Գլխավոր տեղեկություն
Համար
N 51-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (27.08.2015-26.05.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.01.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունվարի 2013 թվականի N 51-Ա

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

Ստեղծել հարկային վարչարարության արդիականացման ծրագրի կառավարման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 22

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

հունվարի 22-ի N 51-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

Վ. Միրումյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (խորհրդի նախագահ)

Ա. Պողոսյան

- ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության, գնահատման և կարգապահական ծրագրերի վարչության պետ (խորհրդի անդամ)

Ա. Բաբայան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար միջավայրի բարելավման վարչության պետի տեղակալ

Մ. Փաշայան

- ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության պետ (խորհրդի անդամ)

Կ. Սեդրակյան

- ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի վարչության պետ (խորհրդի անդամ)

Կ. Թամազյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ (խորհրդի անդամ)

Ա. Մուրադյան

- ՀՀ ֆինանսների նախարարության վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության ընթացակարգերի բաժնի պետ (խորհրդի անդամ)

Ա. Բասենցյան

-Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի համակարգող (խորհրդի անդամ), (համաձայնությամբ)

 

(հավելվածը փոփ., լրաց. 28.08.13 N 750-Ա, փոփ. 16.06.14 N 547-Ա, 10.03.15 N 190-Ա, 26.08.15 N 771-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան