Գլխավոր տեղեկություն
Համար
N 659-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.07.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.07.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 2015 թվականի N 659-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Վրաստանի առողջապահության նախարարի հետ հանդիպելու նպատակով 2015 թվականի հուլիսի 26-29-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Արմեն Մուրադյանինը, Կարեն Կոստանյանինը, Սարո Ծատուրյանինը և Շահեն Դուրգարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հուլիսի 24-ի N 659-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-29-Ը ՎՐԱՍՏԱՆ (Թբիլիսի) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Մուրադյան

- ՀՀ առողջապահության նախարար (պատվիրակության ղեկավար)

Կ. Կոստանյան

- ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ

Ս. Ծատուրյան

- ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ

Շ. Դուրգարյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի վարորդ (ավտոմեքենայի պետհամարանիշը՝ 006 LL 55)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան