Գլխավոր տեղեկություն
Համար
N 539-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (01.07.2015-09.07.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 26 հունիսի 2015 թվականի N 539-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Աշխատանքային այցով 2015 թվականի հուլիսի 3-5-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման ծախսերը, Ֆրանսիայի Հանրապետություն մուտքի արտոնագրի և ապահովագրության ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Հովիկ Աբրահամյանինը, Ստեփան Քարտաշյանինը, Գոհար Պողոսյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Արմեն Զատիկյանինը և Բագրատունի Բարսեղյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արմեն Աշոտյանինը, Սերգո Կարապետյանինը, Հրանուշ Հակոբյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3) Կարեն Նազարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վարդան Ասոյանինը և Աղվան Այվազյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին:

(3-րդ կետը լրաց. 30.06.15 N 560-Ա)

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2015 թվականի հուլիսի 3-ին՝ Երևան-Փարիզ, իսկ 2015 թվականի հուլիսի 5-ին՝ Փարիզ-Երևան երթուղով։

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։

6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Փարիզ մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հունիսի 26-ի N 539-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-5-Ը ՓԱՐԻԶ (ՖՐԱՆՍԻԱՅԻ Հանրապետություն) ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Հ. Աբրահամյան  -ՀՀ վարչապետ
 Ջ.Աբրահամյան  -ՀՀ վարչապետի կինը
 Ս. Կարապետյան  -ՀՀ գյուղատնտեսության նախարար
 Ա. Աշոտյան  -ՀՀ կրթության և գիտության նախարար
Հ. Հակոբյան -ՀՀ սփյուռքի նախարար
Կ.Նազարյան -ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
 Ս. Քարտաշյան  -ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
 Գ. Պողոսյան  -ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
 Վ. Ասոյան  -ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար (28.06.2015թ.-05.07.2015թ.)
 Է. Հարությունյան  -ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետի պաշտոնակատար
 Ա. Այվազյան  -ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության կցորդ (28.06.2015թ.-05.07.2015թ.)
 Ա. Շահինյան  -«Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր
 Տ. Մեհրաբյան  -«Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի լուսանկարիչ
 Ա. Զատիկյան  -ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ
 Բ. Բարսեղյան   -ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող

(հավելվածը լրաց. 30.06.15 N 560-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.07.2015, N 587-Ա 09.07.2015, N 539-Ա
30.06.2015, N 560-Ա 01.07.2015, N 539-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան