ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2015 թվականի N 793-Ա
ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ` ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրասիական զարգացման բանկի խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանի` 2015 թվականի օգոստոսի 27-29-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի ֆոնդի միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Գագիկ Խաչատրյանի` Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 1 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|