտոններում, որոնցում չեն կատարվում նշանակումներ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, և տեխնիկական սպասարկման անձնակազմի պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և պատասխանատվության միջոցներ.

8) իրականացնում է վերահսկողություն տեսչական մարմնին ամրացված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

10) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնելու վերաբերյալ տալիս է հրաման կամ հանձնարարագիր, ինչպես նաև ստուգումների արդյունքների հիման վրա կիրառում է պատասխանատվության միջոցներ.

11) խորհրդի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը.

12) խորհրդի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերը.

13) ապահովում է տեսչական մարմնի համագործակցությունն այլ պետական մարմինների հետ.

14) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

22. Տեսչական մարմնի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինելու հարցը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

23. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել պետական կառավարման ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 1 տարին՝ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն 1 տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում և տնտեսագիտություն կամ իրավագիտություն, կամ հանրային կառավարում, կամ բնագիտական մասնագիտություններով բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:

24. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը`

1) տեսչական մարմնի նպատակներին և խնդիրներին համապատասխան տալիս է տեսչական մարմնի` իր համակարգման ներքո գտնվող ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ և առաջադրանքներ, իրականացնում է հսկողություն դրանց կատարման նկատմամբ.

2) տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է վերջինիս մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

3) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

4) պարբերաբար տեսչական մարմնի ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված ոլորտներում աշխատանքների իրականացման ընթացքի մասին.

5) ապահովում է իրեն հանձնարարված ոլորտներում տեսչական մարմնի ղեկավարի հրամանների, հանձնարարագրերի, կարգադրագրերի և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում տեսչական մարմնի ղեկավարին.

6) տեսչական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում տեսչական մարմնի ղեկավարի հրամանով փոխարինում է նրան.

7) տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

 

V. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

25. Տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների անցկացման, տեսչական մարմնի բյուջեի հետ կապված և նախարարության աշխատակազմի կողմից իրականացվող վարչական գործառույթներն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամկետներում:

26. Տեսչական մարմնի ֆինանսավորումն իրականացվում է նախարարության միջոցով՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակում: Տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում և պետական բյուջեում՝ առանձին տողով:

27. Տեսչական մարմնի տարեկան բյուջետային հայտերի և ՄԺԾԾ-ի հայտերի (այսուհետ` բյուջետային հայտ) նախագծերի նախապատրաստումն իրականացնում է տեսչական մարմինը:

28. Տեսչական մարմնի կազմած բյուջետային հայտի նախագիծը ներկայացվում է խորհրդի հաստատմանը: Խորհրդի կողմից հաստատվելուց հետո տեսչական մարմինը բյուջետային հայտը ներկայացնում է նախարարություն՝ բյուջետային հայտում ներառելու համար:

29. Տեսչական մարմնի բյուջետային հայտը նույնությամբ նախարարությունը ներառում է իր միջնաժամկետ ծախսերի ծրագրային և բյուջետային հայտում:

30. Տեսչական մարմնի բյուջետային հայտը պետք է ներառի իր բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:

31. Պետական բյուջեում առանձին տողով արտացոլված տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ֆինանսավորման մեջ փոփոխություններ կամ լրացումներ լիազոր մարմինը կարող է կատարել միայն խորհրդի համաձայնությամբ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1063-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչություն

2. Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության բաժին

3. Տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և թանկարժեք մետաղների վերահսկողության վարչություն

4. Չափագիտական կանոնների և նորմերի վերահսկողության վարչություն

5. Որակի ապահովման բաժին

6. Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1063-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱԿՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

NN
ը/կ

ՀԾ-ի կոդը

Գույքագրման կոդը

Անվանումը

Քանակը

Գինը
(դրամ)

Գումարը
(դրամ)

1.

1185

 

Կոմիտասի շենք, 1346.3 քառ. մ

1

37 138 182

37 138 182

2.

2511

 

Ֆորդ լաբորատորիա

1

92 327 113

92 327 113

3.

4512

 

Շարժական լաբորատորիա

1

55 875 000

55 875 000

4.

4527

 

Հունդաի Սոնատա 208ԼԼ60

1

9 500 000

9 500 000

5.

4514

 

ՎԱԶ21214 538ԼԼ11

1

3 634 000

3 634 000

6.

3587-3687

 

Աթոռ՝ երկաթյա կմախքով

101

13 000

1 313 000

7.

3409-3425

 

Աթոռ՝ քարտուղարուհու

17

15 500

263 500

8.

1408-1415

 

Ղեկավարի բազկաթոռ՝ կտորե

8

39 900

319 200

9.

3190-3191

 

Ղեկավարի բազկաթոռ՝ դերմանտինե

2

45 100

90 200

10.

1286-1319

 

Սեղան 1 տումբայով 1.4 մ

34

35 000

1 190 000

11.

1359-1366

 

Սեղան սովորական 1.2 մ

9

29 900

269 100

12.

3150-3151

 

Սեղան ղեկավարի N 2

2

45 000

90 000

13.

4119-4123

 

Ղեկավարի սեղան (սեղան դիմադիր կցորդ)

5

105 800

529 000

14.

3197-3201

 

Ղեկավարի սեղանի կցորդ

5

50 000

250 000

15.

2301-2315

 

Համակարգիչ Fujitsu ESPRIMO P2560

15

150 106

2 251 594

16.

3067

 

Հեռուստացույց JVC

1

216 750

216 750

17.

3082

 

Հեռուստացույց-2112

1

121 458

121 458

18.

3073-3078

 

Հեռախոս

6

10 173

61 038

19.

3085

 

Օդափոխիչ LS-1860

1

640 200

640 200

20.

3088-3089

 

Օդորակիչ

2

15 000

30 000

21.

3092-3093

 

Բազկաթոռ

2

47 500

95 000

22.

3094

 

Բազմոց

1

73 750

73 750

23.

3095

 

Նիստերի սեղան

1

85 500

85 500

24.

1039-1044

 

Հոսանքի անխափան սնուցման սարք UPS Mercury Elite850Pro

6

18 720

112 320

25.

2331-2343

 

Անխափան սնուցման սարք(UPS)PowerComBNT-600AS/N20024711112

13

18 506

240 578

26.

1814-1827

 

Պրոցեսոր HP-DC5800/Workstations a/

14

244 544

3 423 616

27.

4582-4590

 

Համակարգիչ Dell OptiPiex 320 MB

9

477 600

4 298 400

28.

2839

 

Համակարգիչ Dell5150

1

411 283

411 283

29.

2840-2841

 

Համակարգիչ HP6600

2

411 283

822 566

30.

3069

 

Համակարգիչ INTEX

1

610 250

610 250

31.

2316-2328

 

Մոնիթոր Samsung E1920N S/N CL19HVHBC00081 ՊՀԱԾ

13

46 060

598 780

32.

1740-1745

 

ՄոնիթորDELL19,պրոցես.DELLOPTIPLEX-210.DELLDIMENSIO

6 միայն մոնիթոր

594 000

3 564 000

33.

1939-1955

 

Մոնիթոր HPL1908w/ monitor a/

17

91 310

1 552 270

34.

4791-4793

 

Մոնիթոր monitor Dell 17

3

182 629

547 887

35.

4790

 

Մոնիթոր monitor HP2245

1

182 627

182 627

36.

1761-1770

 

Տպիչ սարք HP LJ1020-1

10

81 960

819 600

37.

3070

 

Տպիչ HP6300

1

225 000

225 000

38.

2128

 

Տպիչ HP2550n

1

89 000

89 000

39.

4127-4147

 

Երկփեղկանի զգեստապահարան

21

49 900

1 047 900

40.

1535-1545

 

Ապակյա պահարան

11

59 900

658 900

41.

1569-1598

 

Սովորական գրապահարան

30

44 900

1 347 000

42.

1486-1497

 

Խուլ գրապահարան

12

59 900

718 800

43.

1693-1700

 

Հեռախոսի տակդիր

8

35 000

280 000

44.

4474-4477

 

Հեռուստացույցի տակդիր

4

15 000

60 000

45.

1215-1222

 

Տումբա (գրապահոց), գրապահարան խուլ դռներով

8

58 000

464 000

46.

2601-2608

 

Երկաթյա պահարան

8

10 319

82 552

47.

2941-2951

 

Երկաթյա պահարան

11

9 724

106 964

48.

2366

 

Կշեռք Սարտորիուս E-2000D Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից ստացված

1

61 060

61 060

49.

2367

 

Էլեկտրական լաբորատորիայի կշեռք"CAS"ME-2100 Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

1

597 000

597 000

50.

2368

 

Կշեռք Սարտորիուս E-12000

1

43 101

43 101

51.

2369

 

Հարգորոշման քարեր 1 Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից ստացված

1

30

30

52.

2370

 

Հարգորոշման քարեր 2 Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից ստացված

1

30

30

53.

2371

 

Տեխնիկական կշռաքարեր Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից ստացված

1

77

77

     

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

229 329 176

ՓՈՔՐԱՐԺԵՔ ԵՎ ԱՐԱԳԱՄԱՇ ԱՌԱՐԿԱՆԵՐ

1.

   

Ոսկյա ասեղ 750 հարգի

1

13

13

2.

   

Ոսկյա ասեղ 750 հարգի

1

13

13

3.

   

Ոսկյա ասեղ 375 հարգի լիգ.քաշ 5.2,փաստ. քաշ 14.41

1

6

6

4.

   

Ոսկյա ասեղ 500 հարգի լիգ.քաշ 3.7,փաստ. քաշ 12.51

1

29

29

5.

   

Ոսկյա ասեղ 500 հարգի լիգ.քաշ 6.2,փաստ. քաշ 14.35

1

29

29

6.

   

Ոսկյա ասեղ 583 հարգի լիգ.քաշ 5.0,փաստ. քաշ 12.85

1

10

10

7.

   

Ոսկյա ասեղ 583 հարգի լիգ.քաշ 4.3, փաստ. քաշ 11.3

1

10

10

8.

   

Ոսկյա ասեղ 583 հարգի լիգ.քաշ 3.3, փաստ. քաշ 10.84

1

10

10

9.

   

Ոսկյա ասեղ 583 հարգի լիգ.քաշ 4.5, փաստ. քաշ 13.95

1

10

10

10.

   

Ոսկյա ասեղ 583 հարգի լիգ. քաշ 3.3, փաստ. քաշ 11.0

1

10

10

11.

   

Ոսկյա ասեղ 585 հարգի լիգ.քաշ 3.7, փաստ. քաշ 15.87

1

222

222

12.

   

Ոսկյա ասեղ 585 հարգի լիգ.քաշ 3.4, փաստ. քաշ 15.46

1

222

222

13.

   

Ոսկյա ասեղ 916 հարգի լիգ.քաշ 1.8, փաստ. քաշ 5.82

1

39

39

14.

   

Արծաթյա ասեղ 875 հարգի լիգ. քաշ 4.3

1

3

3

15.

   

Արծաթյա ասեղ 916 հարգի լիգ. քաշ 3.3

1

3

3

16.

   

Արծաթյա ասեղ 920 հարգի լիգ. քաշ 2.9

1

39

39

17.

   

Ոսկյա ասեղ 375 հարգի լիգ. քաշ 3.5,փաստ. քաշ 16.28

1

6

6

18.

   

Ոսկյա ասեղ 583 հարգի լիգ. քաշ 3.7,փաստ. քաշ 18.17

1

10

10

19.

   

Ոսկյա ասեղ 585 հարգի լիգ. քաշ 3.7,փաստ. քաշ 16.26

1

222

222

20.

   

Ոսկյա ասեղ 585 հարգի լիգ. քաշ 3.4,փաստ. քաշ 16.66

1

222

222

21.

   

Ոսկյա ասեղ 585 հարգի լիգ. քաշ 3.4,փաստ. քաշ 16.37

1

222

222

22.

   

Ոսկյա ասեղ 585 հարգի լիգ. քաշ 4.4,փաստ. քաշ 17.31

1

222

222

23.

   

Ոսկյա ասեղ 958 հարգի լիգ. քաշ 4.3, փաստ. քաշ 16.73

1

26

26

24.

   

Ոսկյա ասեղ 958 հարգի լիգ. քաշ 1.9, փաստ. քաշ 6.63

1

26

26

25.

   

Արծաթյա ասեղ 875 հարգի լիգ. քաշ 3.9, փաստ. քաշ 15

1

0

0

26.

   

Ոսկյա ասեղ դեղին 750 հարգի լիգ.քաշ 0.92,փաստ.քաշ 7.8

1

21 600

21 600

27.

   

Ոսկյա ասեղ սպիտակ 750 հարգի

1

21 600

21 600

28.

   

Ոսկյա ասեղ դեղին 583 հարգի լիգ.քաշ 1.11,փաստ.6.8 քաշ

1

21 600

21 600

29.

   

Ոսկյա ասեղ դեղին 585 հարգի լիգ.քաշ 0.92, փաստ.քաշ 6.2

1

21 600

21 600

30.

   

Ոսկյա ասեղ սպիտակ 583 հարգի լիգ.քաշ 1.17,փաստ. քաշ 10.5

1

21 600

21 600

31.

   

Ոսկյա ասեղ սպիտակ 585 հարգի լիգ, քաշ 1.11,փաստ. քաշ 9.6

1

21 600

21 600

32.

   

Տեխնիկական կշեռք I կարգի T-1-1

1

308

308

     

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

131 530

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՓՈՔՐԱՐԺԵՔ ԵՎ ԱՐԱԳԱՄԱՇ ԱՌԱՐԿԱՆԵՐ

229 460 706

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան