Գլխավոր տեղեկություն
Համար
N 762-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.08.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 օգոստոսի 2015 թվականի N 762-Ա

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՐՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով՝

1. Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Հայաստանի պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի իրականացման համար Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից առաջարկվող 21 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել Հայաստանի պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի համաձայնագրի նախագիծը, վարկային համաձայնագրի նախագծով սահմանված վարկավորման դրույթներն ու պայմանները և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

օգոստոսի 19-ի N 762-Ա

որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ

 

 Վ. Միրումյան  ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար)
 Ն. Խաչատրյան  ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ
 Ա. Առաքելյան  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
 Ս. Քրմոյան  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
 Ա. Սարգսյան  ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ
 Ա. Թունյան  ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական
 Հ. Հովակիմյան  ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
 Ա. Մելկիկյան  ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ
Ս. Շահնազարյան  ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ
 Ա. Մկրտչյան  ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի ղեկավար
 Է. Ավետյան  ՀՀ ֆինանսների նախարարության արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի գործադիր տնօրեն
 Է. Մկրտչյան  ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության ֆինանսական կառավարման և հսկողության մեթոդաբանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ
 Ա. Մարության  ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության հաշվառման և սպասարման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ
 Հ. Գասպարյան  ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցների ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ
 Ա. Ավագյան  ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի պետ
Է. Բաղդասարյան  ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան