Գլխավոր տեղեկություն
Համար
N 798-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2018-04.01.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.08.05/49(1138) Հոդ.677
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.07.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2015 թվականի N 798-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԵՎ ՂԵԿԱՎԱՐ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 180-րդ հոդվածի, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 71-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի, հավելավճարների և լրավճարների հաշվարկման և վճարման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների խմբերը՝ ըստ մասնագիտական աշխատանքային ստաժի, և մասնագիտական աշխատանքային ստաժի հավելավճարի հաշվարկման գործակիցները՝ համաձայն N 2 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանված լրավճարների հաշվարկման գործակիցները` համաձայն N 3 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանված լրավճարների հաշվարկման գործակիցները՝ համաձայն N 4 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցի հրահանգիչ-մեթոդիստի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանված լրավճարների հաշվարկման գործակիցները` համաձայն N 5 հավելվածի.

5) օլիմպիական խաղերի ծրագրով չնախատեսված, պետական աջակցություն ստացող և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցներում գործող ակրոբատիկա, շաշկի, սամբո, սպորտային պարեր մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մարզիկի ցուցաբերած մարզական արդյունքների համար մարզիչ-մանկավարժի ամսական աշխատավարձին տրվող լրավճարների հաշվարկման գործակիցները` համաձայն N 6 հավելվածի:

3. Սույն որոշման դրույթները չեն տարածվում օլիմպիական խաղերի, օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերի, շախմատի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ պատրաստած անձնական մարզիչ-մանկավարժների վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 24

Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 16-ի N 798-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԵՎ ՂԵԿԱՎԱՐ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող Հայաստանի Հանրապետության պետական ու տարածքային կառավարման մարմինների համակարգի, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից աջակցություն ստացող մարզական հասարակական կազմակերպությունների և միությունների մանկապատանեկան մարզադպրոցներում (այսուհետ` բյուջետային մանկապատանեկան մարզադպրոց) աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի (տնօրեն, ուսումնական գծով տնօրենի տեղակալ, հրահանգիչ-մեթոդիստ) պաշտոնային դրույքաչափերի, հավելավճարների և լրավճարների հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

1) բարձրորակ ուսումնամարզական գործընթաց՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հաղթող կամ մրցանակակիր սանի առկայություն.

2) հաշվարկային հիմք` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված գումարի չափ.

3) հավելավճար՝ մարզիչ-մանկավարժի մասնագիտական աշխատանքային ստաժի համար պաշտոնային դրույքաչափին սահմանվող ավելացում.

4) լրավճար՝ մարզիկի ցուցաբերած մարզական արդյունքի համար պաշտոնային դրույքաչափին սահմանվող ավելացում:

 

II. ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

3. Բյուջետային մանկապատանեկան մարզադպրոցում մարզիչ-մանկավարժի պաշտոնային դրույքաչափը սահմանում է մարզադպրոցի հիմնադիրը կամ նրա հանձնարարությամբ լիազոր մարմնի կամ պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարը, որի չափը կախված է տվյալ կազմակերպության աշխատավարձի ֆոնդի միջոցներից:

4. Մարզիչ-մանկավարժների աշխատանքները խմբավորվում են ըստ մարզիչ-մանկավարժի մասնագիտական աշխատանքային ստաժի՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի N 798-Ն որոշման N 2 հավելվածի:

5. Մարզիչ-մանկավարժի մասնագիտական աշխատանքային ստաժի հավելավճարը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի N 798-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված գործակցի և հաշվարկային հիմքի արտադրյալով: Ընդ որում, 2-5 տարվա դեպքում հավելավճարի չափը փոխվում է յուրաքանչյուր տարի: Հավելավճարը տրվում է իրավունքի ծագմանը հաջորդող ամսվա 1-ից:

 

III. ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԸ

 

6. Բարձրորակ ուսումնամարզական գործընթաց ապահովելու համար մարզադպրոցի տնօրենին, ուսումնական գծով նրա տեղակալին և հրահանգիչ-մեթոդիստին տրվում է լրավճար, որի չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի N 798-Ն որոշման N 3 հավելվածով նախատեսված համապատասխան գործակցի և հաշվարկային հիմքի արտադրյալով։

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի N 798-Ն որոշման NN 3, 4 և 5 հավելվածներով նախատեսված լրավճարները տրվում են տվյալ տարվա հունվարի 1-ից՝ օլիմպիական մարզաձևերի և օլիմպիական խաղերի ծրագրով չնախատեսված, պետական աջակցություն ստացող մարզաձևերի նախորդ տարվա մարզական արդյունքների հիման վրա՝ այդ մարզադպրոցում տնօրենի, ուսումնական գծով նրա տեղակալի և հրահանգիչ-մեթոդիստի պաշտոններում մեկ տարվանից ոչ պակաս աշխատող անձանց։

8. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված լրավճարները տրվում են յուրաքանչյուր մարզիկի ցուցաբերած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի N 798-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված մարզական յուրաքանչյուր արդյունքի համար:

9. Սպորտային և գեղարվեստական մարմնամարզություն, ակրոբատիկա և ծանրամարտ մարզաձևերում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի N 798-Ն որոշմամբ սահմանված լրավճարները տրվում են համապատասխանաբար միայն բազմամարտում և երկամարտում ցուցաբերած մարզական արդյունքների համար:

10. Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում մարզադպրոցում առկա ուսումնամարզական խմբերի քանակից ելնելով` տնօրենի, ուսումնական գծով նրա տեղակալի, հրահանգիչ-մեթոդիստի պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ սահմանվում են հետևյալ լրավճարները`

1) հաշվարկային հիմքի եռապատիկի չափով` 23-30 ուսումնական խմբերի առկայության դեպքում.

2) հաշվարկային հիմքի հնգապատիկի չափով` 31 և ավելի ուսումնական խմբերի առկայության դեպքում:

 

IV. ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԸ

 

11. Օլիմպիական խաղերի ծրագրով չնախատեսված, պետական աջակցություն ստացող և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցներում գործող ակրոբատիկա, շաշկի, սամբո, սպորտային պարեր մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ պատրաստելու համար անձնական մարզիչ-մանկավարժին տրվում է լրավճար, որի չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի N 798-Ն որոշման N 6 հավելվածով նախատեսված գործակցի և հաշվարկային հիմքի արտադրյալով:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի N 798-Ն որոշմամբ սահմանված հավելավճարները և լրավճարները տրվում են տվյալ տարվա հունվարի 1-ից՝ նախորդ տարվա մարզական արդյունքների հիման վրա։

 

V. ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

13. Մարզադպրոցի տնօրենի, ուսումնական գծով նրա տեղակալի, հրահանգիչ-մեթոդիստի և մարզիչ-մանկավարժի ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչում ունենալու դեպքում նրանց համապատասխան պաշտոնային դրույքաչափին տրվում է լրավճար՝ հաշվարկային հիմքի տասնհինգապատիկի չափով: Սպորտի վաստակավոր վարպետի, միջազգային կարգի սպորտի վարպետի, սպորտի վարպետի, շախմատի գծով միջազգային սպորտի վարպետի կամ գրոսմայստերի մարզական կոչում ունեցող մարզիչ-մանկավարժի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվում է լրավճար` հաշվարկային հիմքի եռապատիկի չափով:

14. Մարզիչ-մանկավարժի ամսական աշխատավարձը որոշելու համար յուրաքանչյուր ուսումնական և օրացուցային տարվա սկզբում մարզադպրոցի ղեկավարի հրամանով հաստատվում է տարիֆավորման ցուցակը։

15. Մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժի Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի N 798-Ն որոշմամբ սահմանված կարգով որոշվող պաշտոնային դրույքաչափը սահմանվում է շաբաթական 24 ժամ՝ ուսումնամանկավարժական աշխատանքի համար։

16. Մանկապատանեկան մարզադպրոցի ուսումնամարզական երկարամյա փուլերում մարզիչ-մանկավարժի մանկավարժական աշխատանքը կատարելու համար սահմանվում են շաբաթական ծանրաբեռնվածության հետևյալ առավելագույն ծավալները`

1) շաբաթական 8 ժամ՝ նախնական պատրաստականության փուլում պարապողների նախնական պատրաստականության ապահովման համար,

2) շաբաթական 12-22 ժամ՝ ուսումնամարզական փուլում 4-5 տարի ուսուցման տևողությամբ՝ ապահովելով պարապողների սկզբնական մասնագիտացումը և ընտրած մարզաձևերում մարզումների խորացումը,

3) շաբաթական 24-28 ժամ՝ մարզական կատարելագործման փուլում 3 տարի տևողությամբ՝ բարելավելով պարապողների մարզական վարպետությունը,

4) շաբաթական 32 ժամ՝ բարձրագույն մարզական վարպետության փուլում՝ ապահովելով բարձրակարգ մարզիկների անհատական կարողությունների իրականացումը։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան
 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 16-ի N 798-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

 

Մասնագիտական աշխատանքային ստաժը (տարի)

Հավելավճարի չափի
հաշվարկման գործակիցը

15 տարի և ավելի

15 (տասնհինգապատիկ)

10-14

10 (տասնապատիկ)

5-9

8 (ութապատիկ)

4

6 (վեցապատիկ)

3

4 (քառապատիկ)

2

3 (եռապատիկ)ուղղ.

1

2 (կրկնակի)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 16-ի N 798-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ԼՐԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

 

NN
ը/կ

Մրցման անվանումը

Գրաված տեղը

Լրավճարի չափի
հաշվարկման գործակիցը

Ժամկետը
(տարի)

1.

Օլիմպիական խաղեր

1

տասնհինգապատիկ

4

2

տասնչորսապատիկ

2

3

տասներեքապատիկ

2

2.

Աշխարհի առաջնություն, համաշխարհային շախմատային օլիմպիադա (թիմային առաջնություն)

1

տասնչորսապատիկ

1

2

տասներեքապատիկ

1

3

տասներկուսապատիկ

1

3.

Երիտասարդների աշխարհի առաջնություն, պատանեկան օլիմպիական խաղեր

1

տասներկուսապատիկ

1

2

տասնմեկապատիկ

1

3

տասնապատիկ

1

4.

Պատանիների աշխարհի առաջնություն

1

տասնապատիկ

1

2

իննապատիկ

1

3

ութապատիկ

1

5.

Եվրոպայի առաջնություն, եվրոպական խաղեր, համաշխարհային ուսանողական մարզական խաղեր

1

տասներկուսապատիկ

1

2

տասներկուսապատիկ

1

3

տասնմեկապատիկ

1

6.

Երիտասարդների Եվրոպայի առաջնություն, մինչև 23 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնություն

1

տասնմեկապատիկ

1

2

տասնապատիկ

1

3

 իննապատիկ

1

7.

Պատանիների Եվրոպայի առաջնություն, Եվրոպայի երիտասարդության ձմեռային կամ ամառային օլիմպիական փառատոն

1

տասնապատիկ

1

2

իննապատիկ

1

3

ութապատիկ

1

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 16-ի N 798-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼԻ ԼՐԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

 

NN
ը/կ

Մրցման անվանումը

Գրաված տեղը

Լրավճարի չափի
հաշվարկման գործակիցը

Ժամկետը
(տարի)

1.

Օլիմպիական խաղեր

1

տասնչորսապատիկ

4

2

տասներեքապատիկ

2

3

տասներկուսապատիկ

2

2.

Աշխարհի առաջնություն, համաշխարհային շախմատային օլիմպիադա (թիմային առաջնություն)

1

տասներեքապատիկ

1

2

տասներկուսապատիկ

1

3

տասնմեկապատիկ

1

3.

Երիտասարդների աշխարհի առաջնություն, պատանեկան օլիմպիական խաղեր

1

տասնմեկապատիկ

1

2

տասնապատիկ

1

3

 իննապատիկ

1

4.

Պատանիների աշխարհի առաջնություն

1

իննապատիկ

1

2

ութապատիկ

1

3

յոթապատիկ

1

5.

Եվրոպայի առաջնություն, եվրոպական խաղեր, համաշխարհային ուսանողական մարզական խաղեր

1

տասներկուսապատիկ

1

2

տասնմեկապատիկ

1

3

տասնապատիկ

1

6.

Երիտասարդների Եվրոպայի առաջնություն, մինչև 23 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնություն

1

տասնապատիկ

1

2

իննապատիկ

1

3

ութապատիկ

1

7.

Պատանիների Եվրոպայի առաջնություն, Եվրոպայի երիտասարդության ձմեռային կամ ամառային օլիմպիական փառատոն

1

իննապատիկ

1

2

ութապատիկ

1

3

յոթապատիկ

1

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 16-ի N 798-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՀՐԱՀԱՆԳԻՉ-ՄԵԹՈԴԻՍՏԻ ԼՐԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

 

NN
ը/կ

Մրցման անվանումը

Գրաված տեղը

Լրավճարի չափի
հաշվարկման գործակիցը

Ժամկետը
(տարի)

1.

Օլիմպիական խաղեր

1

տասներեքապատիկ

4

2

տասներկուսապատիկ

2

3

տասնմեկապատիկ

2

2.

Աշխարհի առաջնություն, համաշխարհային շախմատային օլիմպիադա (թիմային առաջնություն)

1

տասներկուսապատիկ

1

2

տասնմեկապատիկ

1

3

տասնապատիկ

1

3.

Երիտասարդների աշխարհի առաջնություն, պատանեկան օլիմպիական խաղեր

1

տասնապատիկ

1

2

իննապատիկ

1

3

ութապատիկ

1

4.

Պատանիների աշխարհի առաջնություն

1

ութապատիկ

1

2

յոթապատիկ

1

3

վեցապատիկ

1

5.

Եվրոպայի առաջնություն, եվրոպական խաղեր, համաշխարհային ուսանողական մարզական խաղեր

1

տասնմեկապատիկ

1

2

տասնապատիկ

1

3

իննապատիկ

1

6.

Երիտասարդների Եվրոպայի առաջնություն, մինչև 23 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնություն

1

իննապատիկ

1

2

ութապատիկ

1

3

յոթապատիկ

1

7.

Պատանիների Եվրոպայի առաջնություն, Եվրոպայի երիտասարդության ձմեռային կամ ամառային օլիմպիական փառատոն

1

ութապատիկ

1

2

յոթապատիկ

1

3

վեցապատիկ

1

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 16-ի N 798-Ն որոշման

 

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ, ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱԿՐՈԲԱՏԻԿԱ, ՇԱՇԿԻ, ՍԱՄԲՈ, ՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐԵՐ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՐԶԻԿԻ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՄԱՐԶԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

 

NN
ը/կ

Մրցման անվանումը

Գրաված տեղը

Լրավճարի չափի
հաշվարկման գործակիցը

Ժամկետը
(տարի)

1.

Աշխարհի առաջնություն

1

քառասնապատիկ

1

2

քսանապատիկ

1

3

քսանապատիկ

1

2.

Երիտասարդների աշխարհի առաջնություն

1

քսանապատիկ

1

2

տասնութապատիկ

1

3

տասնվեցապատիկ

1

3.

Պատանիների աշխարհի առաջնություն

1

տասնյոթապատիկ

1

2

տասնհինգապատիկ

1

3

տասնչորսապատիկ

1

4.

Եվրոպայի առաջնություն, եվրոպական խաղեր, համաշխարհային ուսանողական մարզական խաղեր

1

երեսնապատիկ

1

2

քսանապատիկ

1

3

քսանապատիկ

1

5.

Երիտասարդների Եվրոպայի առաջնություն, մինչև 23 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնություն

1

տասնյոթապատիկ

1

2

տասնհինգապատիկ

1

3

տասնչորսապատիկ

1

6.

Պատանիների Եվրոպայի առաջնություն

1

տասնհինգապատիկ

1

2

տասնչորսապատիկ

1

3

տասներեքապատիկ

1

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.12.2020, N 2153-Ն 04.01.2021, N 798-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան