Գլխավոր տեղեկություն
Համար
N 955-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.08.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.08.26/55(1144) Հոդ.803
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2015 թվականի N 955-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքի Արևիկ մարզադաշտիուղղ. վերանորոգման և համայնքային նշանակության այգու բարեկարգման նպատակով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2015 թվականի ինն ամսում հատկացնել 120,000.0 հազ. դրամ, որից՝ 60,000.0 հազ. դրամը՝ Վայքի համայնքի Արևիկ մարզադաշտիուղղ. վերանորոգման համար, իսկ 60,000.0 հազ. դրամը` Վայքի համայնքի քաղաքային այգու բարեկարգման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 19

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
օգոստոսի 18-ի N 955-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.57 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Աջակցություն համայնքներին մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման համար

Նկարագրությունը
ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի համայնքի համայնքային ենթակայության մարզական հաստատությունների վերանորոգում և կառուցում

1163

ԾՏ05

Շահառուների քանակը

Համայնքների թիվը, որտեղ կատարվում են ներդրումները

1

1

   

Գումարը (հազ. դրամ)

 

X

X

60,000.0

60,000.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

       

Շահառուների ընտրության չափանիշները
ՀՀ համայնքների ենթակայության մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1163 Մանկապատանեկան և մասսայական սպորտի ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բնակչության առողջության ամրապնդում, անհատի ներդաշնակ զարգացում, առողջ ապրելակերպի ապահովում

Ծրագրային դասիչը

Անվանումը
Աջակցություն համայնքներին համայնքային նշանակության այգու բարեկարգման նպատակով

Նկարագրությունը
ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի համայնքի համայնքային նշանակության այգու բարեկարգում

1047

ԾՏ39

Շահառուների քանակը

Համայնքների թիվը, որտեղ կատարվում են ներդրումները

1

1

   

Գումարը (հազ. դրամ)

 

X

X

60,000.0

60,000.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

       

Շահառուների ընտրության չափանիշները
Համայնքի սոցիալական խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1047 Աջակցություն համայնքային, միջհամայնքային, ոչ կառավարական, մասնավոր և այլ կազմակերպություններին և անհատներին

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Համայնքներում կյանքի ստանդարտների բարելավում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
օգոստոսի 18-ի N 955-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարան

 

Բաժին 2.

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ՀՀ 2015 թվականի պետական բյուջե

ծրագիրը

միջոցառումը

գումարը
(հազ. դրամ)

1163

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Մանկապատանեկան և մասսայական սպորտի ծրագիր

60,000.0

Ծրագրի նկարագրությունը
Ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի քարոզչության և առողջ ապրելակերպի արմատավորմանն ուղղված միջոցառումների իրականացում, հանրապետական մակարդակով տարբեր մարզական խաղերի և փառատոների կազմակերպում ու անցկացում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բնակչության առողջության ամրապնդում, անհատի ներդաշնակ զարգացում, առողջ ապրելակերպի ապահովում

   

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 

ԾՏ05

 

Աջակցություն համայնքներին մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման համար

60,000.0

Տրանսֆերտի նկարագրությունը
ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքային ենթակայության մարզական հաստատությունների վերանորոգում և կառուցում

1047

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Աջակցություն համայնքային, միջհամայնքային, ոչ կառավարական, մասնավոր և այլ կազմակերպություններին և անհատներին

60,000.0

Ծրագրի նկարագրությունը
Աջակցություն համայնքներին համայնքային նշանակության այգու բարեկարգման նպատակով

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Համայնքներում կյանքի ստանդարտների բարելավում

   

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 

ԾՏ39

 

Աջակցություն համայնքներին համայնքային նշանակության այգու բարեկարգման նպատակով (ՀՀ Վայոց ձորի մարզպետարան)

60,000.0

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը
ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի համայնքի համայնքային նշանակության այգու բարեկարգում

1047 Աջակցություն համայնքային, միջհամայնքային, ոչ կառավարական, մասնավոր և այլ կազմակերպություններին և անհատներին

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան