Գլխավոր տեղեկություն
Համար
N 893-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.08.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2015 թվականի N 893-Ա

 

ՆՎԻՐԱՌՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 594-րդ հոդվածներին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով Գյումրի քաղաքի Մուշ-2 և Անի թաղամասերում 2012 թվականին պետական աջակցությամբ կառուցված բազմաբնակարան շենքերից բնակարան ստացած (բնակարանների բաշխման վիճակահանությանը մասնակցած և բնակարանի բանալիները ստացած)՝ գույքի տիրապետումն ստանձնած անձանց մահվան դեպքում (եթե բնակարանն ստացել է մեկ անձով կամ, եթե բնակարան ստացած բոլոր անձինք մահացել են) նրանց հատկացված բնակարանների նվիրատվության պայմանագրի կնքման նվիրառուի իրավունքը վերապահել մահացածի ժառանգությունն ընդունած ժառանգներին (այսուհետ՝ ժառանգներ)՝ ժառանգության իրավունքի վկայականի համաձայն իրենց անցած բաժնեմասին հավասար:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանները ժառանգներին են հատկացվում բնակարանն իրենց հատկացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն ներկայացված դիմումի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժառանգությունն ընդունելու փաստը հաստատող փաստաթղթի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և նրանց միջև կնքված նվիրատվության պայմանագրի հիման վրա, մահացած անձի կողմից մինչև բնակարանն ստանալը զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1402-Ն որոշման 2-րդ կետի 5.1-ին, 5.2-րդ և 6-րդ ենթակետերի դրույթների համաձայն բնակությունից ազատելու և քանդելու պայմանով:

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված նվիրատվության պայմանագրերից ծագող իրավունքները ենթակա են գրանցման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում: Ընդ որում, նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են սույն որոշման 2-րդ կետի համաձայն նվիրատվության պայմանագիր կնքած ժառանգների միջոցների հաշվին:

4. Սույն որոշման 1-ին կետում նշված մահացած անձանց ժառանգներ ի հայտ չգալու դեպքում նրանց հատկացված բնակարանները՝ առանց օրինական հիմքերի զբաղեցված լինելու դեպքում, ենթակա են ազատման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ.օգոստոսի 10

Երևան