Գլխավոր տեղեկություն
Համար
N 1336-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հոկտեմբերի 2015 թվականի N 1336-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ ու «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարանի Վ. Եղիազարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքից 964.0 քառ. մետր մակերեսով տարածքը և 67 քառ. մետր մակերեսով շինությունը՝ դրանց զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ՝ 0.2351 հեկտար հողատարածքը հետ վերցնել ու նվիրաբերել Ապարանի քաղաքային համայնքին՝ վերակառուցելու և որպես նախադպրոցական ուսումնական հաստատություն օգտագործելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ եռամսյա ժամկետում՝ սահմանված կարգով Ապարանի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման, իրավունքի պետական գրանցման, նվիրաբերության պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման աշխատանքները՝ պայմանագրի կնքման համար հիմք ընդունելով գրանցման վկայականում նշված մակերեսները, դրանում նախատեսելով, որ նվիրաբերության պայմանագրի կնքման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման՝ Ապարանի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 23

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան