Գլխավոր տեղեկություն
Համար
N 886-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.08.2015-10.03.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.08.19/51(1140) Հոդ.748
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2015 թվականի N 886-Ն

 

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ, ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՏՆԵՐ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետևյալ մասնագիտացված, տարածաշրջանային մաքսատները և մաքսային կետերը`

1) ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատուն.

2) ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատուն.

3) միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն.

4) «Զվարթնոց» տարածաշրջանային մաքսատուն.

5) Արարատյան տարածաշրջանային մաքսատուն.

6) Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատուն.

7) Սյունիքի տարածաշրջանային մաքսատուն`

ա. Մեղրիի մաքսային կետ.

8) Գուգարքի տարածաշրջանային մաքսատուն`

ա. Բագրատաշենի մաքսային կետ,

բ. Այրում-Ջիլիզայի մաքսային կետ,

գ. Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ.

9) Շիրակի տարածաշրջանային մաքսատուն`

ա. Բավրայի մաքսային կետ,

բ. «Շիրակ» օդանավակայանի մաքսային կետ:

2. Սահմանել, որ`

1) կազմակերպությունների համար թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի մասնագիտացված մաքսային մարմին է համարվում այն տարածաշրջանային մաքսատունը, որի գործունեության գոտում գրանցված է տվյալ կազմակերպությունը.

2) ֆիզիկական անձանց համար թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի մասնագիտացված մաքսային մարմին է համարվում այն տարածաշրջանային մաքսատունը, որի գործունեության գոտում բնակվում է տվյալ անձը, կամ այն սահմանային մաքսային մարմինը, որի տարածքով անձը մեկնում է Հայաստանի Հանրապետությունից կամ ժամանում է Հայաստանի Հանրապետություն.

3) սույն որոշման 1-ին կետում նշված մաքսատների և մաքսային կետերի պահպանման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և (կամ) մաքսային ծառայության պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին.

4) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը համատեղ ապահովում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության և ձևակերպումների կարգի մշակումն ու ընդունումը:

3. Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների «Բացթողում` ներքին սպառման համար», «Վերաներմուծում» (միայն «Արտահանում» մաքսային ընթացակարգին հաջորդող), «Հրաժարում՝ հօգուտ պետության» և «Արտահանում» մաքսային ընթացակարգերով մաքսային ձևակերպումներն իրականացվում են բացառապես Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը: Հայտարարատուի ցանկությամբ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը կարող են իրականացվել ավտոտրանսպորտային միջոցների՝ նաև «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մաքսային ընթացակարգերով մաքսային ձևակերպումներ:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության Գյումրու օդանավակայանի մաքսային կետ ստեղծելու մասին» N 503, Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության համակարգի մաքսատների վերակառուցման մասին» N 244, Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության Ջիլիզայի մաքսային կետ ստեղծելու մասին» N 8, Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության Շիրակի տարածաշրջանային մաքսատան Բավրայի մաքսային կետի վերականգնման մասին» N 395, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի «Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի և Երևանի «Էրեբունի» օդանավակայանի մաքսային կետերը Երևանի «Զվարթնոց» մաքսատան վերակազմավորելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին» N 520, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատուն ստեղծելու մասին» N 1097, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Արարատյան տարածաշրջանային մաքսատան Նոր Հաճնի մասնագիտացված մաքսային կետ ստեղծելու մասին» N 1098, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսային կետ ստեղծելու մասին» N 2144-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսային կետն ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան վերակազմավորելու մասին» N 1329-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն ստեղծելու մասին» N 1531-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն ստեղծելու մասին» N 947-Ն որոշումները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 10
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.03.2023, N 287-Ն 10.03.2023, N 886-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան