Գլխավոր տեղեկություն
Համար
N 600-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (17.07.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.07.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2015 թվականի N 600-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

1. Սևան-Հրազդան համակարգի շահագործման արդյունավետության բարձրացման, Սևանա լճից բաց թողնված ջրի առավել արդյունավետ օգտագործման, հետագա աշխատանքների բարելավման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 14

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հուլիսի 14-ի N 600-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն    Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Հ. Հակոբյան

- ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության 4-րդ բաժնի վարիչ (հանձնաժողովի նախագահ)

Ս. Խուդինյան

- ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության 4-րդ բաժնի փորձագետի փոխարինող

Գ. Հակոբյան

- Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ

Վ. Գալոյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի խորհրդական

Ա. Մխիթարյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ
Դ. Գրիգորյան - ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության բաժնի պետ

Կ. Դադոյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի շահագործման և պահպանման ճարտարագետ

Ժ. Թամրազյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի ջրաչափության մասնագետ

Ս. Հովհաննիսյան

- «Սևան- Հրազդան ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)

Կ. Հակոբյան

- «ՄԷԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Գ. Մինասյան

- «ՄԷԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Գ. Բալյան

- «ԷԷՀՕ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ (համաձայնությամբ)

Ա. Մարտիրոսյան

- ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

(հավելվածը լրաց. 16.07.15 N 627-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան