Գլխավոր տեղեկություն
Համար
N 748-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.08.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2015 թվականի N 748-Ա

 

ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ, ԱՐԵԳ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՏԵՄ  ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին 2015 թվականի սեպտեմբերի 14-16-ը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանին ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ Արտեմ Պետրոսյանին 2015 թվականի սեպտեմբերի 14-18-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի 59-րդ նստաշրջանին մասնակցելու համար:

2. Երվանդ Զախարյանի, Արեգ Գալստյանի և Արտեմ Պետրոսյանի՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 18

 Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան