Գլխավոր տեղեկություն
Համար
N 827-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (17.10.2015-20.04.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.07.30/39(274) Հոդ.707
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.07.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հուլիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հուլիսի 2003 թվականի N 827-Ն

«ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 8-րդ ու 9-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1046-Ն որոշման 6-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Էրեբունի» պետական արգելոցի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 11
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 3-ի N 827-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Էրեբունի» պետական արգելոցը (այսուհետ՝ արգելոց) ստեղծվել է Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Մինիստրների խորհրդի 1981 թվականի մայիսի 27-ի N 324 որոշմամբ, գտնվում է մերձարաքսյան ծալքավոր լեռնաշղթաների լանջերում, Երևան քաղաքի հարավ-արևելյան կողմում` Մուշավան և Գեղադիր գյուղերի միջև ընկած հատվածում: Այն զբաղեցնում է 118.75 հեկտար տարածք:

(1-ին կետը փոփ. 01.10.15 N 1119-Ն)

2. Արգելոցի ստեղծման նպատակներն են՝

ա) Արարատյան հարթավայրի չորային (քսերոֆիտ) եզակի համալիրներին բնորոշ հազվագյուտ և անհետացող վայրի բույսերի ու կենդանիների տեսակների, հատկապես վայրի հացազգիների, այդ թվում՝ ցորենի հարյուրից ավելի տարատեսակների գենոֆոնդի և դրանց ապրելու միջավայրի պահպանությունը,

բ) բնական լանդշաֆտների, դրանց առանձին տարրերի գիտական ուսումնասիրությունը՝ ուղղված արգելոցի տարածքի բնական էկոհամակարգերում ընթացող գործընթացների կանխատեսմանն ու գնահատմանը, բուսական և կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանմանը, բնության պահպանության գիտական հիմունքների մշակմանը, արգելոցի հարակից տարածքներում բնապահպանական և բնօգտագործման արդյունավետ ձևերի մշակման ապահովմանը.

գ) էկոլոգիական դիտանցի կազմակերպումը, բնության տարեգրության վարումը և տարածաշրջանի բնության թանգարանի կազմակերպման բազայի ստեղծումը,

դ) գիտաճանաչողական զբոսաշրջության զարգացման նախադրյալների ստեղծումը,

ե) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար համապատասխան նախադրյալների ստեղծումը:

3. Արգելոցի տարածքում ընդգրկվում են սույն կանոնադրության 1-ին կետում նշված տարածքի՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողերը, ջրերը, ընդերքը, կենդանական և բուսական աշխարհը:

4. Արգելոցի անվանումն է՝

հայերեն լրիվ՝ «Էրեբունի» պետական արգելոց,

հայերեն կրճատ՝ «Էրեբունի» ՊԱ,

ռուսերեն լրիվ՝ Государственный заповедник "Эребуни",

ռուսերեն կրճատ՝ Госзаповедник "Эребуни",

անգլերեն լրիվ՝ State Reserve Erebuni,

անգլերեն կրճատ՝ SR Erebuni։

 

II. ԱՐԳԵԼՈՑԻ ՌԵԺԻՄԸ

 

5. Արգելոցի տարածքում արգելվում են՝

ա) ջրային պաշարների շահագործումը և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն,

բ) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների շինարարությունը՝ բացառությամբ՝ արգելոցի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության,

գ) որսորդությունը, ձկնորսությունը, կենդանիների ապրելու միջավայրի պայմանների խախտումը,

դ) կենդանիների և բույսերի նոր տեսակների ներմուծումը, ինչպես նաև առանձին տեսակների թվի մեծացման նպատակով կատարվող որևէ աշխատանք,

ե) հավաքածուների հավաքը՝ բացառությամբ արգելոցի տարածքում գիտական հետազոտությունների համար նախատեսված նյութերի,

զ) թունաքիմիկատների օգտագործումը՝ պարարտացման և վնասատուների դեմ պայքարելու նպատակով,

է) երկրաբանահետախուզական աշխատանքները, որոնք ուղեկցվում են փորձնական հանույթներով, մակաբացումներով, պայթեցումներով և բնական միջավայրը խախտող այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ,

ը) օգտակար հանածոների մշակումը, հողային ծածկույթի խախտումը, հանքաշերտերի, հանքելուստների և լեռնատեսակների ելքերի շահագործումը,

թ) ծառահատումները, բույսերի, ծաղիկների ու սերմերի մթերումը, անասունների արածեցումը, խոտհունձը և բուսածածկի այլ խախտումներ,

ժ) մեքենայացված տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը՝ թույլատրված ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում,

ժա) ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է արգելոցի բնական համակարգերն ու օբյեկտները կամ սպառնում գիտական և (կամ) մշակութային արժեք ներկայացնող օբյեկտների պահպանությանը:

6. Արգելոցի տարածք մուտքը թույլատրվում է՝

ա) գիտահետազոտական աշխատանքների կատարման, ինչպես նաև արգելոցի գործունեության հետ կապված պաշտոնական այցելությունների համար,

բ) կանոնակարգված զբոսաշրջության համար:

7. Արգելոցի տարածք մուտքը թույլատրվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից ներկայացված համապատասխան գրության կամ իրավասու վերադաս մարմնի կողմից տրված հանձնարարականի հիման վրա «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի կամ լիազորված պետական մարմնի կողմից տրված անցագրերով:

 

III. ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Արգելոցի պահպանությունն իրականացնում է «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

 

IV. ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ

 

9. Արգելոցի պահպանական գոտին ընդգրկում է 100 մետր լայնությամբ շրջագծով տարածք: Պահպանական գոտու տարածքում կարող են ընդգրկվել տարբեր սեփականատերերի պատկանող հողամասեր, այդ թվում՝ համայնքների վարչական տարածքներում ներառվածը: Դրանց օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Արգելոցի պահպանական գոտու տարածքում թույլատրվում է արգելոցի էկոլոգիական համակարգին և նրա բնական զարգացմանը չվնասող՝ լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցված ցանկացած տնտեսական գործունեություն:

(հավելվածը փոփ. 01.10.15 N 1119-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.04.2024, N 566-Ն 20.04.2024, N 827-Ն
01.10.2015, N 1119-Ն 17.10.2015, N 827-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան