Գլխավոր տեղեկություն
Համար
N 630-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.05.26/28(327) Հոդ.668
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.05.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 մայիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ապրիլի 2004 թվականի N 630-Ն

 

«ԲԱՆՋԱՐԱԲՈՍՏԱՆԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 239122,3 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող շենքերն ու շինությունները և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

(1-ին կետը փոփ. 13.07.06 N 1092-Ն)

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված` առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

«Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը` փոխանցման ակտին համապատասխան:

4. «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի սելեկցիան, նոր սորտերի և հիբրիդների ստացումը, փորձարկումը և կատարելագործումը.

բ) առաջնային սերմնաբուծության կազմակերպումը, բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի մշակության ու վերամշակման նոր տեխնոլոգիաների մշակումը և ներդրումը.

գ) գյուղատնտեսության բնագավառի գիտական կադրերի պատրաստումը:

5. Թույլատրել «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին, անհրաժեշտության դեպքում, բանջարաբոստանային մշակաբույսերի մշակության վերաբերյալ վճարովի խորհրդատվական ծառայության մատուցումը.

բ) գյուղատնտեսական բնագավառի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ուսումնական պրակտիկաների կազմակերպումը.

գ) գիտահետազոտական աշխատանքների իրականացման արդյունքում ստացված գյուղատնտեսական մթերքների իրացում` լիազոր մարմնի համաձայնությամբ:

(5-րդ կետը լրաց. 19.11.09 N 1422-Ն)

6. Սահմանել, որ`

ա) «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող` 13205,7 հազ. դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է վերակազմակերպման արդյունքում ստեղծված «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

բ) սույն որոշման 1-ին կետին համապատասխան առանձնացված շենքերը և շինությունները «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում են անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

(6-րդ կետը փոփ. 13.07.06 N 1092-Ն)

7. «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

8. «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, գիտափորձնական նպատակով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում է`

Արարատի մարզի Դարակերտի գյուղական համայնքի հողերից` 22,0 հեկտար վարելահող,

Կոտայքի մարզի պետական ֆոնդի հողերից` 4,0 հեկտար հողատարածք (վարելահող):

(8-րդ կետը փոփ. 14.07.05 N 1478-Ն, 12.11.15 N 1308-Ն)

9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, փոխանցման ակտը և սեփականության իրավունքով հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.

բ) «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:

10. Սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացվող շենքերի և շինությունների գույքային իրավունքների պետական գրանցումը կատարել «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

11. Սույն որոշման 6-րդ կետի «բ» ենթակետի համաձայն «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող շենքերի և շինությունների գույքային իրավունքների պետական գրանցումը կատարել «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մայիսի 4
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.11.2015, N 1308-Ն 26.11.2015, N 630-Ն
19.11.2009, N 1422-Ն 24.12.2009, N 630-Ն
13.07.2006, N 1092-Ն 24.08.2006, N 630-Ն
14.07.2005, N 1478-Ն 06.10.2005, N 630-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան