Գլխավոր տեղեկություն
Համար
N 1407-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.11.2015-09.04.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.18/69(1082).1 Հոդ.1182.3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.11.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2014 թվականի N 1407-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 273.210.03230) վերակազմավորել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ համալսարան):

2. Հաստատել համալսարանի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:

4. Հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար) նշանակել Միքայել Նարիմանյանին (անձնագիր` AM 04488004, տրված՝ 07.09.2011 թ., 010-ի կողմից):

5. Առաջարկել համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:

6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված անշարժ գույքը հետ վերցնել և դրանք թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինմանը:

 7. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Երևան քաղաքի Դ. Անհաղթի 10 հասցեում գտնվող՝ 255188.9 հազ. դրամ սկզբնական արժեքով, և 4044.3 քառ. մետր մակերեսով 5-րդ մասնաշենքը (այդ թվում՝ 94.7 քառ. մետր նկուղով) և 190298.6 հազ. դրամ սկզբնական արժեքով և 3947.5 քառ. մետր մակերեսով 6-րդ մասնաշենքը, և 0.69803 հեկտար մակերեսով հողատարածքը, Երևան քաղաքի Ներսիսյան 3 հասցեում գտնվող 782070.6 հազ. դրամ սկզբնական արժեքով և 2010.7 քառ. մետր ուսումնական մասնաշենքը հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

8. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված պետական սեփականություն հանդիսացող՝ սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել համալսարանին:

 9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերում նշված գործընթացի ավարտից հետո վեցամսյա ժամկետում համալսարանի հետ կնքել N 3 հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր և համաձայնագիր՝ կատարելով սույն որոշումից բխող փոփոխություններ` դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագիրը կարող է լուծվել հիմնադրի կողմից՝ դրա մասին գրավոր ծանուցելով համալսարանին, պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով համալսարանի միջոցների հաշվին:

10. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

ա. ապահովել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,

բ. հաստատել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին փոխանցման ակտը.

2) հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝

ա. Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը,

բ. ապահովել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը սեփականության իրավունքով համալսարանին փոխանցելու հանձնման-ընդունման գործընթացը։

11. Սահմանել, որ համալսարանը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և նրան են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 27-ի N 1407-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը (այսուհետ՝ համալսարան) հիմնադրի որոշմամբ հիմնադրված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Համալսարանը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը՝ 273.210.03230) իրավահաջորդն է (փոխանցման ակտին համապատասխան):

3. Համալսարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան։

4. Համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին):

5. Համալսարանի անվանումն է`

1) հայերեն լրիվ՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ.

2) հայերեն կրճատ՝ «ԵՊԲՀ» հիմնադրամ.

3) ռուսերեն լրիվ՝ «Ереванский государственный медицинский университет имени Мхитара Гераци» фонд.

4) ռուսերեն կրճատ՝ «ЕГМУ» фонд.

5) անգլերեն լրիվ՝ «Yerevan State Medical University after Mkhitar Heratsi» Foundation.

6) անգլերեն կրճատ՝ «YSMU» Foundation:

6. Համալսարանն ունի խորհրդանիշ, որի պատկերը և նկարագրությունը սահմանված է սույն կանոնադրության 147-րդ կետում:

7. Համալսարանի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, Երևան քաղաք, 0025, Կորյունի 2:

 

II. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

8. Համալսարանն իրավաբանական անձ է և ստեղծված է համարվում պետական գրանցման պահից, գործում է անժամկետ:

9. Համալսարանը Հայաստանի Հանրապետությունում և դրանից դուրս կարող է ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, որոնք գործում են համալսարանի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնադրություններին համապատասխան:

10. Համալսարանն ունի առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

11. Համալսարանն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:

12. Համալսարանի գործունեության ընթացքում ստացված ամբողջ եկամուտը պետք է օգտագործվի նրա կանոնադրական նպատակների իրականացման համար:

13. Համալսարանն իր կանոնադրությանը համապատասխան՝

1) օգտագործում է հիմնադրի կողմից համալսարանին տրամադրված գույքը.

2) տնօրինում, օգտագործում և տիրապետում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

14. Համալսարանը կարող է ունենալ իր անվանումը և խորհրդանիշը պարունակող կնիք, դրոշմներ, ձևաթղթեր, ինչպես նաև մեդալ, բժշկի երդում և անհատականացնող այլ միջոցներ:

15. Համալսարանի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:

16. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում համալսարանի պարտավորությունների համար, իսկ համալսարանը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար: Համալսարանն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով:

 

III. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

17. Համալսարանի հիմնական նպատակը բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, ինչպես նաև միջին մասնագիտական կրթության և հանրակրթության իրականացումն է: Համալսարանն իր նպատակներին համապատասխան՝ իրականացնում է՝

1) առողջապահության համակարգի բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ռազմաբժշկական բարձրագույն կրթությամբ սպաների պատրաստում.

2) բժշկական բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում, այդ թվում՝ բժիշկ մասնագետների, ստոմատոլոգների, դեղագետների, հանրային առողջապահության մասնագետների և այդ ոլորտներում մասնագիտացողների պատրաստում.

3) բժշկական միջին մասնագիտական կրթության կազմակերպում.

4) հանրակրթության կազմակերպում.

5) հետազոտական, գիտական աշխատանքներ, գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, մասնագիտական որակավորման բարձրացում.

6) բնակչության բժշկական օգնության կազմակերպում.

7) բժշկականխարգելիչ գործունեության իրականացում.

8) բժշկական փորձագիտական գործունեության կազմակերպում.

9) բժշկական խորհրդատվական ծառայության կազմակերպում.

10) առողջապահության ոլորտի գիտությունների բնագավառներում գիտական, ուսումնամեթոդական ու գիտամանկավարժական հետազոտությունների իրականացում:

Համալսարանն իր գործունեությունն ապահովում է՝

1) կրթական գործընթացի թափանցիկության և հրապարակայնության միջոցով.

2) սովորողին՝ ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակելու միջոցով.

3) հանրության շրջանում առողջության պահպանման մասին գիտելիքների տարածման, կրթական և մշակութային մակարդակի բարձրացման, քաղաքացիական դիրքորոշման ամրապնդման միջոցով.

4) սովորողների և աշխատողների առողջության պահպանման, կենցաղի, սննդի, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծման միջոցով:

18. Համալսարանը կանոնադրական նպատակներն իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով իրավունք ունի՝

1) մշակելու և սահմանված կարգով ներդնելու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների և մասնագիտացումների, հանրակրթության, միջին մասնագիտական կրթության ծրագրերը, ուսումնական պլանները, հրատարակելու ուսումնական գրականություն և ուսումնամեթոդական ձեռնարկներ.

2) ինքնուրույն որոշելու ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների և սովորողների ընթացիկ ատեստավորման ձևերի, կարգի ու պարբերականության ընտրության հարցերը.

3) կազմակերպելու դիմորդների, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը և ուսումնական գործընթացի իրականացումը.

4) կազմակերպելու մասնագետների որակավորման բարձրացման, վերապատրաստման դասընթացներ.

5) որոշելու իր կառուցվածքը, ստեղծելու ստորաբաժանումներ և այլ կառույցներ.

6) ինքնուրույն որոշելու բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքակազմը, ընդունելու աշխատողներ, իրականացնելու ընտրովի աշխատատեղերի ընտրությունը.

7) սահմանելու և շնորհելու համալսարանի պատվավոր կոչումներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրելու համալսարանի մեդալով.

8) իրականացնելու հրատարակչական գործունեություն.

9) իր կողմից կնքված պայմանագրերի ու համաձայնագրերի հիման վրա իրականացնելու երկկողմանի ու բազմակողմանի ուղղակի կապեր հանրապետության և օտարերկրյա համալսարանների, գիտական կազմակերպությունների, պետական մարմինների, այլ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ, կատարելու տարատեսակ աշխատանքներ (մասնագետների պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում՝ ուսուցման բոլոր ձևերով, ուսանողների և ասպիրանտների ուսուցում, մասնագետների փոխանակում, գիտական, մշակութային, լուսավորչական և այլ գործունեություն, գիտական խորհրդակցությունների ու արշավախմբերի կազմակերպում և այլն), օտարերկրյա պետություններում ստեղծելու ստորաբաժանումներ և այլն.

10) կազմակերպելու կլինիկական օրդինատորների, ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների ընդունելությունը համալսարան.

11) իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն և վճարովի ծառայություններ.

12) իրականացնելու բարեգործական գործունեություն.

13) իրականացնելու իր գործունեության ընթացքում առաջացող վտանգավոր թափոնների վերամշակում, վնասազերծում, պահպանում, փոխադրում և տեղադրում՝ բացառապես սեփական կարիքների համար.

14) ներգրավելու այլ անձանց կողմից տրամադրվող միջոցներ՝ համալսարանի հիմնական և ձեռնարկատիրական գործունեության ընդլայնման նպատակով.

15) առանց հիմնադրի որոշման բացառել հիմնադրի կողմից համալսարանի օգտագործմանը հանձնված գույքի, այդ թվում՝ շենքերի, շինությունների և հողատարածքների գրավադրումը, օտարումը կամ անհատույց օգտագործման հանձնումը.

16) իրեն օգտագործման իրավունքով տրամադրված գույքը հանձնել վարձակալության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Հանձնված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի՝ բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի։ Հանձնված գույքի վարձակալության հանձնման արդյունքում ստացված եկամուտները պետական սեփականություն են.

17) կառավարելու իր ֆինանսները, ինքնուրույն որոշելու իր ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները՝ ներառյալ իր աշխատողների վարձատրության և նյութական խրախուսման կարգը և չափերը, սահմանելու կրթաթոշակներ.

18) իրականացնելու օրենքով և սույն կանոնադրությամբ չարգելված այլ գործունեություն:

Արգելվում է համալսարանում իրականացնել հասարակական, քաղաքական, կրոնական գործունեություն և դրանց կառույցների ստեղծումը՝ բացառությամբ հասարակական ուսանողական, մասնագիտական, արհեստակցական, մշակութային, մարզական և շրջանավարտների կառույցների:

19. Համալսարանը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել, որից ստացված արդյունքներն ուղղվում են համալսարանի նպատակների իրականացմանը: Համալսարանը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել անձամբ կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից:

Համալսարանը կարող է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով՝

1) բարձրագույն, հետբուհական մասնագիտական և շարունակական կրթության, ինչպես նաև միջին մասնագիտական կրթության և հանրակրթության կազմակերպում.

2) օտարերկրյա դիմորդների ու սովորողների նախապատրաստական և բոլոր աստիճանների կրթության կազմակերպում.

3) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.

4) դասախոսական կազմի վերապատրաստում, առողջապահության ոլորտի մասնագետների պատրաստում և շարունակական կրթության իրականացում.

5) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.

6) միջազգային ուսումնական և գիտատեխնիկական համագործակցության կազմակերպում.

7) բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում.

8) բժշկականխարգելիչ գործունեության իրականացում.

9) բժշկական փորձագիտական գործունեության կազմակերպում.

10) բժշկական խորհրդատվական ծառայության իրականացում.

11) շրջակա միջավայրի օբյեկտներում (հող, օդ, ջուր, սննդային հումք, սննդամթերքներ, կենդանի օրգանիզմի կենսաբանական միջավայրեր) հիգիենիկ և թունաբանական փորձագիտական հետազոտությունների իրականացում՝ դրանց պիտանիության վերաբերյալ, այդ թվում՝ քիմիական նյութերի մնացորդային քանակների որոշում.

12) զանազան մածուկների, բալասանների, բուժիչ մաստակների թունաբանական փորձագիտական հետազոտություններ.

13) բնական և սինթետիկ պոլիմերային նյութերի, ներկանյութերի փորձագիտական հետազոտություններ.

14) դեղամիջոցների թունաբանական հետազոտություններ.

15) մանկական և արդյունաբերական հումքի ու արտադրանքի փորձագիտական հետազոտություններ.

16) պոլիմերային հումքից պատրաստված կենցաղային իրերի (ամանեղեն, փաթեթավորման իրեր, թաղանթներ, շինանյութեր, ներկեր և այլն) հիգիենիկ, քիմիական և թունաբանական փորձաքննություն.

17) բույսերի պաշտպանության միջոցների (թունաքիմիկատներ) հանքային պարարտանյութերի և աճի կարգավորիչների փորձագիտական հետազոտություններ.

18) ուսումնագիտաարտադրական գործունեություն և արտադրանքի իրացում.

19) հրատարակչական գործունեություն և արտադրանքի իրացում.

20) սննդի սպասարկման կազմակերպում.

21) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

22) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում.

23) ուսումնական բազաներում և առողջարաններում հանգստի կազմակերպում.

24) մշակութային գործունեության իրականացում.

25) էլեկտրական և ջերմային համակցված արտադրության կայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրություն.

26) դեղերի արտադրություն.

27) դեղատնային գործունեություն.

28) առևտրաարտադրական գործունեություն.

29) միջոցառումների, այդ թվում՝ սեմինարների, գիտաժողովների, կոնֆերանսների կազմակերպում.

30) տեխնիկական միջոցներով պահպանման ծառայությունների իրականացում:

 

IV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

 

20. Համալսարանի շահառուները՝ առողջապահության ոլորտի, կրթական, գիտական, հետազոտական, ուսումնաարտադրական և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ բնագավառներին առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք են:

 

V. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

21. Համալսարանը պարտավոր է՝

1) գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև իր կանոնադրությանը համապատասխան.

2) հրապարակել ամենամյա հաշվետվություն իր գործունեության մասին, օրենքով նախատեսված դեպքում նաև ֆինանսական հաշվետվությունների աուդիտի եզրակացություն.

3) օրենքով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և գործավարություն.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին.

5) ապահովել սույն կետում նշված հաշվետվություններին ծանոթանալու մատչելիությունը.

6) իրականացնել օրենսդրությամբ սահմանված այլ պարտականություններ:

 

VI. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

22. Համալսարանն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով:

23. Համալսարանի մարմիններն են՝

1) համալսարանի հոգաբարձուների խորհուրդը.

2) համալսարանի գործադիր մարմինը՝ ռեկտորը։

24. Համալսարանի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչներից: Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 32 է:

25. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումները: Կառուցվածքային ստորաբաժանումների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել համալսարանի աշխատողը: Պրոֆեսորադասախոսական կազմից առաջադրված թեկնածություններն ընտրվում են համալսարանի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին: Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

26. Համալսարանի ուսանողության ներկայացուցիչներից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները: Ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմության և ակտիվ հասարակական դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ): Համալսարանի ուսանողական խորհուրդն ընտրում է ֆակուլտետների ուսանողական խորհուրդներից առաջադրված սովորողների թեկնածությունները և ներկայացնում լիազոր մարմնին: Ուսանողության կողմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

27. Հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանցից, որոնք կազմում են հոգաբարձուների խորհրդի անդամների 25 տոկոսը:

28. Լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև համալսարանի հետ համագործակցող գործատուներ, որոնք կազմում են հոգաբարձուների խորհրդի անդամների 25 տոկոսը:

29. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա հոգաբարձուների խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

30. Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք:

31. Հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները՝ խորհրդի անդամների կազմից՝ բացի ուսանողության ներկայացուցիչներից, իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

32. Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով: Հոգաբարձուների խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:

33. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն՝

1) ներկայացնելու առաջարկություններ հոգաբարձուների խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ, որոշումների նախագծեր.

3) ստանալու տեղեկություններ համալսարանի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.

4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:

34. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են՝

1) մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել՝ ելնելով համալսարանի շահերից։

35. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը հոգաբարձուների խորհրդի որոշմամբ դադարում է՝

1) իր դիմումի համաձայն.

2) լիազորությունների ժամկետի ավարտմամբ.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.

4) եթե դադարել են համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.

5) որպես ուսանող առաջադրվելու դեպքում՝ ուսանողի կարգավիճակը կորցնելու հետևանքով.

6) խորհրդի անդամին առաջադրած անձի, կառույցի կամ մարմնի առաջարկությամբ.

7) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում՝ պաշտոնից ազատվելու հետևանքով.

8) նրա մահվան դեպքում:

36. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով, ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին ռեկտորի ծանուցումն ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում ռեկտորը տեղեկացնում է հիմնադրին, հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:

 37. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։ Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են առնվազն տարեկան մեկ անգամ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից։ Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից՝ համապատասխան պահանջը ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում։ Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով։ Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են օրենքով սահմանված կարգով։ Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին։ Քվեարկության ժամանակ հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն։ Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում։

38. Խորհրդի նիստերն արձանագրվում են:

39. Հոգաբարձուների խորհրդի իրավասություններն են՝

1) հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի հաստատումը.

2) խորհրդի նախագահի, ռեկտորի և այլ պաշտոններում ընտրության կանոնակարգի մշակումը, հաստատումը, ընտրությունների կազմակերպումը ու նրանց ընտրության և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

3) ռեկտորի տարեկան հաշվետվության լսումն ու գնահատումը.

4) համալսարանի գործունեության տարեկան և ռազմավարական ծրագրերի հաստատումը.

5) համալսարանի կողմից իրականացվող (այդ թվում՝ անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

6) համալսարանի բյուջեի և դրա փոփոխությունների, 20.000.000 դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի սահմանաչափը գերազանցող պայմանագրերի, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու համալսարանի գործունեության մասին տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.

7) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնակարգերի հաստատման մասին որոշման ընդունումը.

8) համալսարանի գործունեության, այդ թվում՝ ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողությունը, ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրությունը.

9) համալսարանի կրթական, գիտական ծրագրերում ու համագործակցության այլ ձևաչափերում մասնակցության և արդյունքների մասին հաշվետվության հաստատումը.

10) հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

11) ռեկտորի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանների, հրահանգների և ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.

12) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

13) համալսարանի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

14) համալսարանի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

15) համալսարանի կառուցվածքի հաստատումը.

16) սույն կանոնադրությամբ նախատեսված կառույցների ձևավորումը.

17) համալսարանի հաստիքացուցակի հաստատումը.

18) համալսարանի կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխության, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.

19) համալսարանի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

20) օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի մյուս մարմիններին օրենքով չվերապահված այլ լիազորությունների իրականացումը։

40. Հոգաբարձուների խորհրդի իրավասությունը հանդիսացող հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի։

41. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու համալսարանի բոլոր փաստաթղթերին։

42. Հոգաբարձուների խորհրդի նախագահը՝

1) հրավիրում է հոգաբարձուների խորհրդի նիստեր և նախագահում նիստերը.

2) ստորագրում է հոգաբարձուների խորհրդի որոշումները.

3) հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ կարող է ստեղծել հանձնախմբեր և նշանակել դրանց նախագահներին, մասնավորապես, սույն կանոնադրությամբ նախատեսված համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ինչպես նաև ուսումնասիրման) և սույն կանոնադրության 39-րդ կետի 6-րդ, 7-րդ, 18-րդ ու 19-րդ ենթակետերով նախատեսված հարցերի նախնական քննարկումը՝ դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհուրդ եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.

4) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրության վարումը.

5) հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը.

6) համալսարանի անունից ռեկտորի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր։

43. Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները հոգաբարձուների խորհրդի որոշմամբ կատարում է հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը։

44. Համալսարանի ռեկտորն իրականացնում է համալսարանի ընթացիկ ու ամենօրյա կառավարումը և հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը։

45. Ռեկտորի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով։

46. Ռեկտորի իրավասություններն են՝

1) համալսարանի գույքի տնօրինումը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, համալսարանի անունից գործարքների կնքումը.

2) համալսարանը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ներկայացնելը.

3) համալսարանի անունից հանդես գալը՝ առանց լիազորագրի.

4) լիազորագրեր տալը.

5) պրոռեկտորների նշանակումը և պաշտոնից ազատումը, նրանց հետ աշխատանքային պայմանագրերի կնքումը.

6) ռեկտորին կից խորհրդատվական կառույցների ու մարմինների ձևավորումը, դրանց կազմի ու լիազորությունների սահմանումը.

7) մինչև 20.000.000 դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրերի կնքումը։ Նշված սահմանաչափը գերազանցող պայմանագրերը ենթակա են հաստատման՝ հոգաբարձուների խորհրդի կողմից.

8) գործադիր կարգադրիչ գործառույթների իրականացումը.

9) բանկերում համալսարանի հաշվարկային (այդ թվում՝ արտարժութային) և այլ հաշիվների բացումը.

10) համալսարանի աշխատանքային կանոնակարգը, ստորաբաժանումների, այլ կառույցների և համալսարանի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, համալսարանի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնելը.

11) համալսարանի աշխատողներին, այդ թվում՝ համալսարանի ստորաբաժանումների և այլ կառույցների ղեկավարներին ու աշխատողներին սահմանված կարգով աշխատանքի ընդունելը, աշխատանքից ազատելը և համապատասխան աշխատանքային պայմանագրերի կնքումը.

12) իր իրավասության սահմաններում հրամանների, կարգադրությունների, հրահանգների արձակումը, կատարման համար պարտադիր ցուցումներ տալը և դրանց կատարման վերահսկումը.

13) աշխատողների նկատմամբ խրախուսական և կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառումը.

14) հոգաբարձուների խորհրդին համալսարանի գործունեության մասին տարեկան հաշվետվություններ ներկայացնելը։

47. Ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, ով ունի գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում։

48. Ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ հոգաբարձուների խորհրդի նիստում, փակ գաղտնի քվեարկությամբ, նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, 5 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում։

49. Ռեկտորի՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում սահմանված կարգով նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն։ Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ը, ապա համարվում է ընտրված:

50. Ռեկտոր չի կարող ընտրվել այն անձը՝

1) ով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով մարված կամ հանված չէ.

2) ում օրենքի համաձայն արգելվում է զբաղեցնել ղեկավար պաշտոններ.

3) ով նախընթաց 3 տարվա ընթացքում եղել է սնանկացման պատճառով լուծարված և պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավարը։

51. Ռեկտոր ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, եթե նա՝

1) հրաժարականի դիմում է ներկայացրել.

2) իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է ռեկտորի պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.

3) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.

4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

52. Համալսարանի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական կառույց է։ Համալսարանի գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատն իր կանոնակարգով, իրեն ընձեռված լիազորությունների սահմաններում, քննարկում է համալսարանի գործունեության ոլորտներին վերաբերող հարցեր։ Համալսարանի ռեկտորատի կազմում ընդգրկվում են ռեկտորը, պրոռեկտորները, գլխավոր հաշվապահը, աշխատակազմի ղեկավարը, ուսումնական ու գիտական ստորաբաժանումների ղեկավարները, ֆակուլտետների դեկանները, ինչպես նաև ռեկտորի նշանակմամբ՝ ստորաբաժանումների ղեկավարներ, դասախոսներ, համալսարանի աշխատողներ, ուսանողական խորհրդի ներկայացուցիչներ։

 

VII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

53. Համալսարանի գիտական խորհուրդը (այսուհետ՝ գիտական խորհուրդ) ձևավորվում է սույն կանոնադրությանը և համալսարանի գիտական խորհրդի կանոնակարգին համապատասխան և հանդիսանում է համալսարանի ուսումնական, մեթոդական, գիտական, հետազոտական գործունեությունը համակարգող և կարգավորող կոլեգիալ կառույց:

54. Գիտական խորհրդի նախագահն ի պաշտոնե համալսարանի ռեկտորն է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը, որպես կանոն, գումարվում են ուսումնական տարվա յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում, սույն կանոնադրությամբ սահմանված կարգով, կարող են գումարվել գիտական խորհրդի արտահերթ նիստեր:

55. Գիտական խորհուրդը՝

1) համակարգում է համալսարանի կրթական և գիտական գործունեությունը.

2) հաստատում է համալսարանի կրթական ծրագրերը և մասնագիտությունների ընդունելության պլանները.

3) հաստատում է ուսումնական պլաններն ըստ մասնագիտությունների և մասնագիտացումների՝ դրանք ներկայացնելով լիազորված պետական մարմին.

4) ըստ կրթական ծրագրերի՝ սահմանում է սովորողների ամփոփիչ ատեստավորման պահանջները՝ համաձայն կրթական չափորոշիչների.

5) հաստատում է համալսարանի ֆակուլտետների դեկանների, ամբիոնների ու կրթական խմբերի վարիչների, դասախոսների և այլ ընտրովի պաշտոնների ընտրության կարգերը.

6) քննարկում և ներկայացնում է առաջարկություններ նոր ստորաբաժանումներ՝ ֆակուլտետներ, ամբիոններ, կենտրոններ, հիմնարկներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ և այլ կառույցներ ստեղծելու վերաբերյալ, հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերը՝ բացառությամբ սույն կանոնադրության 39-րդ կետի 7-րդ ենթակետում նշված ստորաբաժանումների.

7) քննարկում է համալսարանի միջազգային կապերի ուղղությունները, համագործակցության ծրագրերը և միջազգային պայմանագրերի նախագծերը.

8) հաստատում է ուսանողական խորհրդի, ուսանողական գիտական ընկերության, երիտասարդ գիտնականների ընկերության կանոնակարգերը.

9) հրատարակության է երաշխավորում մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ժողովածուներ և այլ նյութեր.

10) սահմանված կարգով շնորհում է դոցենտի ու պրոֆեսորի գիտական կոչումներ, ինչպես նաև պատվավոր պրոֆեսորի, պատվավոր դոկտորի և այլ կոչումներ, մեդալներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, ներկայացնում է թեկնածություններ՝ կոչումներ, պարգևներ, հանրապետական և միջազգային մրցանակներ ստանալու համար.

11) կարող է ստեղծել գիտական խորհրդի մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ և սահմանել դրանց ձևավորման կարգը և աշխատակարգը.

12) քննարկում է կրթության և գիտության զարգացման հիմնահարցեր, լսում գիտական հաղորդումներ, իրականացնում է սույն կանոնադրությունից բխող՝ ուսումնական, մեթոդական, հետազոտական և կազմակերպչական գործունեության հետ կապված այլ լիազորություններ։

56. Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվն առավելագույնը 80 է, նվազագույնը՝ 50:

57. Գիտական խորհրդի կազմում ընդգրկվում են՝

1) ի պաշտոնե՝ ռեկտորը, պրոռեկտորները, գիտական քարտուղարը, գլխավոր հաշվապահը, աշխատակազմի ղեկավարը, ֆակուլտետների դեկանները, ուսումնական և գիտական ստորաբաժանումների ղեկավարները, դպրոցների ու քոլեջների տնօրենները, ուսանողական խորհրդի նախագահը.

2) համալսարանի գիտական խորհրդի կանոնակարգով նախատեսված համալսարանի ամբիոնների վարիչներ, դասախոսներ, ստորաբաժանումների ղեկավարներ, գիտաշխատողներ, համալսարանի ուսանողության ներկայացուցիչներ, ինչպես նաև հանրապետության կրթության և գիտության առաջատար մասնագետներ.

3) ռեկտորի կողմից ներկայացված մինչև տասներկու անդամներ։

Ի պաշտոնե և ռեկտորի կողմից նշանակվող անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի անդամների թվի 50 տոկոսը։

Համալսարանի ուսանողության ներկայացուցիչների առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է համալսարանի ուսանողական խորհուրդը: Ուսանողների թիվը գիտական խորհրդում չի կարող պակաս լինել դրա անդամների թվի 25 տոկոսից։

Գիտական խորհրդի ձևավորման կարգը սահմանվում է «Համալսարանի գիտական խորհրդի» կանոնակարգով:

58. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր՝ նրա անդամների 2/3-ի ներկայության դեպքում։ Որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, եթե որոշում չի ընդունվում փակ գաղտնի քվեարկության մասին։ Գիտական խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման միջոցով:

59. Գիտական խորհրդի արտահերթ նիստերը կարող են հրավիրվել ռեկտորի առաջարկով, ինչպես նաև գիտական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով։ Ռեկտորն արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ պահանջն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում պարտավոր է ապահովել նիստի գումարումը:

60. Գիտական խորհրդի քարտուղարը նշանակվում է ռեկտորի հրամանով։

 

VIII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

61. Համալսարանի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ձեռնարկատիրական գործունեության նոր տեսակներ սահմանելու իրավասությունը համալսարանի հոգաբարձուների խորհրդինն է՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Կանոնադրության այդ փոփոխությունները չեն կարող վերաբերել համալսարանի նպատակներին կամ շահառուներին: Կանոնադրության 67-րդ կետը կարող է փոփոխվել միայն համալսարանի հիմնադրի որոշմամբ:

 

IX. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

62. Համալսարանն ինքնուրույն է ծրագրավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ։

63. Համալսարանն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները։

64. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս՝ համալսարանն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում։

65. Համալսարանը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է միայն այն դեպքերում, երբ դա համապատասխանում է իր կանոնադրությանը կամ ծառայում է իր կանոնադրական նպատակների իրականացմանը։

66. Համալսարանը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով։

67. Հիմնադրի կողմից համալսարանին՝ որպես հիմնադրի ներդրում հանձնված գույքը համալսարանի սեփականությունն է, համալսարանն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով։

68. Համալսարանի սեփական միջոցներով ձեռք բերված գույքը և օրենքով սահմանված այլ աղբյուրներից ձևավորված գույքը համալսարանի սեփականությունն են։ Համալսարանն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով։

69. Այլ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից որպես կամավոր գույքային ներդրում հանձնված գույքը՝ ներառյալ դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթեր և մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները, համալսարանի սեփականությունն են։

70. Համալսարանի սեփականությունը հանդիսացող և նրան օգտագործման հանձնված ընդհանուր ակտիվների արժեքի 20 տոկոսը գերազանցող գործարքները կնքվում են Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ։

71. Համալսարանի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ համալսարանի մարմինների անդամների, ինչպես նաև համալսարանի աշխատողների՝ բացառությամբ աշխատողների աշխատավարձի և համալսարանի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ համալսարանի հիմնադիրը, համալսարանի մարմինների անդամները, ինչպես նաև համալսարանի աշխատողները կանոնադրությամբ նախատեսված շահառուներ են։

 

X. ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

72. Համալսարանում իրականացվում է բարձրագույն մասնագիտական կրթություն՝ անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, բակալավրի, մագիստրոսի կրթական ծրագրերով և հետբուհական մասնագիտական կրթություն՝ հետազոտողի ծրագրով (ասպիրանտուրա, հայցորդություն): Համալսարանն իրականացնում է նաև հանրակրթական, միջին մասնագիտական, լրացուցիչ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված կրթական ծրագրեր:

73. Համալսարանում բարձրագույն և հետբուհական կրթության հիմնական կրթական ծրագրերը, որպես կանոն, իրականացվում են առկա ձևերով։ Թույլատրելի է բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու տարբեր ձևերի զուգակցումը:

74. Դիմորդների համար անհրաժեշտ համալսարանին վերաբերող տեղեկատվությունը, այդ թվում՝ ուսանողի հետ կնքվող համապատասխան պայմանագրերի օրինակելի ձևերը, տեղադրվում են համալսարանի պաշտոնական կայքում և համալսարանում նախատեսված այլ տեսանելի վայրում:

75. Համալսարանի ընդհանուր բժշկության և ստոմատոլոգիայի ֆակուլտետներում կրթությունն իրականացվում է անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, մրցութային հիմունքներով, առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումների հիման վրա՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի և մասնագիտությունների ցանկի:

76. Համալսարանում դեղագիտական ֆակուլտետում կրթությունն իրականացվում է բակալավրիատում և մագիստրատուրայում: Համալսարանում հանրային առողջապահության ֆակուլտետում կրթությունն իրականացվում է մագիստրատուրայում: Բարձրագույն կրթության առաջին աստիճանում՝ բակալավրիատում, ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով, առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումների հիման վրա՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի և մասնագիտությունների ցանկի: Համալսարանում բարձրագույն կրթության երկրորդ աստիճանի՝ մագիստրատուրայի ընդունելությունն իրականացվում է բարձրագույն կրթության առաջին աստիճանի (բակալավրիատի) գնահատականների հաշվառմամբ՝ գիտական խորհրդի կողմից հաստատված կանոնակարգով:

77. Համալսարանում բարձրագույն կրթության երրորդ աստիճանի՝ ասպիրանտուրայի (կամ հայցորդության) ընդունելությունն իրականացվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված (կամ համարժեք) մասնագետի դիմորդների մրցութային ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի և մասնագիտությունների ցանկի:

78. Համալսարանում գիտական կադրերի պատրաստումը կարող է իրականացվել նաև հայցորդության, ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի միջոցով:

79. Համալսարանում գիտական աստիճաններ շնորհում են մասնագիտական խորհուրդները՝ հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը։ Մասնագիտական խորհուրդներն ստեղծվում և գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և լիազոր մարմնի կողմից սահմանված կարգին համապատասխան։

80. Համալսարանում միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսուցումը կազմակերպվում է համալսարանի կազմում գործող միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող քոլեջների (վարժարանների) կողմից։

81. Համալսարանում հանրակրթական ծրագրերով ուսուցումը կազմակերպվում է համալսարանի կազմում գործող հանրակրթական ծրագրեր իրականացնող դպրոցների (ավագ դպրոցների) կողմից։

82. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է լիազոր մարմնի սահմանած կարգի համաձայն:

83. Ուսուցման բովանդակությունը և մասնագիտական ուղղվածությունը տարբերակվում են՝ համաձայն ուսումնական մասնագիտությունների, որոնց ցանկը, իրականացվող յուրաքանչյուր հիմնական կրթական ծրագրի համար, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ, յուրաքանչյուր մասնագիտության շրջանակներում, կարող են ստեղծվել մասնագիտացումներ:

84. Յուրաքանչյուր մասնագիտության համար ուսումնական գործընթացի կազմակերպումը կարգավորվում է մասնագիտության ուսումնական պլանով, որով սահմանվում է համապատասխան կրթական ծրագրի բովանդակության բաշխումն ըստ ուսուցման տարիների, ուսումնական դասընթացների և առարկաների:

85. Համալսարանի` ըստ մասնագիտությունների, մասնագիտացումների ուսումնական պլանները և դասընթացները երաշխավորում են տարբեր կրթական փուլերում սովորողների ուսումնառության գործընթացը (մուտքը կրթական ծրագիր և ելքը ծրագրից)՝ ապահովելով ակադեմիական կրեդիտների կուտակումը, փոխանցումը և որակավորման աստիճանների շնորհումը:

86. Համալսարանը պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կազմում է կրթական ծրագրերը, որոնք հաստատվում են գիտական խորհրդի կողմից և ներկայացվում լիազոր մարմնին:

87. Համալսարանի ուսանողներին, ովքեր կատարել են ուսումնական պլանի պահանջները, թույլատրվում է մասնակցել ամփոփիչ պետական ատեստավորմանը:

88. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերով ուսումնառությունն ավարտած և համալսարանի ամփոփիչ պետական ատեստավորումն անցած անձանց սահմանված կարգով շնորհվում է որակավորման համապատասխան աստիճան և հանձնվում է որակավորման շնորհված աստիճանը հաստատագրող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ)` համապատասխան ներդիրով: Ավարտական փաստաթղթում նշվում են որակավորումը, մասնագիտությունը (մասնագիտացումները), կրթական ծրագրերը և ուումնասիրված դասընթացները: Ավարտական փաստաթղթի օրինակելի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

89. Կրթության ծրագիրը չավարտած անձանց տրվում է սահմանված նմուշի ակադեմիական տեղեկանք:

90. Լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է համալսարանի կողմից սահմանված նմուշի ավարտական փաստաթուղթ (վկայագիր, հավաստագիր):

91. Անցումն ուսուցման մեկ աստիճանից մյուսին կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համալսարանական կանոնակարգերով սահմանված կանոններով։

92. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով իրականացվող գիտահետազոտական, փորձարարական ու այլ աշխատանքների պլանավորումը, ֆինանսավորումը, հաշվետվությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հետազոտական, նախագծային, փորձարարական աշխատանքներին կարող են մասնակցել համալսարանի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, հայցորդները, ուսանողները, ինչպես նաև հաստիքային այլ աշխատակիցներ ու պայմանագրային հիմունքներով հրավիրված այլ անձինք:

93. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակի ապահովման նպատակով համալսարանը կազմակերպում է ներքին ու արտաքին գնահատման գործընթաց, հրապարակում է որակի գնահատման և (կամ) հավաստագրման չափանիշները, որակի գնահատում և (կամ) հավաստագրում իրականացնող կազմակերպության տված եզրակացությունները: Արտաքին գնահատման գործընթացը կարող է իրականացվել նաև արտերկրի համապատասխան կազմակերպության կողմից:

94. Համալսարանի ուսումնական և գիտական գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից՝

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

2) Հայաստանի Հանրապետության ու արտերկրյա կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նվիրատվություններից.

3) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներից.

4) նախաձեռնողական հետազոտությունների համար նախատեսված միջոցներից.

5) ուսման վճարներից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

 

XI. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

95. Համալսարանի կառուցվածքը սահմանվում է հոգաբարձուների խորհրդի որոշմամբ: Համալսարանն իր կառուցվածքում կարող է նախատեսել հիմնական կրթական, գիտական, ինչպես նաև կրթական և գիտական գործունեությունն ապահովող ստորաբաժանումներ ու կառույցներ: Համալսարանի կառուցվածքի մեջ կարող է գործել ֆակուլտետ, կենտրոն, ամբիոն, կրթական ու գիտական խմբեր, քոլեջ, դպրոց, հիվանդանոց, կլինիկա, պոլիկլինիկա, լաբորատորիա, դեղատուն, վարչություն, բաժին, բաժանմունք, ուսումնաարտադրական ու փորձարարական բազաներ, ինչպես նաև ինստիտուտ, ռազմաբժշկական կրթագիտական կենտրոն, այլ կրթական, գիտական, առողջապահական ստորաբաժանումներ: Համալսարանը կարող է ստեղծել հիմնարկներ, ներկայացուցչություններ, մասնաճյուղեր և լինել տնտեսական ընկերությունների հիմնադիր և մասնակից:

96. Համալսարանի ֆակուլտետը գործում է իր կանոնակարգի հիման վրա: Ֆակուլտետը, ելնելով իր կողմից իրականացվող ուսումնական, մեթոդական, գիտական աշխատանքների անհրաժեշտությունից և սահմանված չափանիշներից, մշակում է ֆակուլտետի ուսումնական ծանրաբեռնվածությունը: Ֆակուլտետի վերահսկողության ներքո են գտնվում ամբիոններ, կրթական խմբեր, լաբորատորիաներ, այլ ուսումնական ու գիտական կառույցներ:

97. Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի ուսումնագիտական խորհուրդը (այսուհետ՝ ֆակուլտետի խորհուրդ) և դեկանը:

98. Ֆակուլտետի խորհուրդը՝

1) ընդունում է ֆակուլտետի կանոնակարգը և այն ներկայացնում համալսարանի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը.

2) ֆակուլտետի կանոնակարգով սահմանված կարգով ընտրում է ֆակուլտետի դեկանին.

3) լսում է դեկանի ամենամյա հաշվետվությունները և գնահատում նրա գործունեությունը.

4) ֆակուլտետի ներքո ստորաբաժանումներ ստեղծելու և լուծարելու, վերակազմավորելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում համալսարանի ռեկտորին.

5) լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտական աշխատանքների, միջազգային կապերի և այլ գործունեության հարցերը.

6) համալսարանի ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները՝ համալսարանի գիտական խորհրդում հաստատելու համար.

7) համալսարանի գիտական խորհուրդ ներկայացնում է առաջարկություն ֆակուլտետի աշխատողին պատվավոր և վաստակավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ.

8) սահմանված կարգով ընտրում է համալսարանի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչներին.

9) լուծում է սույն կանոնադրությունից բխող՝ ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր:

99. Ֆակուլտետի խորհուրդը կազմավորվում է ֆակուլտետի ընդհանուր ժողովի կողմից՝ ֆակուլտետի կանոնակարգով սահմանված կարգով:

100. Ֆակուլտետի խորհրդի նիստը համարվում է իրավազոր նրա անդամների 2/3-ի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ֆակուլտետի խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի աշխատողների և սովորողների համար:

101. Ֆակուլտետի գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է ֆակուլտետի դեկանը՝ իր իրավասությունների սահմաններում և սույն կանոնադրությանը և ֆակուլտետի կանոնակարգին համապատասխան:

102. Ֆակուլտետի դեկանն ընտրվում է համալսարանի գիտական խորհրդում՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված դեկանին պաշտոնի է նշանակում համալսարանի ռեկտորը և սահմանված կարգով կնքում է պայմանագիր 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ֆակուլտետի դեկանի պաշտոնում։

103. Դեկանի ընտրությունը կազմակերպվում և իրականացվում է համալսարանի ֆակուլտետի կանոնակարգին համապատասխան:

104. Ֆակուլտետի դեկանը՝

1) ղեկավարում է ֆակուլտետի ուսումնական, մեթոդական, գիտական, միջազգային և այլ գործունեությունը.

2) ապահովում է համալսարանական իրավական ակտերի և ֆակուլտետի խորհուրդների կատարումը.

3) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալների և ֆակուլտետի խորհրդի քարտուղարի թեկնածությունները։

105. Ամբիոնները (կրթական խմբերը, լաբորատորիաները) ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման հիմնական կառույցներն են, որոնք գործում են ամբիոնների գործունեությունը կարգավորող կանոնակարգի հիման վրա:

106. Ամբիոնի ուսումնագիտական տարակարգերի մեջ են մտնում պրոֆեսորը, պատվավոր պրոֆեսորը, դոցենտը, ավագ դասախոսը, դասախոսը, ասիստենտը, դասախոս խորհրդատուն:

107. Ամբիոնը ղեկավարում է վարիչը, որն ընտրվում է համալսարանի գիտական խորհրդում, փակ գաղտնի քվեարկությամբ: Ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված ամբիոնի վարիչին պաշտոնի է նշանակում համալսարանի ռեկտորը և սահմանված կարգով կնքում է պայմանագիր՝ 5 տարի ժամկետով: Ամբիոնի վարիչի ընտրությունը կազմակերպվում և իրականացվում է համալսարանի ամբիոնների և դասախոսների կանոնակարգին համապատասխան:

108. Ռազմաբժշկական ֆակուլտետը, որը միաժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բարձրագույն ռազմաուսումնական ստորաբաժանում է, ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։

109. Ռազմաբժշկական ֆակուլտետը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար պատրաստում է ռազմաբժշկական բարձրագույն կրթությամբ սպաներ, կազմակերպում հետբուհական և հետդիպլոմային մասնագիտական կրթությունը, պատրաստում ֆակուլտետի համար գիտամանկավարժական կադրեր և կազմակերպում գիտահետազոտական աշխատանքները: Ֆակուլտետի կազմում գործում են նեղ մասնագիտական ամբիոններ և այլ ստորաբաժանումներ: Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի խորհուրդը և ֆակուլտետի պետը:

110. Ռազմաբժշկական ֆակուլտետի խորհուրդը կազմավորվում է մինչև 5 տարի ժամկետով՝ ֆակուլտետի ընդհանուր ժողովում և հաստատվում համալսարանի գիտական խորհրդում:

111. Ռազմաբժշկական ֆակուլտետի խորհուրդը՝

1) ընդունում է ֆակուլտետի կանոնակարգը և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և ռեկտորի հաստատմանը.

2) լսում է ֆակուլտետի պետի ամենամյա հաշվետվությունները և գնահատում նրա գործունեությունը.

3) ներկայացնում է առաջարկություններ ֆակուլտետի կազմում նոր ամբիոններ, լաբորատորիաներ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու և լուծարելու վերաբերյալ, որոնք հաստատվում են ռեկտորի կողմից` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ.

4) համալսարանի գիտական խորհուրդ է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլաններն ու ծրագրերը, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և ռեկտորի կողմից.

5) լուծում է ֆակուլտետի գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր.

6) իրականացնում է ֆակուլտետի կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

112. Ռազմաբժշկական ֆակուլտետի խորհրդի նիստը համարվում է իրավազոր նրա անդամների 2/3-ի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ և պարտադիր են ֆակուլտետի բոլոր աշխատողների ու ուսանողների համար:

113. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը՝

1) ռեկտորի հետ համատեղ հաստատում է ռազմաբժշկական ֆակուլտետի հաստիքացուցակները, ռազմաբժշկական և զինվորական պատրաստության ավարտական ու պետական քննական հանձնաժողովների կազմերը.

2) իրականացնում է ֆակուլտետի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

114. Ռազմաբժշկական ֆակուլտետի հաստիքային կազմի զինծառայողները՝

1) դրամական բավարարումը, լրավճարները և պարգևավճարներն ստանում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում համապատասխան պաշտոնների համար հաստատված չափերով.

2) նյութական ապահովության մյուս տեսակներից, սոցիալական երաշխիքներից և արտոնություններից օգտվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով:

115. Համալսարանում հանրակրթական ծրագրերով ուսուցումը կազմակերպվում է դպրոցներում: Դպրոցի շրջանավարտներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվում է ավարտական փաստաթուղթ:

116. Համալսարանում միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսուցումը կազմակերպվում է համալսարանի կազմում գործող քոլեջներում, շրջանավարտներին տրվում է միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) և դրա ներդիրը:

117. Ուսումնամեթոդական աշխատանքները և գործընթացները մշակվում և համակարգվում են համալսարանի և ֆակուլտետների մեթոդական կառույցների կողմից:

 

XII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ

 

118. Համալսարանի աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ: Համալսարանում սահմանվում են գիտամանկավարժական կազմ՝ պրոֆեսորադասախոսական կազմ և գիտական աշխատողներ, վարչական, տնտեսական, ուսումնաօժանդակ և այլ կազմի աշխատողներ:

119. Համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի բոլոր թափուր պաշտոնների նշանակումը կատարվում է ըստ աշխատանքային պայմանագրի, որը կնքվում է մինչև 5 տարի ժամկետով: Աշխատանքային պայմանագրի կնքմանը նախորդում է բաց մրցութային ընտրություն: Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գիտամանկավարժական կազմի աշխատողի հետ կարող է կնքվել նոր պայմանագիր` մինչև 1 տարի ժամկետով, առանց մրցութային ընտրության՝ պայմանագրային ժամկետում նրա գիտամանկավարժական գործունեության գնահատման հիման վրա:

120. Համալսարանի գիտամանկավարժական աշխատողներն իրավունք ունեն՝

1) համալսարանի կանոնադրությամբ և ուսումնական ստորաբաժանումների կանոնակարգերով սահմանված կարգով ընտրելու և ընտրվելու համալսարանի հոգաբարձուների խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում ու համալսարանի ընտրովի այլ մարմիններում և պաշտոններում.

2) մասնակցելու համալսարանի գործունեությանն առնչվող բոլոր հարցերի քննարկմանն ու լուծմանը.

3) բողոքարկելու համալսարանի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հրամանները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

4) իրենց մասնագիտական գործունեության համար ունենալու անհրաժեշտ կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ.

5) ընտրելու գիտական հետազոտությունների թեմաներ և դրանք կատարելու իրենց ընտրած մեթոդներով.

6) ընտրելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ.

7) համատեղությամբ կատարելու գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ.

8) օգտվելու գրադարանների, տեղեկատվական պահոցների, ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային կամ համալսարանի կառուցվածքային այլ ստորաբաժանումների ծառայություններից` համալսարանի կանոնադրությանը և (կամ) կոլեկտիվ պայմանագրին համապատասխան.

9) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան՝ ազատորեն որոշելու ուսումնական դասընթացների մատուցման մեթոդաբանությունը.

10) միավորվելու արհեստակցական միություններում և մասնագիտական, մշակութային և շրջանավարտների կազմակերպություններում ու միություններում, որոնց գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

121. Համալսարանի աշխատողները պարտավոր են՝

1) պահպանել և կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, սույն կանոնադրության և համալսարանի աշխատանքային, ներքին կարգապահական այլ կանոնների պահանջները.

2) կատարել համալսարանի ղեկավար մարմինների որոշումները.

3) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել համալսարանի գույքը:

122. Համալսարանի գիտամանկավարժական աշխատողները պարտավոր են՝

1) ապահովել ուսումնական գործընթացի, իրականացվող գիտական հետազոտությունների որակը և արդյունավետությունը.

2) ոչ պակաս, քան յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ սահմանված կարգով անցնել վերապատրաստում կամ որակավորման բարձրացում.

3) սովորողների մեջ ձևավորել մասնագիտական որակներ, ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ, զարգացնել պատշաճ վարք ու վարվելակերպ, քաղաքացիական դիրքորոշում, հայրենասիրություն.

4) նպաստել համալսարանի հեղինակության ու վարկանիշի բարձրացմանը:

123. Համալսարանը, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, իր երիտասարդ աշխատողների համար մշակում և իրականացնում է սոցիալական և խրախուսական բնույթի ծրագրեր:

124. Գիտական ու ուսումնամեթոդական բնագավառներում ակնառու նվաճումների համար համալսարանի աշխատողներին շնորհվում են համալսարանի մրցանակներ, պարգևներ, պատվավոր կոչումներ՝ ըստ համալսարանի գիտական խորհրդի հաստատած կարգի: Երիտասարդ գիտնականների համար սահմանվում են հատուկ մրցանակներ:

125. Համալսարանի ուսումնական, գիտական, վարչական, տնտեսական, ուսումնաօժանդակ և այլ աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և համալսարանի ներքին կարգապահության կանոններով:

126. Համալսարանի սովորողներ են համարվում միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն, ինչպես նաև լրացուցիչ կրթություն ստանալու համար համալսարան ընդունված անձինք և դպրոցի սովորողները:

127. Համալսարանի ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և մրցույթով անցած անձը, ով ուսանում է ասպիրանտուրայում և պատրաստում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն։ Կլինիկական մասնագիտությունների գծով ասպիրանտուրա ընդունվում են տվյալ մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայում որակավորում ստացած անձինք:

128. Համալսարանի դոկտորանտ է համարվում գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և որպես դոկտորանտ հրամանագրված անձը, ով նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն։

129. Համալսարանի հայցորդ են համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցող և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցող, գործող կարգի համաձայն ատենախոսության թեման հաստատած և համալսարանում հրամանագրված անձինք։ Կլինիկական մասնագիտությունների գծով հայցորդության կարող են դիմել տվյալ մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայում որակավորում ստացած անձինք:

130. Համալսարանի ունկնդիրներ են համարվում այն անձինք, ովքեր դրսեկության ձևով սովորում են նախապատրաստական բաժիններում, ինչպես նաև դասախոսները և գիտական աշխատողները, ովքեր մասնակցում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներին։

131. Համալսարանի դպրոցում և միջին մասնագիտական կրթության համակարգում (քոլեջում) սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են ավագ դպրոցի և քոլեջի կանոնադրություններով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

132. Համալսարանի բարձրագույն և հետբուհական կրթությամբ սովորողն իրավունք ունի՝

1) պետական կրթական չափորոշիչների շրջանակներում մասնակցելու իր կրթության բովանդակության պլանավորմանը, պարտադիր և ոչ պարտադիր (էլեկտիվ) ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը, ստանալու գիտության և տեխնիկայի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ.

2) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից` յուրացնելու ուսումնական ցանկացած դասընթաց, որը դասավանդվում է համալսարանում և ցանկացած այլ բուհում.

3) սովորելու անհատական ուսումնական պլաններով, այդ թվում` ուսուցման կրճատված տևողությամբ մասնակցելու համալսարանում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին, գիտաժողովներին և սեմինարներին.

4) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ կամ լրացուցիչ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու երկու մասնագիտական որակավորման աստիճան` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ծրագրին համապատասխան.

5) մասնակցելու ուսուցման որակի ապահովման և պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության գնահատման գործառույթներին.

6) անվճար օգտվելու համալսարանի գրադարանից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական և այլ ստորաբաժանումների ծառայություններից.

7) ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ (ուսանողական խորհուրդ, ուսանողական գիտական ընկերություններ և այլն) և (կամ) ընդգրկվելու դրանց կազմում.

8) սահմանված կարգով մասնակցելու համալսարանի և նրա ստորաբաժանումների կառավարման մարմինների աշխատանքներին.

9) բողոքարկելու համալսարանի ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

10) օգտվելու ուսման տարեկան վարձի` մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համալսարանի կողմից սահմանված կարգով ստանալու սահմանված չափի, այդ թվում` անվանական, ինչպես նաև իրեն ուսման ուղարկած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ, դրամաշնորհ, նպաստ, ինչպես նաև ուսանողական վարկ.

12) ծանոթանալու համալսարանի կանոնադրությանը և համալսարանին վերաբերող այլ նորմատիվ փաստաթղթերի.

13) ուսուցման առկա ձևով սովորելու դեպքում՝ տվյալ ուսումնական տարվա ընթացքում ոչ պակաս, քան 2 անգամ ունենալու արձակուրդ` առնվազն 7 շաբաթ ընդհանուր տևողությամբ.

14) լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով ստանալու ակադեմիական արձակուրդ` մինչև մեկ տարի ժամկետով՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

15) հանրակացարանի առկայության և բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքում` համալսարանի սահմանած կարգով հանրակացարանում ստանալու համապատասխան տեղ.

16) փոխադրվելու մեկ այլ բուհ, այդ թվում` արտերկրի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.

17) ուսման բարձր առաջադիմության և գիտահետազոտական աշխատանքներին ակտիվ մասնակցության համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համալսարանի սահմանած կարգով:

133. Ուսման վճարի փոխհատուցում` նպաստի ձևով, տրվում է մրցույթի արդյունքներով համալսարան ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ուսանողներին` օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի թվին և կարգին համապատասխան:

134. Գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար ուսանողներին տրվում է պետական կրթաթոշակ, որը տալու կարգը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

135. Կրթությունն ընդհատած նախկին ուսանողն իրավունք ունի համալսարանում վերականգնվել՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

136. Համալսարանի սովորողները պարտավոր են`

1) սահմանված ժամկետներում կատարել ուսումնական պլանով նախատեսված առաջադրանքների բոլոր տեսակները, հաճախել դասերին.

2) տիրապետել որակավորման պահանջներով սահմանված գիտելիքներին և հմտություններին.

3) կատարել համալսարանի կանոնադրության և ներքին կարգապահության կանոններով սահմանված պարտականություններն ու պահանջները.

4) բարձր պահել համալսարանի պատիվն ու հեղինակությունը:

137. Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը: Պայմանագրով նախատեսված ժամկետներում ուսման վարձը չվճարելու դեպքում պայմանագրի գործողությունը կարող է դադարեցվել` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

138. Համալսարանի սովորողները, ովքեր չեն կատարում ուսումնական պլաններով և ուսումնական գործընթացի ժամանակացույցով նախատեսված առաջադրանքները, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, համալսարանի տարածքում և նրա սահմաններից դուրս խախտում են հասարակական կարգն ու կարգապահական կանոնները, ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև համալսարանից հեռացվելը:

139. Չի թույլատրվում սովորողին հեռացնել հիվանդության, արձակուրդի ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

140. Համալսարանի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը ներկայացնող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարման համապատասխան մարմիններում, քննարկման ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր: Ուսանողական խորհրդի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է ուսանողական խորհրդի կանոնակարգով, որը հաստատում է համալսարանի գիտական խորհուրդը:

141. Համալսարանում կարող է կազմավորվել երիտասարդ գիտնականների և մասնագետների ընկերություն` իր կազմում ներառելով ուսանողական գիտական ընկերությունը: Երիտասարդ գիտնականների և մասնագետների ընկերության ձևավորման և գործունեության կանոնակարգը հաստատում է համալսարանի գիտական խորհուրդը:

 

XIII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

142. Համալսարանի գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացնում իրավասու պետական մարմինները։

143. Համալսարանի կողմից «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքում՝ նաև այլ իրավասու պետական մարմիններ՝ ըստ իրենց իրավասությունների, ստուգումների և ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերով։ Համալսարանի ֆինանսական գործունեությունը վերստուգվում է անկախ աուդիտորի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ անձի կողմից` առնվազն տարեկան մեկ անգամ։ Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով կարող է իրականացվել արտահերթ աուդիտ։ Աուդիտ իրականացնող անձն ընտրվում է համալսարանի հոգաբարձուների խորհրդի կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների։

144. Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ համալսարանը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am) պարտավոր է հրապարակել`

1) հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, տվյալ ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի, հոգաբարձուների խորհրդի անդամների, տնօրենի մասին և համալսարանի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք հաշվետու տարվա ընթացքում օգտվել են համալսարանի միջոցներից և ծառայություններից.

2) ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե համալսարանի ակտիվների արժեքը գերազանցում է 10 մլն դրամը:

 

XIV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

145. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի` այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով։

146. Համալսարանը վերակազմակերպվում է հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով։

147. Համալսարանի լուծարումը նրա գործունեության դադարումն է` առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու։

148. Համալսարանի լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա։ Հիմնադրամի անունից, որպես շահագրգիռ անձ, կարող է հանդես գալ հոգաբարձուների խորհուրդը։

149. Համալսարանը կարող է լուծարվել, եթե`

1) համալսարանի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) համալսարանն իր գործունեությամբ շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

3) հնարավոր չէ հասնել համալսարանի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.

4) համալսարանի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.

5) համալսարանը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.

6) համալսարանն ստեղծելիս` հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ։

150. Համալսարանը կարող է լուծարվել նաև «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում։

151. Համալսարանը լուծարվում է օրենքով սահմանված կարգով:

152. Պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին համալսարանը պարտատերերի նկատմամբ չունի պարտավորություններ, գույքն ուղղվում է համալսարանի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

XV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

 

153. Համալսարանի խորհրդանիշի պատկերը և նկարագրությունը. «Հայ մեծ բժշկապետ Մխիթար Հերացու դիմապատկերը շրջանակի մեջ, շրջանագծով գրված հայերենով` ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ և անգլերենով` YEREVAN STATE MEDICAL UNIVERSITY AFTER MKHITAR HERATSI: Ներքևի մասում գավաթով օձը բացված գրքի վրա, իսկ ներքևում 1920 տարեթիվը:

 

Ներմուծեք նկարագրությունը_6219  

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 27-ի N 1407-Ն որոշման

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

01.11.2014 թ.

NN
ը/կ

Գտնվելու վայրը

Շենքերի և շինությունների անվանումները

Շահա- գործման տարե- թիվը

Գույքի ձեռք- բերման տարեթիվը

Ընդհանուր մակերեսը (քառ.մ)
նկուղ

Սկզբնական արժեքը (հազ. դրամ)

Մաշվա- ծությունը (հազ. դրամ)

Հաշվեկշռա-յին արժեքը
(հազ. դրամ)

Սեփ. վկայա-կանը

Հողամասը (հա)

Վի-ճակը

Այլ տվյալ-ներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

1.

ք. Դիլիջան,
Մյասնիկյան 4

Ննջարանային մ-նք

1961

1990

267,1/այդ
թվում`
նկուղ 79,5

9106,1

9106,1

0,0

N 0130503
տրվ. 02,04,1999

5,88

բավ.

 

Առանձնատուն

1961

1990

52,3

2538,6

2538,6

0,0

բավ.

 

Առանձնատուն

1961

1990

52,3

2538,6

2538,6

0,0

բավ.

 

Վարչական մ-նք

1961

1990

93,9

4558,0

4558,0

0,0

բավ.

 

Առանձնատուն

1961

1990

85,5

4150,0

4150,0

0,0

բավ.

 

Ննջարանային մ-նք

2003

2003

713,1

15054,3

15054,3

0,0

լավ

*

Առանձնատուն

1961

1990

55,7

2703,6

2703,6

0,0

բավ.

 

Ճաշարան

1961

1990

428,9

20821,4

20821,4

0,0

բավ.

 

Ճաշարան

1961

1990

136,9

6645,1

6645,1

0,0

բավ.

 

Կաթսայատուն

1961

1990

64,6

122,5

122,5

0,0

բավ.

 

2.

ք. Երևան,
Աբովյան 60,
շինություն 1

Հիվանդանոցային
1-ին մանկ. կլինիկա ա/մասնաշենք

1939

2002

6818,5/այդ
թվում`
նկուղ 210

490879,6

130648,2

360231,4

N 23022012-01-0361
տրվ. 23,02,2012

0,6964

բավ.

 

բ/մասնաշենք

1972

2002

1485,31 /այդ թվում`
նկուղ 339,2

509663,2

110296,0

399367,2

բավ.

 

3.

ք. Երևան,
Մամիկոնյանց 30

Ուսումնական մ-նք
/ատամնաբուժական պոլիկլինիկա/

1958

2001

816,6/այդ
թվում`
նկուղ 173,4

39052

20650,2

18401,8

N 495084
տրվ. 27,02,2002

0,04779

բավ.

 

4.

ք. Երևան,
Մամիկոնյանց 60*

Գլխավոր մ-նք

2005

2005

3098,1

128,7

119,2

9,5

N 1445874
տրվ. 02,06,2005

0,54536

բավ.

 

Թիվ 2 մասնաշենք

1960

2005

940,4

41,0

41,0

0,0

բավ.

 

Ավտոտնակներ

1960

2005

414,3

21,6

21,6

0,0

բավ.

 

5.

 ք. Երևան,
Կորյունի 2

Լաբորատոր մ-նք

1974

2005

10890,7

362728

236298,5

126429,5

N 2282553
տրվ. 07,12,2007

1,8213

բավ.

 

Անատոմիկ մ-նք

1932

1932

3775,0/այդ
թվում`
նկուղ 920,0

60919,2

53420,2

7499

բավ.

 

Կենտրոնական մ-նք

1937

1937

7881,0/այդ
թվում`
նկուղ 1280,0

203157,9

158162,6

44995,3

բավ.

 

Վարչական մ-նք

1987

1987

7940,0/այդ
թվում`
նկուղ 1940,0

481668,3

332573

149095,3

բավ.

 

Հանրակացարան
/ընտանեկան մ-նք/

2000

2000

857,0/այդ
թվում`
նկուղ 157,0

84558,0

65193,5

19364,5

բավ.

 

Կաթսայատուն

2007

2007

704,0

215955,0

150488,7

65466,3

բավ.

 

6.

ք. Երևան, Աբովյան 58

Գլխավոր մ-նք
/Թիվ 1 կլինիկա հիվանդանոց/

1905

2002

4448,9/այդ
թվում`
նկուղ 638,9

236670,5

117488

119182,5

N 2689210 տրվ. 19,04,2010

1,43192

   

Ատամնաբուժ.
պոլիկլինիկա

1965

2002

760,0

140137,3

65239,3

74898

բավ.

 

Ճաշարան

1984

2002

176,7

8289,3

6540

1749,3

բավ.

 

Օժանդակ շինություն

2009

2009

24,2

3699,6

826,4

2873,2

բավ.

 

Օժանդակ շինություն

1984

2002

14,3

213,6

213,6

0,0

լավ

 

Պոմպակայան

1984

2002

23,3

347,2

347,2

0,0

լավ

 

Պահակակետ
/պահակատուն/

2008

2008

6,0

890,0

215

675

լավ

 

Ենթակայան

2009

2009

195,6

20261,6

6548,8

13712,8

լավ

 

7.

ք. Երևան,
Աբովյան 58/4

Աչքի կլինիկա

 1928

 2002

1018

 86236,4

 54203,5

 32031,9

N 505610 տրվ.
23.10.2002

0,1565

բավ.

 

8.

ք. Երևան, Մուրացան 114

Հիվանդանոցի 1-ին մ-նք

1961

2004

3528,8

143661,6

59450,6

84211,0

N 24022012-01-0202

1,112589

բավ.

 

Հիվանդանոցի 2-րդ մ-նք

1961

2004

856,4

34864,0

14440,9

20423,1

բավ.

 

Հիվանդանոցի 3-րդ մ-նք

1987

2004

4777,4

194487,9

80451,4

114036,5

բավ.

*

Հիվանդանոցի 4-րդ մ-նք

1987

204

767,2

31232,7

12927,3

18305,4

բավ.

 

Լաբորատորիա

1987

2004

641,2

26103,2

10804,2

15299,0

բավ.

 
                 
   

Ավտոտնակ

1987

1987

21,3

867,2

358,9

508,3

բավ.

 

Օժանդակ շինություն

1961

1961

55,6

3982,3

676,7

3305,6

բավ.

 

Ծածկոց

2010

2010

13,0

529,2

219,0

310,2

լավ

**

Թթվածնի լցակայան

2010

2010

45,0

13401,8

1316,7

12085,1

լավ

**

Պահակակետ

2010

2010

7,9

330,2

133,1

197,1

լավ

**

Պահակակետ

2004

2004

7,5

305,3

126,4

178,9

բավ.

**

9.

ք. Երևան, Հալաբյան 46

Գլխավոր մ-նք

1983

2007

9045,1

 37977,8

13502,6

4394,4

N 2159642 տրվ. 16,03,2007

1,5347

   

Պահակատուն

1983

2007

19,7

 82,7

 38,3

44,4

   

Ջրավազան

1983

2007

148,8

 63,3

 63,3

 0,0

   

Ջրավազան

1983

2007

41,0

 17,4

17,4

 0,0

   

Արհեստանոց

1983

2007

69,0

 289,7

135,7

 154

   

Ենթակայան

1983

2007

54,0

 226,8

226,8

 0,0

   
                         

10.

ք. Սևան, Գործարանա-յին 9

Սևան մեդունի

1986

208

4560,67/այդ թվում` նկուղ 505,28

 2376,6

 1285,3

1091,3

N 2368609 տրվ. 15,02,2010

2,5

   

Պոմպակայան

1986

2008

51,04

 22,8

 22,8

 0,0

   

Ենթակայան

1986

2008

12,46

 54,8

 54,8

 0,0

   

Ավտոտնակներ

1986

2008

182,2

 80,6

 80,6

 0,0

   

Հարթակ

1986

2008

836,5

 770,0

 770,

 0,0

   

Պահակատուն

1986

2008

42,0

 18,8

 18,8

 0,0

   

11.

ք. Երևան,
Հր. Ներսիսյան 3

Թիվ 30 դպրոց

1956

2012

2010,7

 782070,6

160450,2

621620,4

N 01-012-1-1
տրվ. 24,12,2007

3527,0

   

12.

ք. Երևան, Դ.Անհաղթ 10

Զեյթուն 6 /թիվ 1 ուս.հանրակաց./

1963

2008

3947,5

 190298,5

 100992,1

89306,4

N 2500408 տրվ. 04,05,2008

 0,54978

   

Զեյթուն 5/թիվ 2 ուս.հանրակաց./

1963

2003

4044,3/այդ
թվում` նկուղ
94,7

 255189

 183081,5

72107,5

   

Ննջարանային մ-նք* - Հողային տարածքում առկա են ինքնակամ շինություններ: Հետագայում ակտում նշված գույքի նկատմամբ պետական գրանցումն իրականացնելուց հետո հիմք ընդունել անշարժ գույքի տարրերի, դրանց անվանումների և մակերեսների վերաբերյալ սեփականության իրավունքի գրանցման վկայականում արտացոլված գրառումը:

Մամիկոնյանց 60*- Վկայականում առկա է շվաքարան: Համաձայն կազմակերպության ներկայացրած տեղեկատվության` շվաքարանն ու ավտոտնակները ձևափոխվել են: Հետագայում ակտում նշված գույքի նկատմամբ պետական գրանցումն իրականացնելուց հետո հիմք ընդունել անշարժ գույքի տարրերի, դրանց անվանումների և մակերեսների վերաբերյալ սեփականության իրավունքի գրանցման վկայականում արտացոլված գրառումը:

Հիվանդանոցի 3 մ-նք*- Համաձայն կազմակերպության ներկայացրած տեղեկատվության` 3-րդ մ-նքի 7-րդ հարկը համարվում է ինքնակամ կառուցված շինություն:

**- Համարվում են ինքնակամ շինություններ: Ինքնակամ շինությունների մակերեսը 913,8 քառ. մ է, որի մասին նշված է սեփականության իրավունքի գրանցման վկայականում: Հետագայում ակտում նշված գույքի նկատմամբ պետական գրանցումն իրականացնելուց հետո հիմք ընդունել անշարժ գույքի տարրերի, դրանց անվանումների և մակերեսների վերաբերյալ սեփականության իրավունքի գրանցման վկայականում արտացոլված գրառումը:

 

(հավելվածը փոփ. 25.09.15 N 1246-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 27-ի N 1407-Ն որոշման

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԿԵՏՈՎ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Գտնվելու վայրը

Շենքերի և շինությունների անվանումները

Շահա- գործման տարե- թիվը

Գույքի ձեռք- բերման տարեթիվը

Ընդհանուր մակերեսը (քառ.մ)նկուղ

Սկզբնական արժեքը (հազ. դրամ)

Մաշվա- ծությունը (հազ. դրամ)

Հաշվեկշռա-յին արժեքը
(հազ. դրամ)

Սեփ. վկայականը

Հողա-մասը
(հա)

Վի-ճակը

Այլ տվյալ-ներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

1.

ք. Երևան,
Աբովյան 60,
շինություն 1

Հիվանդանոցային
1-ին մանկ. կլինիկա ա/մասնաշենք

1939

2002

6818,5/այդ
թվում`
նկուղ 210

613998,0

137839,4

476158,6

N 23022012-01-0361
տրվ. 23,02,2012

0,6964

բավ.

 

բ/մասնաշենք

1972

12002

1485,31 /այդ
թվում`
նկուղ 339,2

133744,3

30020,1

103724,2

բավ.

 

2.

ք. Երևան,
Մամիկոնյանց
30

Ուսումնական մ-նք
/ատամնաբուժական պոլիկլինիկա/

1958

2001

816,6/այդ
թվում`
նկուղ 173,4

39052,1

14489,9

24562,2

N 495084
տրվ. 27,02,2002

0,04779

բավ.

 

3.

ք. Երևան,
Մամիկոնյանց 60*

Գլխավոր մ-նք

2005

2005

3098,1

128,7

84,1

44,6

N 1445874
տրվ. 02,06,2005

0,54536

բավ.

 

Թիվ 2 մասնաշենք

1960

2005

940,4

41,0

41,0

0,0

բավ.

 

Ավտոտնակներ

1960

2005

414,3

21,6

21,6

0,0

բավ.

 

4.

ք. Երևան,
Կորյունի 2

Լաբորատոր մ-նք

1974

2005

10890,7

326538,6

205646,6

120892,0

N 2282553
տրվ. 07,12,2007

1,8213

բավ.

 

Անատոմիկ մ-նք

1932

1932

3775,0/այդ
թվում`
նկուղ 920,0

60919,2

51459,2

9460,0

բավ.

 

Կենտրոնական մ-նք

1937

1937

7881,0/այդ
թվում`
նկուղ 1280,0

186774,2

137995,7

48778,5

բավ.

 

Վարչական մ-նք

1987

1987

7940,0/այդ
թվում`
նկուղ 1940,0

480279,8

292654,9

187624,9

բավ.

 

Հանրակացարան
/ընտանեկան մ-նք/

2000

2000

857,0/այդ
թվում`նկուղ 157,0

84558,0

60239,8

24318,2

բավ.

 

Կաթսայատուն

2007

2007

704,0

215955,0

110896,9

105058,1

բավ.

 

5.

ք. Երևան, Աբովյան 58

Գլխավոր մ-նք
/Թիվ 1 կլինիկա հիվանդանոց/

1905

2002

4448,9/այդ
թվում`
նկուղ 638,9

280733,2

179007,9

101725,6

N 2689210 տրվ. 19,04,2010

1,43192

   

Ատամնաբուժ.
պոլիկլինիկա

1965

2002

760,0

131053,6

53377,5

77676,1

բավ.

 

Ճաշարան

1984

2002

176,7

6456,0

6456,0

0,0

բավ.

 

Օժանդակ շինություն

2009

2009

24,2

3699,6

487,3

3212,3

բավ.

 
   

Օժանդակ շինություն

1984

2002

14,3

213,6

213,6

0,0

լավ

 

Պոմպակայան

1984

2002

23,3

347,2

347,2

0,0

լավ

 

Պահակակետ
/պահակատուն/

2008

2008

6,0

890,0

178,0

712,0

լավ

 

Ենթակայան

2009

2009

195,6

20261,6

4691,5

15570,1

լավ

 

6.

ք. Երևան,
Աբովյան 58/4

Աչքի կլինիկա

 1928

 2002

1018

 86236,4

 54203,5

 32031,9

N505610 տրվ.

23.10.2002

0,1565

բավ.

 

7.

ք. Երևան, Մուրացան 114

Հիվանդանոցի 1-ին մ-նք

1961

2004

3528,8

143661,6

59450,6

84211,0

N 24022012-01-0202

1,112589

բավ.

 

Հիվանդանոցի 2-րդ մ-նք

1961

2004

856,4

34864,0

14440,9

20423,1

բավ.

 

Հիվանդանոցի 3-րդ մ-նք

1987

2004

4777,4

194487,9

80451,4

114036,5

բավ.

*

Հիվանդանոցի 4-րդ մ-նք

1987

2004

767,2

31232,7

12927,3

18305,4

բավ.

 

Լաբորատորիա

1987

2004

641,2

26103,2

10804,2

15299,0

բավ.

 
                     
   

Ավտոտնակ

1987

2004

21,3

867,2

358,9

508,3

   

բավ.

 

Օժանդակ շինություն

1961

2004

55,6

3982,3

676,7

3305,6

բավ.

 

Ծածկոց

2010

2010

13,0

529,2

219,0

310,2

լավ

**

Թթվածնի լցակայան

2010

2010

45,0

13401,8

1316,7

12085,1

լավ

**

Պահակակետ

2010

2010

7,9

330,2

133,1

197,1

լավ

**

Պահակակետ

2004

2004

7,5

305,3

126,4

178,9

բավ.

**

8.

ք. Երևան, Հալաբյան 46

Գլխավոր մ-նք

1983

2007

9045,1

 37977,8

 13502,6

24475,2

N 2159642 տրվ. 16,03,2007

1,5347

բավ.

 

Պահակատուն

1983

2007

19,7

 82,7

 38,3

 44,4

   

Ջրավազան

1983

2007

148,8

 63,3

 63,3

 0,0

   

Ջրավազան

1983

2007

41,0

 17,4

17,4

 0,0

   

Արհեստանոց

1983

2007

69,0

 289,7

135,7

 154

   

Ենթակայան

1983

2007

54,0

226,8

226,8

 0,0

   

9.

ք. Երևան, Դ.Անհաղթ 10

Զեյթուն 6 /թիվ 1 ուս.հանրակաց./

1963

2008

 

 190298,5

 100992,1

89306,4

N 2500408 տրվ. 04,05,2008

0,54978

   
   

Զեյթուն 6 /թիվ 2 ուս.հանրակաց./

1963

2003

 

 255189

 183081,5

72107,5

   

10.

ք. Երևան,
Հ. Ներսիսյան 3

Թիվ 30 դպրոց

1956

2012

2010,7

 782070,6

160450,2

621620,4

N 01-012-1-1
տրվ. 24,12,2007

3527,0

   

11.

ք. Սևան, Գործարանա-յին 9

Սևան մեդունի

1986

2008

4560,67/այդ թվում` նկուղ 505,28

   

1368,3

N 2368609 տրվ. 15,02,2010

2,5

   

Պոմպակայան

1986

2008

51,0

       

Ենթակայան

1986

2008

124,6

       

Ավտոտնակներ

1986

2008

182,2

       

Հարթակ

1986

2008

836,5

       

Պահակատուն

1986

2008

42,0

       

Ննջարանային մ-նք* - Հողային տարածքում առկա են ինքնակամ շինություններ: Հետագայում ակտում նշված գույքի նկատմամբ պետական գրանցումն իրականացնելուց հետո հիմք ընդունել անշարժ գույքի տարրերի, դրանց անվանումների և մակերեսների վերաբերյալ սեփականության իրավունքի գրանցման վկայականում արտացոլված գրառումը:

 

Մամիկոնյանց 60*- Վկայականում առկա է շվաքարան: Համաձայն կազմակերպության ներկայացրած տեղեկատվության` շվաքարանն ու ավտոտնակները ձևափոխվել են: Հետագայում ակտում նշված գույքի նկատմամբ պետական գրանցումն իրականացնելուց հետո հիմք ընդունել անշարժ գույքի տարրերի, դրանց անվանումների և մակերեսների վերաբերյալ սեփականության իրավունքի գրանցման վկայականում արտացոլված գրառումը:

Հիվանդանոցի 3 մ-նք*- Համաձայն կազմակերպության ներկայացրած տեղեկատվության` 3-րդ մ-նքի 7-րդ հարկը համարվում է ինքնակամ կառուցված շինություն:
**- Համարվում են ինքնակամ շինություններ: Ինքնակամ շինությունների մակերեսը 913,8 քառ. մ է, որի մասին նշված է սեփականության իրավունքի գրանցման վկայականում: Հետագայում ակտում նշված գույքի նկատմամբ պետական գրանցումն իրականացնելուց հետո հիմք ընդունել անշարժ գույքի տարրերի, դրանց անվանումների և մակերեսների վերաբերյալ սեփականության իրավունքի գրանցման վկայականում արտացոլված գրառումը:

 

(հավելվածը փոփ. 25.09.15 N 1246-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան