Գլխավոր տեղեկություն
Համար
N 1065-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 նոյեմբերի 2015 թվականի N 1065-Ա

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով՝

1. Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից առաջարկվող 55 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի վարկային համաձայնագրի նախագծով սահմանված վարկավորման դրույթներն ու պայմանները և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 11

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

նոյեմբերի 11-ի N 1065-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ա. Գևորգյան -ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար)
Ս. Ավետիսյան

-ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հ. Գալստյան -ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության պետ
Լ. Հարությունյան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ
Հ. Գասպարյան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցների ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ
Ս. Մկրտչյան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության գլխավոր մասնագետ
Ա. Գևորգյան -ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության տարածքային զարգացման ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ
Դ.Լեոնիդի -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի իրավախորհրդատու
Ա. Խաչատրյան -Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Կիրակոսյան -Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Դուլյան -Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի առաջին տեղակալ-ֆինանսավարչական տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Իսախանյան

-Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի իրավաբանական բաժնի վարիչ (համաձայնությամբ)

Ա. Սողոմոնյան -Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գնումների վարչության պետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան