ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2015 թվականի N 600-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Սևան-Հրազդան համակարգի շահագործման արդյունավետության բարձրացման, Սևանա լճից բաց թողնված ջրի առավել արդյունավետ օգտագործման, հետագա աշխատանքների բարելավման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հուլիսի 14 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. հուլիսի 14-ի N 600-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Հ. Հակոբյան |
- ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության 4-րդ բաժնի վարիչ (հանձնաժողովի նախագահ) |
Ս. Խուդինյան |
- ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության 4-րդ բաժնի փորձագետի փոխարինող |
Գ. Հակոբյան |
- Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ |
Վ. Գալոյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի խորհրդական |
Ա. Մխիթարյան | - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ |
Դ. Գրիգորյան | - ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության բաժնի պետ |
Կ. Դադոյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի շահագործման և պահպանման ճարտարագետ |
Ժ. Թամրազյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի ջրաչափության մասնագետ |
Ս. Հովհաննիսյան |
- «Սևան- Հրազդան ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ) |
Կ. Հակոբյան |
- «ՄԷԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Գ. Մինասյան |
- «ՄԷԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Գ. Բալյան |
- «ԷԷՀՕ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ (համաձայնությամբ) |
Ա. Մարտիրոսյան |
- ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.07.2015, N 627-Ա | 17.07.2015, N 600-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|