Գլխավոր տեղեկություն
Համար
N 772-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.07.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.07.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2015 թվականի N 772-Ա

 

ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի ապրիլի 30-ի N 10-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասերից 0,02892 հեկտար մակերեսով և 234252 դրամ կադաստրային արժեքով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 20022015-11-0017, 20.02.2015 թ.) որպես նվիրաբերություն ընդունել Հայաստանի Հանրապետության սեփականություն և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի շրջանակներում նախատեսված անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցման ու սպասարկման նպատակով օգտագործման պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրաբերության պայմանագիր.

2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները` դրանք իրականացնելով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 17

Երևան