Գլխավոր տեղեկություն
Համար
N 341
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (23.07.2015-25.08.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.09.06/20
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.08.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.08.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.08.2018

040.0341.18.08.97

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
18 օգոստոսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

(որոշումը խմբ. 06.11.03 N 1492-Ն)

 

18 օգոստոսի 1997 թ. N 341

քաղ. Երևան

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 06.11.03 N 1492-Ն)

 

Ի կատարումն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 40-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 06.11.03 N 1492-Ն)

1. Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում զոհված (մահացած), մահացած ճանաչված զինծառայողների (այսուհետ՝ զոհված զինծառայողներ) հուղարկավորության հետ կապված ծախսերը հատուցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին՝ 700 հազար դրամի չափով (բյուջետային տարում նախատեսված միջին ծրագրային ցուցանիշի հաշվարկով):

(1-ին կետը խմբ. 06.11.03 N 1492-Ն, փոփ. 13.04.06 N 477-Ն, 22.09.06 N 1355-Ն)

2. Զոհված զինծառայողների (բացառությամբ «Եռաբլուր» պանթեոնում և այլ քաղաքների եղբայրական գերեզմանոցներում հուղարկավորվածների) գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման համար նրանց ընտանիքների անդամներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացնել 1.400.000 դրամ (բյուջետային տարում նախատեսված միջին ծրագրային ցուցանիշի հաշվարկով):

Հաշմանդամության կենսաթոշակ ստացող զինծառայողների մահվան դեպքում գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը հատուցվում են սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված չափով:

Սույն կետի 1-ին պարբերությամբ սահմանված գումարը հատկացնել նաև Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով ստացած վնասվածքների, խեղումների, առաջացած հիվանդությունների պատճառով հաշմանդամության կենսաթոշակ ստացած և մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը մահացած զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքների անդամներին:

(2-րդ կետը խմբ. 06.11.03 N 1492-Ն, լրաց. 12.05.05 N 668-Ն, փոփ. 13.04.06 N 477-Ն, 22.09.06 N 1355-Ն)

3. Զոհված զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական կառավարման մարմինները կազմում ու ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում այն զոհված զինծառայողների ցուցակները, որոնց ընտանիքներին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցել զոհված զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը: Ցուցակներում նշվում են զոհված զինծառայողի անձնական տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, մահվան տարեթիվը, մահվան վկայականի համարը, յուրաքանչյուր զոհված զինծառայողի մասով` փոխհատուցման ենթակա գումարի չափը, զոհված զինծառայողի ընտանիքի՝ փոխհատուցման գումար ստացող անդամի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը, բնակության և էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում), գումարն ստացողի բանկային ռեկվիզիտները, իսկ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության այն տարածաշրջանը, որտեղ գործող բանկերից շահառուն նախընտրում է ստանալ գումարը:

(3-րդ կետը խմբ. 06.11.03 N 1492-Ն, փոփ. 09.02.06 N 146-Ն, փոփ., լրաց. 10.04.08 N 347-Ն, խմբ. 16.07.15 N 769-Ն)

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն ստացված տեղեկատվության հիման վրա փոխհատուցման ենթակա գումարները փոխանցում է սույն որոշման 3-րդ կետում նշված գումարն ստացողի բանկային հաշվին, իսկ դրա բացակայության դեպքում այն բանկի հաշվին, որտեղից շահառուն անձնագիրը ներկայացնելու դեպքում կարող է ստանալ գումարը:

(4-րդ կետը խմբ. 06.11.03 N 1492-Ն, 16.07.15 N 769-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 16.07.15 N 769-Ն)

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը գործող ընթացակարգերի պահանջներին համապատասխան սահմանված կարգով վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերն ստանալուց հետո հասանելիք գումարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում վճարում է շահառուին և դրա մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրված նամակով իրազեկում է վերջինիս:

(6-րդ կետը խմբ. 06.11.03 N 1492-Ն, փոփ. 09.02.06 N 146-Ն, խմբ. 16.07.15 N 769-Ն)

7. Եթե զոհված զինծառայողների գերեզմանները բարեկարգված են նրանց ընտանիքների անդամների ուժերով, ապա համապատասխան փաստաթղթեր ներկայացվելու դեպքում փոխհատուցվում է գերեզմանների կառուցապատման աշխատանքների փաստացի արժեքը, բայց հաստատված ծախսերի նորմատիվներից ոչ ավելի:

(7-րդ կետը խմբ. 06.11.03 N 1492-Ն)

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունից դուրս այլ վայրերում զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերը փոխհատուցվում են զոհվածների ընտանիքների բնակության վայրում:

Ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և օրենքով սահմանված կարգով մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքներին փոխհատուցումը կատարվում է սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարի չափով՝ խորհրդանշական գերեզման կառուցելու համար:

(8-րդ կետը խմբ. 06.11.03 N 1492-Ն)

9. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողների և ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած), մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավումը և նրանց՝ տնամերձ կամ բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար հողամասի տրամադրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(9-րդ կետը խմբ. 06.11.03 N 1492-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան