Գլխավոր տեղեկություն
Համար
N 1208-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.10.28/72(1161) Հոդ.926
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2015 թվականի N 1208-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԹՎԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԻՉ ՍԱՐՔԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.20 և 12 աղյուսակներում կատարել լրացում՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ վերանայել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված «Պետության կողմից «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությանը դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագիրը՝ պայմանագրում նախատեսելով համապատասխան դրույթ, որ պայմանագրով նախատեսված 228,614.7 հազ. դրամից 206,500.0 հազ. դրամն օգտագործվելու է DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի ձեռքբերման նպատակով:

3. «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված և «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության կողմից հեռուստատեսային թվայնացման ծրագրի իրականացումից խնայված (158,997.5 հազ. դրամ) միջոցների հաշվին ձեռք բերել 48.733 DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր՝ 365,497.5 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ, և սույն որոշման 4-րդ կետի համաձայն դրանք անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը։

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ ապահովել սույն որոշման 3-րդ կետով նախատեսված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի ընդունման-հանձնման ակտով հանձնումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրելու համար:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում, ներկայացնել սույն որոշման 3-րդ կետում նշված սարքերի բաշխման կարգի վերաբերյալ առաջարկություն՝ դրանում հաշվի առնելով սարքերի տրամադրման համար հիմք ընդունվող հանգամանքները, տեղափոխմանը և պահեստավորմանը վերաբերող հարցերը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 23

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 8-ի N 1208-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.20 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումը նշված է դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Հեռուստատեսային ծառայություններ

Նկարագրությունը
Հայաստանի Հանրապետությունում թվային հեռուստահեռարձակման ապահովման շրջանակներում հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային տարածման համար արբանյակային ունակության վարձակալում

1042

ԱԾ07

Քանակական

Հայաստանի Հանրապետությունում մուլտիպլեքսի արբանյակային տարածման համար արբանյակային ունակության վարձակալում

   

DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի ձեռքբերում

48,733

 

Որակական

Համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի N 24 արձանագրային որոշման

   

Ժամկետայնություն

Համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի N 24 արձանագրային որոշման

   

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

x

0

Ծրագիրը (ծրագրերը} որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1042 Ռադիո- և հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Անխափան թվային հեռուստահեռարձակման ապահովում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 8-ի N 1208-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը (բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2015 թվականի
պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1042

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Ռադիո- և հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայություններ

365,497.5

Ծրագրի նկարագրությունը
Հանրային հեռուստաընկերության կառավարում, համակարգում և մոնիթորինգ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանրային հեռուստաընկերության լիազորությունների և Հանրային հեռուստաընկերության խորհրդի միջոցով իրականացվող այլ ծրագրերով նախատեսված արդյունքների ապահովում

   

Քաղաքականության միջոցառումներ.Ծառայություններ

 
   

Հեռուստատեսային ծառայություններ

365,497.5

Մատուցվող ծառայության նկարագրությունը
Հայաստանի Հանրապետությունում թվային հեռուստահեռարձակման ապահովման շրջանակներում հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային տարածման համար արբանյակային ունակության վարձակալում DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի ձեռքբերում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան