ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2015 թվականի N 773-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանի թիվ 1, Երևան քաղաքի Շիրակի փողոց 2ա հասցեում գտնվող հանրակացարանի թիվ 7 մասնաշենքերում, ինչպես նաև Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոց 66/1 (նախկին 66ա) հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հուլիսի 17 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի N 773-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԵրԵՎան քաղաքի Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանի թիվ 1, ԵրԵՎան քաղաքի Շիրակի փողոց 2ա հասցեում գտնվող հանրակացարանի թիվ 7 մասնաշենքերում, ինչպես նաԵՎ ԵրԵՎան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոց 66/1 (նախկին 66ա) հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքում բնակվող քաղաքացիների կողմից զբաղեցրած՝ նվիրատվության ենթակա բնակելի տարածքների
NN ը/կ |
Բնակության վայրը |
Բնակիչների ազգանունները, անունները, հայրանունները |
Անձնագրային տվյալները |
Հատկացման տարեթիվը |
Զբաղեցրած բնակելի տարածքի մակերեսը(քառ. մ) |
Զբաղեցրած բնակելի տարածքի հաշվեկշռային արժեքը (դրամ) |
Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
քաղ. Երևան, Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանի թիվ 1 մասնաշենքի թիվ 529 սենյակ |
Սաֆարյան Նարինե Ալբերտի |
AF 0562229, տրված՝ 12.09.2001 թ., |
2009 թ. |
16.67 |
60675,13(2015 թ. մայիսի 6-ի դրությամբ) |
սեփականության իրավունքով |
2. |
քաղ. Երևան, Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանի թիվ 1 մասնաշենքի թիվ 516 սենյակ |
Ալեքյան Յուրիկ Արտաշի |
AM0415826, տրված՝ 11.08.2011 թ., 005-ի կողմից |
2001 թ. |
16.67 |
60675,13(2015 թ. մայիսի 6-ի դրությամբ) |
սեփականության իրավունքով |
3. |
քաղ. Երևան, Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանի թիվ 1 մասնաշենքի թիվ 722 և 730 սենյակներ |
Սեվանյան Արամայիս Մարգարյան Աշխեն Վարդանի Սեվանյան Վաչիկ Արամայիսի Սեվանյան Ասատուր Արամայիսի |
005171129, տրված՝ 23.05.2014 թ., 005-ի կողմից 005171103, տրված՝ 23.05.2014 թ., 005-ի կողմից AK 0400344 տրված՝ 16.11.2009 թ., 005-ի կողմից AN 0502119 տրված՝ 06.06.2013 թ., 005-ի կողմից |
1999 թ. |
33.22 |
120913,49(2015 թ. մայիսի 6-ի դրությամբ) |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
4. |
քաղ. Երևան, Վարդաշեն 6-րդ փող. 66/1 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքի 411 սենյակ |
Պետրոսյան Սյուզաննա Վաչագանի |
AN0404430 տրված՝ 14.03.2013 թ., 001-ի կողմից |
2006 թ. |
28 |
89839,68(2015 թ. մայիսի 1-ի դրությամբ) |
սեփականության իրավունքով |
5. |
քաղ. Երևան, Վարդաշեն 6-րդ փող. 66/1 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքի 407 սենյակ |
Կուստով Արթուր Վլադիմիրովիչ |
AG0404760 տրված՝ 05.03.2005 թ., 009-ի կողմից |
2005 թ. |
13.8 |
44278,13(2015 թ. մայիսի 1-ի դրությամբ) |
սեփականության իրավունքով |
6. |
քաղ. Երևան, Շիրակի փողոց 2ա հասցեում գտնվող հանրակացարանի թիվ 7 մասնաշենքի թիվ 402 և 404 սենյակներ |
Օհանջանով Գարրի Սերգեյի Մելքոնյան Անժելա Միշայի Օհանջանով Ալեքս Գարրիի |
005572540 տրված` 23.05.2014 թ., 018-ի կողմից AN0638866 տրված` 03.09.2013 թ., 018-ի կողմից ծնվ.՝ 2014 թ. |
2005 թ. |
33.7 |
86725.60(2015 թ. մայիսի 8-ի դրությամբ) |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|