Գլխավոր տեղեկություն
Համար
N 1191-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.10.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.10.21/70(1159).1 Հոդ.916.11
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2015 թվականի N 1191-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տարածքում գտնվող տվյալների կենտրոնում «Էլեկտրոնային առողջապահություն» համակարգի 3 սերվերային պահարանների, դրանցում առկա սարքավորումների սնուցման և տվյալների կենտրոնի հետագա ընդլայնման համար անհրաժեշտ էներգամատակարարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը 2015 թվականին հատկացնել 2,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 19

Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1191-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները

Ծրագրային դասիչը

Անվանումը
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների բնագավառներում քաղաքականության մշակում, խորհրդատվական և մոնիթորինգի ծառայություններ

Նկարագրությունը
ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգի, արտակարգ իրավիճակների բնագավառի զարգացմանն ուղղված պետական քաղաքականության մշակում, տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վերահսկման համակարգում, էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման քաղաքականության մշակում և իրականացում

1001

ԱԾ 01

Քանակական

Իրավական նորմատիվ ակտերի նախագծերի մշակում (փաստաթղթերի ընդհանուր թիվը)

0.0

x

Հանրային իրազեկում (հրատարակումների թիվը)

0.0

x

Քաղաքացիների ընդունելություն, դիմումների ու բողոքների ուսումնասիրում (ընդհանուր թիվը)

0.0

x

Միջազգային համագործակցություն, հանդիպումներ, քննարկումներ և համագործակցության այլ միջոցառումներ (միջոցառումների թիվը)

0.0

x

Հանրապետական բնույթի զանգվածային միջոցառումների կազմակերպում (միջոցառումների թիվը)

0.0

x

ՀՀ կառավարության նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի ուսումնասիրություն, տեղեկանքների, պարզաբանումների կազմում (հարցերի թիվը)

0.0

x

Մարզպետների ընդունած գերատեսչական իրավական ակտերի նկատմամբ իրավական հսկողության իրականացում (թիվը)

0.0

x

Մարզերում իրականացվող ծրագրերի (այդ թվում` միջազգային) կառավարում (համակարգում)

0.0

x

Քաղաքացիական ծառայության գծով մրցութային և ատեստավորման հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցություն (նիստերի թիվը)

0.0

x

Որակական

Մշակված չէ

0.0

x

Ժամկետայնության

Մշակված չէ

0.0

x

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

2,000.0

Ծրագիրը, որի շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1001 Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ մարզերի զարգացման մակարդակների անհամաչափությունների կրճատում, տեղական ինքնակառավարման համակարգի տարածքային, տնտեսական, ֆինանսական և քաղաքական դերի բարձրացում, ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավում և դրանց արդյունավետության բարձրացում, միգրացիոն գործընթացների կարգավորում

Ծառայություն մատուցողի անվանումը
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1191-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Ծրագրային
դասիչը

Գործառական դասիչը (բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2015 թվականի
պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1001

   

ԾՐԱԳԻՐ

 
   

01.01.01

Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծրագիր

2,000.0

Ծրագրի նկարագրությունը
Քաղաքականության մշակման և դրա կատարման համակարգման, պետական ծրագրերի պլանավորման, մշակման, իրականացման և մոնիթորինգի (վերահսկման) ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ծրագիրը նպաստում է ՀՀ նախարարությունների կողմից իրականացվող ծրագրերի գծով նախատեսված արդյունքների ապահովմանը:

     

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 
 

ԱԾ01

 

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների բնագավառներում քաղաքականության մշակում, խորհրդատվական և մոնիթորինգի ծառայություններ

2,000.0

Մատուցվող ծառայության նկարագրությունը
ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգի, արտակարգ իրավիճակների բնագավառի զարգացմանն ուղղված պետական քաղաքականության մշակում, տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վերահսկման համակարգում, էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման քաղաքականության մշակում և իրականացում

Ծառայություն մատուցողի անվանումը
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1191-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Գնման առարկայի

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

կոդը

անվանումը

գնման
ձևը

չափի միավորը

միավորի
գինը

քանակը

գումարը
(հազ. դրամ)

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

2,000.0

Բաժին N 11, խումբ N 01, դաս N 01

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

2,000.0

05. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (նախարարությունների աշխատակազմերի մասով)

2,000.0

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

       

2,000.0

31682190/1

Վերգետնյա էլեկտրական սարքեր

ԲԸԱՀ

դրամ

2000000

1.0

2,000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան