Գլխավոր տեղեկություն
Համար
N 813-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.09.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2015 թվականի N 813-Ա

 

Հայաստանի Հանրապետության ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Շվեդիայի Թագավորության առողջապահության նախարարության միջև համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված հարցերի քննարկման նպատակով 2015 թվականի սեպտեմբերի 15-17-ը Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ) գործուղել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակության անդամների՝ Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 9

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

սեպտեմբերի 9-ի N 813-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-17-Ը ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ Հայաստանի Հանրապետության ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Ա. Մուրադյան  -ՀՀ առողջապահության նախարար
 Ս. Խաչատրյան  -ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
 (2015 թ. սեպտեմբերի 16-17-ը)
 Է. Բարսեղյան  -ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական
 Հ. Գրիգորյան  -ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան