Գլխավոր տեղեկություն
Համար
N 1240-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հոկտեմբերի 2015 թվականի N 1240-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Արարատ քաղաքի Աբովյան փողոցի 12 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:

 2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավոր, առանձնացնելուց հետո վեցամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության մասին պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

հոկտեմբերի 22-ի N 1240-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցՎած՝ սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների

NN ը/կ

Բնակության վայրը

Բնակիչների ազգանունները, անունները, հայրանունները

Անձնագրային տվյալները

Հատկացման տարեթիվը

Զբաղեցրած բնակելի տարածքի մակերեսը(քառ. մ)

Զբաղեցրած բնակելի տարածքի սկզբնական արժեքը (դրամ)

Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող

1.

ՀՀ Արարատի մարզ, քաղ. Արարատ, Աբովյան 12/3-23 հանրակացարանային շենքի թիվ 18 սենյակ

Մարտիրոսյան Գայանե Նիկոլայի

AF 0543535, տրված՝ 01.11.2001 թ.,

026-ի կողմից

2007 թ.

13.80

81062.9

սեփականության իրավունքով

2.

ՀՀ Արարատի մարզ, քաղ. Արարատ, Աբովյան 12/3-18 հանրակացարանային շենքի թիվ 25 սենյակ

Ղահրամանյան Սերոբ Բագրատի

AF 0517016, տրված՝ 19.06.2002 թ.,
026-ի կողմից

2007 թ.

13.80

81062.9

սեփականության իրավունքով

3.

ՀՀ Արարատի մարզ, քաղ. Արարատ, Աբովյան 12/2-4 հանրակացարանային շենքի թիվ 13 սենյակ

Սաֆարյան Էդուարդ Հրանտի


Ջիվանյան Արմինե Ալեքսանդրի

Սաֆարյան Հրանտ Էդուարդի Սաֆարյան Հարություն Էդուարդի

AF 0444687, տրված՝ 27.02.2003 թ.
026-ի կողմից

AF 0693102, տրված՝ 13.11.2002 թ., 070-ի կողմից
2007 թ.
2004 թ.

2007 թ.

27.65

162419.7

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով

4.

ՀՀ Արարատի մարզ, քաղ. Արարատ, Աբովյան 12/4-9 հանրակացարանային շենքի թիվ 28 սենյակ

Սարգիսովա Ադելինա Արշավիրի

AM 0646831, տրված՝ 23.02.2012 թ.,
026-ի կողմից

2008 թ.

13.90

81650.4

սեփականության իրավունքով

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան