«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 օգոստոսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 60615351
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
20 հուլիսի 2015 թ. |
N 50-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով, 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ, և 11-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասով, 10-րդ հոդվածով, 12 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 14-րդ հոդվածով, 15-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածով, 18-րդ հոդվածով, 23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 24-րդ հոդվածով, 25-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերով, 26-րդ հոդվածով, 27-րդ հոդվածով նախատեսված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունված համապատասխան որոշումներով:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |