ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 սեպտեմբերի 2015 թվականի N 812-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ընդլայնված ընտրատարածքային աշխատաժողովին մասնակցելու նպատակով 2015 թվականի սեպտեմբերի 22-24-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 9 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. սեպտեմբերի 9-ի N 812-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ սեպտեմբերի 22-24-Ը ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Արամայիս Գրիգորյան | -ՀՀ բնապահպանության նախարար (պատվիրակության ղեկավար) |
Արթուր Դանիելյան | -ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ |
Գագիկ Մանուչարյան | -ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ |
Աշոտ Վարդևանյան | -ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ |
Գրիշա Հովհաննիսյան | -ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման» գրասենյակ պետական հիմնարկի տնօրեն |
Արամ Գաբրիելյան | -«Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի» ազգային համակարգող (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |