Գլխավոր տեղեկություն
Համար
N 891-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.08.2015-01.03.2023)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.08.19/51(1140) Հոդ.752
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2015 թվականի N 891-Ն

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1793-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Բաղրամյանի վարչական շենքի (Բաղրամյան 1) 3-րդ հարկի 427,7 մետր քառակուսի ընդհանուր մակերեսով և 8394.8 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով տարածքը հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի (Բաղրամյան) գյուղական համայնքին` որպես գրասենյակ օգտագործելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ պայմանագրից բխող ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի (Բաղրամյան) գյուղական համայնքի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1793-Ն որոշման N 3 հավելվածի աղյուսակի 5.1-ին կետի 5-րդ սյունակում «34405000» թիվը փոխարինել «26010186» թվով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 10
Երևան