Գլխավոր տեղեկություն
Համար
N 218-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.08.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.08.03/20(532) Հոդ.188
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
01.07.2015
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 հուլիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60015282

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

1 հուլիսի 2015 թ.
ք. Երևան

N 218-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 359-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 359-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգում (այսուհետ՝ Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Կարգի 9-րդ կետից հանել «Առաջին անգամ հայտ ներկայացնող ընկերությունը Հանձնաժողով է ներկայացնում նաև կառուցման ավարտը հավաստող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը:» նախադասությունը,

2) Կարգի 11-րդ կետում՝ «5» թիվը փոխարինել «10» թվով,

3) Կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «կամ Հանձնաժողով չի ներկայացրել կառուցման ավարտը հավաստող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը» բառերը,

4) Կարգի 20-րդ կետի 1-ին ենթակետում՝ «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող Հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2007 թվականի վաճառքի սակագները սահմանելու մասին» N 207-Ն» բառերը փոխարինել «Հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն» բառերով,

5) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետով.

«21. Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սակագինը վերանայում է՝

1) Ընկերությանն այդ մասին գրավոր տեղեկացնելու օրվանից հետո 80 աշխատանքային օրվա ընթացքում՝ բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքի.

2) փոքր հիդրոէլեկտրակայաններին և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայաններին այդ մասին գրավոր տեղեկացնելու օրվանից հետո 25 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ Հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն որոշման 1-ին կետով հաստատված մեթոդիկայի 1-ին կետում նշված Կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման դեպքում՝ այդ մեթոդիկայի 5-րդ և 7-րդ կետերով սահմանված ժամկետներում:»,

6) Կարգի N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված

ՀՀ հանրային ծառայությունները

 կարգավորող հանձնաժողովի
2015
 թվականի հուլիսի 1-ի

N 218-Ն որոշման

 

«Հավելված N 2

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ սահմանել (վերանայել)

____________________________________________________________________________________

 (հայտատուի անվանումը)

____________________________________________________________________________________

(գործունեության իրականացման աշխարհագրական տարածքը (բնակավայրը, մարզը, քաղաքը))

____________________________________________________________________________________

(էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի)

 

________________________________________________  սակագինը (դրույքը կամ վճարը):

 (լիցենզավորված գործունեության տեսակը)

   

Առաջարկվող սակագինը (դրույքը)`

_______________________ :

   

Առաջարկվող ամսական վճարը`

_______________________ :

 

Հաստատում ենք, որ մեր կողմից ներկայացված նյութերը պարունակում են ստույգ տեղեկատվություն և անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթեր ու հաշվարկներ։

 Դիմումին կցվում են՝

 

(փաստաթղթերի անվանումը, օրինակների և էջերի քանակը)

1. _________________________________________________________________________

2. _________________________________________________________________________

3. _________________________________________________________________________

4. _________________________________________________________________________

5. _________________________________________________________________________

___________________________________________________________________________

 (հայտատուի գտնվելու վայրը)

 

Հեռախոս՝ ________________ Ֆաքս՝ ________________ Էլեկտրոնային փոստ՝ ____________________

 

__________________________________________________________________________

(հայտատուի կոդը, պետռեգիստրում գրանցման համարը)

___________________________________________________________________________

(բանկային ռեկվիզիտները)

___________________________________________________________________________

(հայտատուի տնօրենի անունը, ազգանունը, ստորագրությունը)

_____________________________________________________________________________ »: 

(ամսաթիվը, հայտատուի կնիքը)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան