Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 188-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.09.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.09.15/23(535) Հոդ.259
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.08.2015
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
27.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 սեպտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 05015381

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

25 օգոստոսի 2015 թ.

թիվ 188-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 117-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով

կարգավորել կորպորատիվ ներդրումային ֆոնդերի կանոնադրությունների, պայմանագրային ներդրումային ֆոնդերի կանոնների ներկայացման ընթացակարգերը, ինչպես նաև հստակեցնել կորպորատիվ ներդրումային ֆոնդերի կողմից կնիք կիրառելու հետ կապված հարաբերությունները,

հիմք ընդունելով

«Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 21-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերը, 23-րդ հոդվածի 3-րդ մասը, 24-րդ հոդվածի 4-րդ մասը, 25-րդ հոդվածի 6-րդ մասը, 90-րդ հոդվածի 6-րդ մասը, 98-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնակարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով կամ պատվիրված նամակով կամ առձեռն Կենտրոնական բանկ մուտքագրման միջոցով: Ընդ որում, փաստաթղթերը ներկայացվում են հայերեն, Յունիկոդ տառատեսակով, «Փի Դի Էֆ» ֆորմատով:»:

2) Կանոնակարգը լրացնել 4.1-4.9 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«4.1. Սույն կանոնակարգով նախատեսված կարգով Կենտրոնական բանկ գրանցման ներկայացված կանոնադրությունները, կանոնները (դրանցում փոփոխությունները, լրացումները) տեղադրվում են www.cba.am ինտերնետային կայքում` կանոնադրությունները, կանոնները (դրանցում փոփոխությունները, լրացումները) Կենտրոնական բանկում գրանցվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ ոչ հրապարակային ֆոնդերի: Ընդ որում, սույն կանոնակարգով նախատեսված կանոնադրությունները, կանոնները (դրանցում փոփոխությունները, լրացումները) Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից տրամադրված էլեկտրոնային-թվային ստորագրությամբ:

4.2. Կենտրոնական բանկի կողմից գրանցված կանոնադրությունները, կանոնները (դրանցում փոփոխությունները, լրացումները) տրամադրվում են համապատասխան անձին էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով:

4.3. Սույն կանոնակարգով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև ի լրումն ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում կից միջնորդագրով (դիմումով)` ստորագրված կառավարման իրավասու մարմնի կողմից: Կենտրոնական բանկ ներկայացվող միջնորդագրում (դիմումում) (բացառությամբ սույն կանոնակարգով սահմանված միջնորդագրերի ձևերի) միջնորդագիրը (դիմումը) ստորագրող անձը նշում է, որ կից ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկություններն արժանահավատ են և ամբողջական և գիտակցում են, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և միջնորդագրի (դիմումի) մերժմանը:

4.4. Էլեկտրոնային եղանակով ներկայացվող միջնորդագրի (դիմումի) ֆայլի անվանումը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը.

 

Կառավարչի կամ
ֆոնդի անվանումը

գծիկ

Փաստաթղթի
տեսակը

գծիկ

Փաստաթղթի բովանդակությունը
(12 նիշի սահմաններում)

գծիկ

ամսաթիվ` օօաատտ ֆորմատով

կետ

Ֆայլի ընդլայնումը

 

Օրինակ`

ԱԲԳ

_

միջնորդագիր

_

Կանոնադր. փոփ

_

250615

.

pdf

 

4.5. Ոչ հայերեն փաստաթղթերը ներկայացվում են կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանության հետ, ընդ որում` հայերեն և ոչ հայերեն փաստաթղթերի միջև հակասության կամ անհամապատասխանության դեպքում առաջնությունը տրվում է հայերեն տարբերակին:

4.6. Սույն կանոնակարգի համաձայն Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և/կամ նման այլ բացթողումներ) առկայության դեպքում թերությունների մասին Կենտրոնական բանկը տեղեկացնում է դիմումը ներկայացրած անձին, և Կենտրոնական բանկի կողմից համապատասխան որոշումը կայացվում է այդ թերությունները վերացնելուց հետո: Այդ դեպքում համապատասխան դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից: Փաստաթղթերի կրկին թերի ներկայացումը կարող է հիմք հանդիսանալ միջնորդագրի (դիմումի) մերժման համար:

4.7. Սույն կանոնակարգով սահմանված գրանցման, նախնական համաձայնության ստացման, թույլտվության ստացման, ինչպես նաև սույն կանոնակարգի համաձայն Կենտրոնական բանկի կողմից ընդունվող այլ որոշումների համար «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետների հաշվարկը սկսում է բոլոր պահանջվող փաստաթղթերը պատշաճ ձևով Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից:

4.8. Եթե սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերով ներկայացված տեղեկատվությունը մինչև համապատասխան գործընթացով որոշման կայացումը փոխվել է, ապա փոփոխված փաստաթղթերը կրկին պետք է ներկայացվեն Կենտրոնական բանկ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

4.9. Սույն կանոնակարգով սահմանված գրանցման, նախնական թույլտվության ստացման համար սույն կանոնակարգի համաձայն ներկայացման ենթակա այն տեղեկատվությունը, որը նախկինում (տվյալ կամ այլ գործընթացի շրջանակներում) արդեն ներկայացվել է Կենտրոնական բանկ, կրկին Կենտրոնական բանկ ներկայացվում է միայն փոփոխված լինելու դեպքում` փոփոխությունների մասով: Ընդ որում, սույն կետի համաձայն համապատասխան փոփոխությունները չներկայացվելու կամ միայն փոփոխությունների մասով ներկայացվելու դեպքում միջնորդագրում (դիմումում) նշվում է այդ մասին:»:

3) Կանոնակարգի 5-րդ կետում.

ա. 1-ին ենթակետից հանել «, որը ստորագրվում է միջնորդագիր ներկայացնողի իրավասու անձի կողմից և ներկայացվում» բառերը,

բ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ֆոնդի կանոնադրությունը: Ընդ որում` ֆոնդի կանոնադրությունը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 7.1-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ:»,

գ. 11-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

4) Կանոնակարգի 8-րդ կետի 1-ին ենթակետում.

ա. «ա» պարբերությունից հանել «` ֆոնդի ժողովի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված ֆոնդի կնիքով (առկայության դեպքում)» բառերը,

բ. «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. ֆոնդի կանոնադրությամբ փոփոխությունները (փոփոխություն(ներ)ը և (կամ) լրացում(ներ)ը) կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը: Ընդ որում, կանոնադրությունը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 7.2-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ»,

գ. «դ» պարբերությունից հանել «ֆոնդի պահառուի գործադիր մարմնի ղեկավարի կողմից ստորագրված և ֆոնդի պահառուի կնիքով վավերացված (առկայության դեպքում)» բառերը,

դ. «ե» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

5) Կանոնակարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունից հանել «` ֆոնդի ժողովի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված ֆոնդի կնիքով (առկայության դեպքում)» բառերը:

6) Կանոնակարգի 8-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունից հանել «` ֆոնդի ժողովի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված ֆոնդի կնիքով (առկայության դեպքում)» բառերը:

7) Կանոնակարգի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

8) Կանոնակարգի 12-րդ կետում.

ա. 1-ին ենթակետից հանել «, որը վավերացվում է կառավարչի իրավասու անձի կողմից և ներկայացվում» բառերը,

բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ֆոնդի կանոնները: Ընդ որում, կանոնները պետք է ունենան սույն կանոնակարգի Հավելված 7.3-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ»:

9) Կանոնակարգի 14-րդ կետի 1-ին ենթակետում.

ա. «ա» պարբերությունից հանել «կառավարչի տնօրենների խորհրդի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված կառավարչի կնիքով (առկայության դեպքում),» բառերը,

բ. «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. ֆոնդի կանոնների փոփոխությունները (փոփոխություն(ներ)ը և (կամ) լրացում(ներ)ը) կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը: Ընդ որում, կանոնադրությունը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 7.4-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ»,

գ. «դ» ենթակետից հանել «ֆոնդի պահառուի գործադիր մարմնի ղեկավարի կողմից ստորագրված և ֆոնդի պահառուի կնիքով վավերացված (առկայության դեպքում)» բառերը,

դ. «զ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

10) Կանոնակարգի 14-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունից հանել «կառավարչի տնօրենների խորհրդի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված կառավարչի կնիքով (առկայության դեպքում),» բառերը:

11) Կանոնակարգի 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

12) Կանոնակարգի 18-րդ կետում.

ա. 1-ին ենթակետից հանել «, որը վավերացվում է միջնորդագիր ներկայացնողի իրավասու անձի կողմից և ներկայացվում» բառերը,

բ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ֆոնդի կանոնադրությունը: Ընդ որում` ֆոնդի կանոնադրությունը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 7.1-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ:»:

13) Կանոնակարգի 26-րդ կետում.

ա. 1-ին ենթակետից հանել «, որը վավերացվում է կառավարչի (եթե ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնելու է կառավարիչ չհանդիսացող այլ անձ՝ ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի) իրավասու անձի կողմից և ներկայացվում» բառերը,

բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ֆոնդի կանոնները: Ընդ որում, կանոնները պետք է ունենան սույն կանոնակարգի Հավելված 7.3-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ»:

14) Կանոնակարգի 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«35. Գրանցման վկայականը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու (վնասվելու, պատռվելու, անընթեռնելի դառնալու և այլն), ոչնչանալու կամ կորելու դեպքում կորպորատիվ ֆոնդը Կենտրոնական բանկ դիմում է ներկայացնում գրանցման վկայականի կրկնօրինակը ստանալու համար, ինչպես նաև գրանցման վկայականի կորստի մասին Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հրապարակելու համար:»:

15) Կանոնակարգի 40-րդ կետում.

ա. 1-ին ենթակետից հանել «վավերացվում է կառավարչի կամ օտարերկրյա ֆոնդի իրավասու անձի կողմից և ներկայացվում» բառերը,

բ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կանոնադրությունը, այլ հիմնադիր փաստաթղթերը, պայմանագրային ֆոնդի կանոնները: Ընդ որում, կանոնադրությունը, պայմանագրային ֆոնդի կանոնները պետք է ունենան սույն կանոնակարգի Հավելված 7.1-ով, Հավելված 7.3-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ»:

16) Կանոնակարգի Հավելված 4-ից (1 տեղ), Հավելված 6-ից (1 տեղ) և Հավելված 7-ից (1 տեղ) հանել «Կ.Տ.» բառը:

17) Կանոնակարգի Հավելված 5-ն ուժը կորցրած ճանաչել:

18) Կանոնակարգը լրացնել Հավելված 7.1-ով, Հավելված 7.2-ով, Հավելված 7.3-ով, Հավելված 7.4-ով՝ համաձայն սույն որոշման, համապատասխանաբար՝ Հավելված 1-ի, Հավելված 2-ի, Հավելված 3-ի և Հավելված 4-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

Ն. Երիցյան

 

2015 թ. օգոստոսի 27

Երևան

 

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի

2015 թվականի օգոստոսի 25-ի

թիվ 188-Ն որոշմամբ

 

Հավելված 7.1
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն
որոշմամբ հաստատված
կանոնակարգ 10/11-ի

 

Կորպորատիվ ֆոնդի կանոնադրության տիտղոսաթերթ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

-------------------------------------

(իրավասու մարմնի անվանումը)

 

--/--/----թ. թիվ ---------որոշմամբ

 

---------------------------------

(իրավասու անձի պաշտոնը)

 

-----------------------------------------------

(անուն, ազգանուն, ստորագրություն)

ԳՐԱՆՑՎԱԾ Է

 

ՀՀ կենտրոնական բանկում

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

 

---------------------------------

(ստորագրություն)

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

_______________________________________________________________

Կորպորատիվ ֆոնդի լրիվ անվանումը

Հավելված 2

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

2015 թվականի օգոստոսի 25-ի

թիվ 188-Ն որոշմամբ

Հավելված 7.2
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն
որոշմամբ հաստատված
կանոնակարգ 10/11-ի

 

Կորպորատիվ ֆոնդի կանոնադրության փոփոխության տիտղոսաթերթ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

______________________________________

(ընկերության, իրավասու մարմնի անվանումը)

 

--/--/ ----թ թիվ -------- որոշմամբ

 

Փոփոխված է -------------------- --/--/---- թիվ -- որոշմամբ

(իրավասու մարմնի անվանում)

 

_____________________________

(իրավասու անձի պաշտոնը)

 

_________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

ԳՐԱՆՑՎԱԾ Է

 

ՀՀ կենտրոնական բանկում

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`

 

____________________________

(ստորագրություն)

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

--------------------------------------------------------------------------------------

Կորպորատիվ ֆոնդի լրիվ անվանումը

(փոփոխություն(ներ)/լրացում(ներ)/նոր խմբագրություն)

Հավելված 3

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

2015 թվականի օգոստոսի 25-ի

թիվ 188-Ն որոշմամբ

 

Հավելված 7.3
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն
որոշմամբ հաստատված
կանոնակարգ 10/11-ի

 

Պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների տիտղոսաթերթ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

-------------------------------------

(իրավասու մարմնի անվանումը)

 

--/--/----թ. թիվ ---------որոշմամբ

 

---------------------------------

(իրավասու անձի պաշտոնը)

 

--------------------------------------------------

(անուն, ազգանուն, ստորագրություն)

Պայմանագրային ֆոնդի ՀՎՀՀ

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

 

ՀՀ կենտրոնական բանկում

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

 

--------------------------------

(ստորագրություն)

ԿԱՆՈՆՆԵՐ

___________________________________________________

Կառավարչի և ֆոնդի լրիվ անվանումը


Հավելված 4

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

2015 թվականի օգոստոսի 25-ի

թիվ 188-Ն որոշմամբ

 

Հավելված 7.4
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն
որոշմամբ հաստատված
կանոնակարգ 10/11-ի

 

Պայմանագրային ֆոնդի կանոնների փոփոխության տիտղոսաթերթ

 

Պայմանագրային ֆոնդի ՀՎՀՀ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

______________________________________
(իրավասու մարմնի անվանումը)

--/--/ ----թ թիվ -------- որոշմամբ

Փոփոխված է -------------------- --/--/---- թիվ -- որոշմամբ (իրավասու մարմնի անվանում)

_____________________________
(իրավասու անձի պաշտոնը)

_________________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն)

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀՀ կենտրոնական բանկում

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`

____________________________
( ստորագրություն)

ԿԱՆՈՆՆԵՐ
--------------------------------------------------------------------------------------
Կառավարչի և պայմանագրային ֆոնդի լրիվ անվանումը
(փոփոխություն(ներ)/լրացում(ներ)/նոր խմբագրություն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան