Գլխավոր տեղեկություն
Համար
N 989-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.09.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.15/58(1147).1 Հոդ.828.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2015 թվականի N 989-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 590-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կրտսեր, միջին, ավագ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջին, ավագ, գլխավոր սպայական անձնակազմին կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի կողմից սպառողական վարկերի տրամադրման հատուկ վարկային ծրագիրը հաստատելու մասին» N 590-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման վերնագրում, 1-ին կետում, որոշման հավելվածի վերնագրում, հավելվածի 1-ին բաժնի վերնագրում և 9-րդ կետում՝

ա. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության» բառերից հետո լրացնել «զինվորական կոչում ունեցող» բառերով,

բ. «կրտսեր, միջին, ավագ» բառերը փոխարինել «զինվորական կոչում ունեցող», իսկ «միջին, ավագ, գլխավոր սպայական» բառերը՝ «կոչում ունեցող» բառերով.

2) հավելվածի 3-րդ կետում՝

ա. կետը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության» բառերից հետո լրացնել «զինվորական կոչում ունեցող» բառերով,

բ. «կրտսեր, միջին ու ավագ սպայական» բառերը փոխարինել «զինվորական կոչում ունեցող», իսկ «միջին, ավագ և գլխավոր սպայական» բառերը՝ «կոչում ունեցող» բառերով.

3) հավելվածի 4-րդ կետում «թանկությունն» բառը փոխարինել «ոչ մատչելի լինելը» բառերով.

4) հավելվածի 11-րդ կետում՝

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ծրագրի իրականացման ծավալը՝ ծրագիրն իրականացվելու է՝

ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կրտսեր և ավագ սպայական կազմի ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջին, ավագ և գլխավոր կոչումներ ունեցող ծառայողների համար` յուրաքանչյուր վարկառուի հաշվով առավելագույնը՝ 1.000.000 դրամ,

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության շարքային և ենթասպայական կազմի (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ենթասպայական կազմի ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների համար` յուրաքանչյուր վարկառուի հաշվով առավելագույնը՝ 500.000 դրամ.»,

բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ծրագրի շահառուները՝

ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի (ներառյալ բոլոր զորամասերը), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կրտսեր և ավագ սպայական կազմը (լեյտենանտի զինվորական կոչումից մինչև գնդապետի զինվորական կոչում ունեցողները ներառյալ),

բ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջին, ավագ և գլխավոր ոստիկանության կոչում ունեցող անձնակազմը (ոստիկանության լեյտենանտի կոչումից մինչև ոստիկանության գնդապետի կոչում ունեցողները ներառյալ),

գ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության շարքային, ենթասպայական կազմը (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ենթասպայական կազմը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրտսեր կոչում ունեցող ծառայողները.»,

գ. 4-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող` կենցաղային տեխնիկայի վաճառք իրականացնող տնտեսվարող սուբյեկտներ (այսուհետ` վաճառող),

բ. Հայաստանի Հանրապետության առևտրային բանկեր (այսուհետ` կազմակերպություն),»,

դ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.

«6) վարկ տրամադրելիս հաշվի է առնվում վարկի պայմանագրային գումարը: Ծրագրի շրջանակներում վարկառուները նոր վարկեր կարող են ստանալ սույն ծրագրի շրջանակներում նախկինում ստացված գործող վարկերից առնվազն մեկը մարելուց հետո, որի պայմանագրային գումարը պետք է լինի մեծ կամ հավասար ստացման ենթակա վարկի պայմանագրային գումարից:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 8
Երևան