Գլխավոր տեղեկություն
Համար
N 1030-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.17/61(1150) Հոդ.838
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2015 թվականի N 1030-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1444-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիա սպառողներին 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց սուբսիդիայի կարգով գների տարբերությունը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 29.10.15 N 1269-Ն)

1. Սահմանել, որ 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը (համաձայնությամբ, յուրաքանչյուրը հավասար չափով)՝ սույն կետում նշված սպառողների օգտին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը կվճարեն էլեկտրական էներգիայի` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագները մեղմացնելու համար տրամադրվող սուբսիդիաներ` հետևյալ չափերով`

1) 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար՝ 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող բնակիչ սպառողների համար՝ ամսական սպառած ամբողջ էլեկտրական էներգիայի համար, և 2015 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար՝ 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող՝ ամսական մինչև 250 կՎտժ սպառում ունեցող բնակիչ սպառողների համար՝

ա. ցերեկային 48,78 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից՝ 6,93 դրամ/կՎտժ սուբսիդիա (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

բ. գիշերային 38,78 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից՝ 6,93 դրամ/կՎտժ սուբսիդիա (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

2) 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար՝ 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող՝ սպառման յուրաքանչյուր առանձին համակարգում (էլեկտրական էներգիայի մատակարարման յուրաքանչյուր առանձին պայմանագրով) ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող սպառողների (բացառությամբ բնակչության)` այդպիսի յուրաքանչյուր առանձին համակարգում՝ ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման համար`

ա. ցերեկային 48,78 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից՝ 6,93 դրամ/կՎտժ սուբսիդիա (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

բ. գիշերային 38,78 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից՝ 6,93 դրամ/կՎտժ սուբսիդիա (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

(1-ին կետը խմբ. 29.10.15 N 1269-Ն)

2. Առաջարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար սպառված էլեկտրական էներգիայի դիմաց սպառողներից վճարումները գանձել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագներից նվազեցված սակագներով՝ հետևյալ չափերով՝

1) 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար՝ 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող բնակիչ սպառողների համար՝ ամսական սպառած ամբողջ էլեկտրական էներգիայի համար, և 2015 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար՝ 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող՝ ամսական մինչև 250 կՎտժ սպառում ունեցող բնակիչ սպառողների համար՝

ա. ցերեկայինը՝ 41,85 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

բ. գիշերայինը՝ 31,85 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

2) 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար՝ 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող՝ սպառման յուրաքանչյուր առանձին համակարգում (էլեկտրական էներգիայի մատակարարման յուրաքանչյուր առանձին պայմանագրով) ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող սպառողների (բացառությամբ բնակչության)՝ այդպիսի յուրաքանչյուր առանձին համակարգում՝ ամսական մինչև 250 կՎտժ սպառման համար`

ա. ցերեկայինը՝ 41,85 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

բ. գիշերայինը՝ 31,85 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

(2-րդ կետը խմբ. 29.10.15 N 1269-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալների, փոխհատուցման կարգի և փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1444-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի վերջում և N 2 հավելվածի 7-րդ կետի վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Ընդ որում 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը սույն կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագինն ընդունվում է գործող սակագնից 6,93 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) նվազեցված չափով:»:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների մասին հաշվետվությունը ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 15
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.10.2015, N 1269-Ն 12.11.2015, N 1030-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան