Գլխավոր տեղեկություն
Համար
N 1088-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (15.10.2015-20.01.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.19/53(425) Հոդ. 1019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 8 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

21 հուլիսի 2005 թվականի N 1088-Ն

 ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ (ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի
N 1228-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 08.10.15 N 1146-Ն)

1. Հաստատել`

ա) անասնաբուժության մեջ օգտագործվող կենսապատրաստուկների (անասնաբուժական դեղամիջոցների) Հայաստանի Հանրապետություն ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
   բ) ներմուծման կամ արտահանման հավաստագրերով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և արտահանվող անասնաբուժական դեղամիջոցների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Անասնապահական բեռների միջազգային և միջպետական փոխադրումների ժամանակ անասնաբուժական պետական հսկողության կարգը սահմանելու մասին» N 1228-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման հավելվածի 2-րդ կետի «ե» ենթակետից հանել «անասնաբուժական  նշանակության կենսապատվաստուկների և» բառերը.

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 3-րդ կետի «ը», «թ», «ժ», «ժա» ենթակետերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 28
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 21-ի N 1088-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ (ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների` վակցինաների, շիճուկների և ախտորոշիչ միջոցների (այսուհետ` անասնաբուժական դեղամիջոցներ) ներմուծման և արտահանման կարգը:

2. Սույն կարգի նպատակն է՝ 

ա) Հայաստանի Հանրապետություն արդյունավետ, անվտանգ և որակյալ անասնաբուժական դեղամիջոցների ներմուծմանն ու արտահանմանը նպաստելը` կենդանիների առողջության պաշտպանության և շրջակա միջավայրի պահպանության համար.

բ) Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղամիջոցների ներմուծման և արտահանման նկատմամբ անասնաբուժական պետական վերահսկողության գործընթացի  իրականացմանն աջակցելը.

գ) չգրանցված, ժամկետանց, կեղծ և անորակ անասնաբուժական դեղամիջոցների ներմուծումն ու արտահանումը կանխելը։

3. Սույն կարգը տարածվում է «Ներմուծում` ազատ շրջանառության համար» և «Արտահանում` ազատ շրջանառության համար», «Ներմուծում` անմաքս առևտրի խանութ», «Ներմուծում` ազատ տնտեսական գոտի», «Վերաներմուծում», «Սեփականության իրավունքից հրաժարում հօգուտ պետության» մաքսային ռեժիմներով ներմուծվող և արտահանվող անասնաբուժական դեղամիջոցների վրա:

4. Հայաստանի Հանրապետություն անասնաբուժական դեղամիջոցները ներմուծվում և արտահանվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրվող անասնաբուժական դեղամիջոցների ներմուծման կամ արտահանման հավաստագրերով` համաձայն NN 1 և 2 ձևերի:

(4-րդ կետը փոփ. 29.12.11 N 1922-Ն)

5. Ներմուծման և արտահանման հավաստագրերը տրվում են 6 ամիս ժամկետով, 3 օրինակից՝ առաջին օրինակը մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է մաքսային ձևակերպում իրականացնող մարմին, երկրորդ  օրինակը մնում է ներմուծող կամ արտահանող ֆիզիկական կամ իրավաբանական անձի մոտ, երրորդ օրինակը պահվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում:

(5-րդ կետը փոփ. 29.12.11 N 1922-Ն)

6. Ներմուծման և արտահանման հավաստագրերը  ենթակա չեն փոխանցման այլ անձանց:

7. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող անասնաբուժական դեղամիջոցների յուրաքանչյուր ապրանքախմբի ներմուծման կամ արտահանման  համար տրված հավաստագիրը միանվագ է:

8. Հայաստանի Հանրապետություն անասնաբուժական դեղամիջոցները ներմուծվում  կամ արտահանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1088-Ն որոշման N 2 հավելվածում նշված` արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերի համաձայն:

9. Հայաստանի Հանրապետություն անասնաբուժական դեղամիջոցների ներմուծման կամ արտահանման հավաստագիր տալու համար ստուգվում են` 

ա) անասնաբուժական դեղամիջոցների համապատասխանությունն արտադրողի կողմից տեխնիկական պայմաններով սահմանված պահանջներին՝ փաստաթղթային ուսումնասիրության և (կամ) լաբորատոր փորձաքննության միջոցով. 

բ) Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղամիջոցների գրանցման առկայությունը՝ կատարելով դեղամիջոցների նույնականացում:

10. Անասնաբուժական դեղամիջոցներ ներմուծողը կամ արտահանողն  օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ներկայացրած տեղեկությունների հավաստիության համար:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

11. Հայաստանի Հանրապետություն անասնաբուժական դեղամիջոցներ ներմուծելու և (կամ) արտահանելու իրավունք ունեն ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ՝ հայտատու):

12. Հայաստանի Հանրապետություն ներմուծվում կամ արտահանվում են միայն Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող անասնաբուժական դեղամիջոցները:

13. Հայաստանի Հանրապետություն առանց փորձաքննության կարող է ներմուծվել`

ա) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման համար նախատեսված անասնաբուժական դեղամիջոցների նմուշներ` յուրաքանչյուր ապրանքախմբից 3-ական սրվակ`  ըստ անասնաբուժական դեղամիջոցի տեսակների.

բ) նախակլինիկական և կլինիկական հետազոտությունների համար նախատեսված նմուշներ` յուրաքանչյուր ապրանքախմբից 3-ական սրվակ` ըստ անասնաբուժական դեղամիջոցի տեսակների.

գ) աղետների, անասնահամաճարակների և այլ արտակարգ  իրավիճակների դեպքում, ինչպես նաև օգնության կարգով տրամադրվող անասնաբուժական դեղամիջոցներ, որոնք գրանցված են Եվրոպական միության անդամ որևէ երկրում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ վերջին հինգ տարիների ընթացքում օգտագործվել են Հայաստանի Հանրապետությունում՝ առանց անասնահամաճարակային որևէ բացասական հետևանքների:

(13-րդ կետը փոփ. 29.12.11 N 1922-Ն)

14. Ներմուծվող կամ արտահանվող անասնաբուժական դեղամիջոցների որակը պետք է համապատասխանի արտադրողի կողմից սահմանված տեխնիկական պայմանների պահանջներին:

15. Հայտատուն անասնաբուժական դեղամիջոցների ներմուծման կամ արտահանման համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա) ներմուծման կամ արտահանման թույլտվության հայտը` որտեղ նշվում է ներմուծողի կամ արտահանողի անունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրը, անասնաբուժական դեղամիջոցների անվանումը, ներմուծման կամ արտահանման նպատակը, դեղաչափը, դեղաձևը, քանակությունը, արտադրողը, երկիրը, պիտանիության ժամկետը` համաձայն N 3 ձևի.

բ) ներմուծվող կամ արտահանվող անասնաբուժական դեղամիջոցների տվյալ խմբաքանակի որակի հավաստագիրը` տրված արտադրողի կողմից և (կամ) անասնաբուժական դեղամիջոցների որակի հավաստագրման միջազգային համակարգի շրջանակներում տրված հավաստագիրը կամ պատճենը.

գ) արտադրող երկրում տվյալ անասնաբուժական դեղամիջոցի գրանցման հավաստագիրը կամ պատճենը.

դ) անասնաբուժական դեղամիջոցների արտադրության լիցենզիայի պատճենը:

(15-րդ կետը փոփ. 29.12.11 N 1922-Ն)

16. Հայաստանի Հանրապետություն ներմուծման պահին անասնաբուժական դեղամիջոցների պիտանիության մնացած ժամկետը պետք է լինի պիտանիության ժամկետի 2/3-ից ոչ պակաս: Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թույլտվությամբ և շահագրգիռ կողմի համաձայնությամբ կարող են ներմուծվել կամ արտահանվել  պիտանիության մնացած ավելի կարճ ժամկետով անասնաբուժական դեղամիջոցներ, որոնց սպառման հնարավորությունը պետք է հիմնավորված լինի մինչև դրանց պիտանիության ժամկետի ավարտը:

(16-րդ կետը փոփ. 29.12.11 N 1922-Ն)

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

17. Հայաստանի Հանրապետություն անասնաբուժական դեղամիջոցների ներմուծման կամ արտահանման հավաստագիրը տրվում է սույն կարգի 9-րդ կետի դրույթների համաձայն`

ա) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ արտահանվող պետական գրանցման համար նախատեսված անասնաբուժական դեղամիջոցների նմուշները` փաստաթղթային ուսումնասիրության և լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա,

բ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված ներմուծվող կամ արտահանվող  անասնաբուժական դեղամիջոցները` փաստաթղթային ուսումնասիրության և նույնականացման արդյունքների հիման վրա:

18. Ներմուծման կամ արտահանման թույլտվության հայտն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու պահից մինչև ներմուծման կամ արտահանման  հավաստագրի ձևակերպումը, ներառյալ լաբորատոր փորձաքննությունը, կարող է տևել ոչ ավելի, քան 20 աշխատանքային օր:

19. Հայտատուն կամ նրա ներկայացուցիչները, գրավոր խնդրանքի համաձայն, կարող են ծանոթանալ փորձաքննության կատարման պայմաններին և ընթացքին:

20. Անասնաբուժական դեղամիջոցների ներմուծման հայտի ընդունումից և գրանցումից հետո փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով կատարվում է նմուշառում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

21. Նմուշառումից հետո կատարվում է անասնաբուժական դեղամիջոցների նմուշների նույնականացում պետական գրանցում ունեցող անասնաբուժական տվյալ դեղամիջոցի նմուշի հետ, ստուգվում են սույն կարգի 15-րդ կետում նշված փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը նմուշներին:

22. Ներմուծման կամ արտահանման հավաստագիր տրվում է այն անասնաբուժական դեղամիջոցների համար, որոնց փաստաթղթային ուսումնասիրության, նմուշների նույնականացման և (կամ) լաբորատոր փորձաքննության արդյունքները դրական են:

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ

23. Հայաստանի Հանրապետություն անասնաբուժական դեղամիջոցների ներմուծման կամ արտահանման հայտը մերժվում է, եթե՝

ա) ներկայացված փաստաթղթերը կեղծ են կամ դրանցում առկա են սխալ տեղեկություններ.

բ) չեն համապատասխանում դեղամիջոցների և ապրանքաուղեկից փաստաթղթերի տվյալները.

գ) դեղամիջոցները գրանցված չեն Հայաստանի Հանրապետությունում` բացառությամբ սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքերի.

դ) դեղամիջոցները ժամկետանց են.

ե) անասնաբուժական դեղամիջոցներրի որակական ցուցանիշները չեն համապատասխանում արտադրողի կողմից տեխնիկական պայմաններով սահմանված պահանջներին.

զ) նմուշների նույնականացման և (կամ) փորձաքննության արդյունքները բացասական  են:

24. Ներմուծման կամ արտահանման մերժման մասին որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հայաստանի Հանրապետության
գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի
անվտանգության պետական ծառայություն

Ձև N 1

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N 000000


Տրվել է ----  ------------------  200  թ.

Թույլատրվում է ներմուծել Հայաստանի Հանրապետություն 

Ուժի մեջ է մինչև

Անասնաբուժական դեղամիջոցի անվանումը 

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը 

Քանակը

     
     
     
     

Ներմուծող կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը,
ազգանունը և բնակության կամ գտնվելու վայրը -----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------Ներմուծման նպատակը --------------------------------------------------------------------------------Մատակարար կազմակերպությունը -------------------------------------------------------------------
Մատակարար երկիրը------------------------------------------------------------------------------------
Ապրանքաուղեկից և այլ փաստաթղթերի տվյալներ --------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Հատուկ նշումներ --------------------------------------------------------------------------------------

------------------------------------------------              ------------------------------------------------                 (ստորագրությունը)                                 (անունը, ազգանունը, հայրանունը)

Կ. Տ.                                                                     ------     ------------------------200  թ.


 

(ձևը փոփ. 29.12.11 N 1922-Ն)

Հայաստանի Հանրապետության
գյուղատնտեսության նախարարության
սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Ձև N 2

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N 000000

Տրվել է ----  ------------------  200  թ.

Թույլատրվում է արտահանել Հայաստանի Հանրապետությունից

Ուժի մեջ է մինչև

 

 

Անասնաբուժական դեղամիջոցի անվանումը 

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը 

Քանակը

     
     
     
     

Արտահանող կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը և  բնակության կամ գտնվելու վայրը -------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Արտահանման նպատակը ------------------------------------------------------------------------------
Արտադրող կազմակերպությունը ----------------------------------------------------------------------
Արտահանող երկիրը------------------------------------------------------------------------------------
Ապրանքաուղեկից և այլ փաստաթղթերի տվյալներ --------------------------------------------------
Հատուկ նշումներ --------------------------------------------------------------------------------------

------------------------------------
       (ստորագրությունը)
Կ. Տ.

---------------------------------------------
(անունը, ազգանունը, հայրանունը)   
-----------   ------------------------200  թ.

Հ Ա Յ Տ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

Հայտատուի անունը կամ անվանումը------------------------------------------------------------------Հայտատուի բնակության կամ գտնվելու վայրը ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Անասնաբուժական դեղամիջոցի անվանումը---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------Անասնաբուժական դեղամիջոցի տեսակը -------------------------------------------------------------
Ներմուծման կամ արտահանման նպատակը-----------------------------------------------------------
Անասնաբուժական դեղամիջոցի դեղաչափը, դեղաձևը, քանակությունը--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Անասնաբուժական դեղամիջոցի փորձանմուշների  խմբաքանակի համարը, չափա՟բաժինը և քանակությունը` ներառյալ օժանդակ նյութերը և ապրանքները ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Արտադրող երկրում անասնաբուժական դեղամիջոցի գրանցման հավաստագրի համարը և ժամկետը ------------------------------------------------------------------------------------------------
Անասնաբուժական դեղամիջոց արտադրողը, երկիրը, դեղամիջոցի պիտանիության ժամկետը---------------------------------------------------------------------------------------------------------------

Կից ներկայացվող փաստաթղթերը՝

ա) հայտատուի անձնագրի կամ պետական ռեգիստրի վկայականի պատճենը,

բ) ներմուծվող կամ արտահանվող անասնաբուժական դեղամիջոցների` տվյալ խմբաքանակի որակի հավաստագիրը` տրված արտադրողի կողմից և (կամ) անասնաբուժական դեղամիջոցների որակի հավաստագրման միջազգային համակարգի շրջանակներում տրված հավաստագիրը կամ պատճենը,

գ) արտադրող երկրում տվյալ անասնաբուժական դեղամիջոցի գրանցման հավաստագիրը կամ պատճենը,

դ) անասնաբուժական դեղամիջոցների արտադրության լիցենզիայի պատճենը։

Հայտատուն պարտավոր է վճարել անասնաբուժական դեղամիջոցի փորձաքննության և գրանցման ծախսերը և պատասխանատվություն է կրում ներկայացված փաստաթղթերի իսկության համար:

Դիմումը տրված է   --------      --------------------- 200   թ.


Դիմող ---------------------------------------------------------------------------------
             ( ազգանունը, անունը,  հայրանունը, զբաղեցրած պաշտոնը)

(ձևը փոփ. 29.12.11 N 1922-Ն)

(հավելվածը փոփ. 29.12.11 N 1922-Ն)


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 21-ի N 1088-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ

ԱՊՐԱՆՔԻ ԱՏԳ ԱԱ
ԾԱԾԿԱԳԻՐԸ

ԱՊՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ   

3002 10

Կենդանիների իմուն շիճուկներ և արյան ֆրակցիաներ, ձևափոխված իմունոլոգիական նյութեր` ստացված նաև կենսատեխնոլոգիայի մեթոդներով  
3002 10 910 Կենդանական գլոբուլին, արյան և շիճուկային գլոբուլիններ   
3002 10 990  Կենդանիների վարակիչ հիվանդությունների յուրահատուկ լաբորատոր ախտորոշիչներ կամ ախտորոշիչ համակարգեր   
3002 30 000  Անասնաբուժական վակցինաներ   
3002 90 300  Կենդանիների արյուն` պատրաստված կենդանիների հիվանդությունների կանխարգելման, բուժման և ախտորոշման համար      
3002 90 900  Կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչների մանրէական աճեցվածքներ` վակցինային և այլ տարատեսակներ    
3006 20 000 -ից  Կենդանիների արյան խմբի ախտորոշիչներ   
3808 91-ից
3808 92-ից
3808 94-ից 
Անասնաբուժական հակապարազիտային պատրաստուկներ 

(հավելվածը փոփ. 25.04.13 N 438-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.01.2021, N 47-Ն 20.01.2021, N 1088-Ն
08.10.2015, N 1146-Ն 15.10.2015, N 1088-Ն
25.04.2013, N 438-Ն 09.05.2013, N 1088-Ն
29.12.2011, N 1922-Ն 26.01.2012, N 1088-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան