Գլխավոր տեղեկություն
Համար
N 991-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.09.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.15/58(1147).1 Հոդ.828.4
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2015 թվականի N 991-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 623-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի «Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը և չափանիշները հաստատելու մասին» N 623-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «և չափանիշները» բառերը փոխարինել «, չափանիշները և դեպքերը» բառերով.

2) որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն ընթացակարգով (այսուհետ` կարգ) և չափանիշներով կարգավորվում են տեխնիկական կանոնակարգերի (այսուհետ` ՏԿ) պահանջներին համապատասխանության գնահատման ծառայություն մատուցելու համապատասխանության գնահատման մարմնի (այսուհետ` ՀԳՄ) նշանակման չափանիշների և ընթացակարգերի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանվում են նշանակման դեպքերը:».

3) հավելվածի 2-րդ գլխի վերնագիրը «չափանիշները» բառից հետո լրացնել «և դեպքերը» բառերով.

4) հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետում «տվյալ արտադրանքի» բառերը փոխարինել «իր գործունեության ընթացքում» բառերով.

5) հավելվածը 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին կետով.

«11.1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատումն իրականացնում են համապատասխանության գնահատման համար նշանակված մարմինները հետևյալ դեպքերում՝

1) եթե մասնակցելու են տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման պետական վերահսկողության ժամանակ նմուշառված փորձանմուշների փորձարկումներին.

2) եթե իրականացնելու են համապատասխանության գնահատման ձև հանդիսացող ոչ պարենային և պարենային արտադրանքի գրանցում (պետական գրանցում).

3) եթե իրականացնելու են համապատասխանության հայտարարագրի գրանցում և (կամ) համապատասխանության նշանի տրամադրում:».

6) հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Սույն կարգի 6-րդ կետում նշված չափորոշիչներին համապատասխանությունը գնահատվում է առավելագույնը 5, նվազագույնը` 0 միավորների համակարգով` հիմնավորելով յուրաքանչյուր միավորի նշանակումն ըստ`

1) համապատասխանության գնահատման գործունեության նկարագրի.

2) աշխատակազմի`

ա. տեխնիկական գիտելիքների,

բ. մասնագիտական պատրաստվածության,

գ. տվյալ ոլորտի հմտությունների (փորձ).

3) տեխնիկական կարողությունների և միջոցների (այդ թվում` տարածքների և սարքավորումների առկայություն).

4) անկախության (սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված չափանիշի շրջանակներում):».

7) հավելվածի 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«29. ՀԳՆՄ-ն նշանակվում է բացառապես իր կողմից ներկայացված հայտի շրջանակներում մեկ կամ մի քանի տեխնիկական կանոնակարգերին համապատասխան համապատասխանության գնահատում իրականացնելու համար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 8
Երևան