Գլխավոր տեղեկություն
Համար
N 839-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2015 թվականի N 839-Ա

 

ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 119-րդ կետին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի հունիսի 2-ի N 512-Ա որոշման 2-րդ կետին համապատասխան՝

Հաստատել Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

սեպտեմբերի 17-ի N 839-Ա

որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN ը/կ

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ

ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

1

2

3

4

5

1.

Այցելություն Եսայի Յաղուբյանի շիրիմ-հուշարձանին, ծաղկեպսակի զետեղում, հոգեհանգստի արարողություն ի հիշատակ հերոսամարտի հերոսների

Մուսա լեռան հերոսամարտի

 100-ամյակի նշումը կազմակերպող հոբելյանական հանձնաժողով

«Մուսալեռ» հայրենակցական միություն (համաձայնությամբ)

2015 թ. սեպտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

Մուսա լեռան հերոսամարտի և հայ ազատագրական պայքարի 100-ամյակին նվիրված գիտաժողով

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

Երևանի պետական համալսարան (համաձայնությամբ)

«Մուսալեռ» հայրենակցական միություն (համաձայնությամբ)

2015 թ. սեպտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

ՀՀ ԳԱԱ-ի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Մուսա լեռան հերոսամարտին և մուսալեռցիների կենցաղին նվիրված ժամանակավոր ցուցասրահի բացում, «Ֆրանսիական պետության աջակցությունը հայերին» գրքի շնորհանդես

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ (համաձայնությամբ)

«Մուսալեռ» հայրենակցական միություն (համաձայնությամբ)

2015 թ. սեպտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում:

4.

Մուսալեռ գյուղում հարիսայի պատրաստման հանդիսավոր արարողություն, երեկոյան շուրջպար հանդես, ազգագրական երգի-պարի համերգ

Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի նշումը կազմակերպող հոբելյանական հանձնաժողով

ՀՀ մշակույթի նախարարություն

«Մուսալեռ» հայրենակցական միություն (համաձայնությամբ)

2015 թ. սեպտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում:

5.

40 երիտասարդների քայլերթ Երևանից Մուսալեռի հուշահամալիր

ՀՀ սփյուռքի նախարարություն

«Մուսալեռ» հայրենակցական միություն (համաձայնությամբ)

2015 թ. սեպտեմբեր

Շահումյանի անվան հրապարակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

6.

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» բեմադրության ներկայացում

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

«Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ)

2015 թ. սեպտեմբեր

Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոն

2015 թ. սեպտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում:

7.

Մուսա լեռան հուշահամալիրի հիմնանորոգում, հուշահամալիրի տարածքի բարեկարգում

ՀՀ պաշտպանության նախարարություն

2015 թ. հոկտեմբեր

35 մլն դրամ (ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 826-Ն որոշմամբ արդեն հատկացվել է)

օրենքով չարգելված այլ միջոցներ

8.

ՀՀ Արմավիրի մարզի Մուսալեռի և Փարաքար գյուղական համայնքների փողոցների նորոգում և բարեկարգում, Լուի Դաթրիժ դյու Ֆուրնեի, Շարլ-Տիրան Թեքեյանի, Եսայի Յաղուբյանի, Տիգրան Անդրեասյանի և Մովսես Տեր-Գալուստյանի փողոցների անվանակոչում Մուսալեռ գյուղում

ՀՀ Արմավիրի մարզպետարան

2015 թ. հոկտեմբեր

5.0 մլն դրամ  (ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 826-Ն որոշմամբ արդեն հատկացվել է 5 մլն դրամ)

9.

Մուսա լեռան հերոսամարտի 18 նահատակներին նվիրված հուշակոթողի կառուցում, հանդիսավոր օծում և հարգանքի տուրքի ու հոգեհանգստյան և վկայության կարգի մատուցում, «Մուսա լեռան հերոսամարտը» խորագրով մշտական ցուցադրության կազմակերպում Մուսա լեռան հերոսամարտի թանգարանում

ՀՀ պաշտպանության նախարարություն

«Սարդարապատի հուշահամալիր հայոց ազգագրության թանգարան» ՊՈԱԿ (համաձայնությամբ)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (համաձայնությամբ)

2015 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր,
 նոյեմբեր

օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

10.

Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն

Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի նշումը կազմակերպող հոբելյանական հանձնաժողով

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

2015 թ. հոկտեմբեր-նոյեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում:

11.

«Մեկ աշխատանքի ցուցահանդես» խորագրով ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակած՝ Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշարձանի նախագծերի, էսքիզների, լուսանկարների ցուցադրում։

«Մուսալեռ» հայրենակցական միության կենտրոնական վարչության նախաձեռնությամբ տեղի կունենա մուսալեռցի ճարտարապետ Վրեժ Թասլակյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսի բացում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2015 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր

 Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

12.

Ուսումնական հաստատություններում (դպրոցներում, ուսումնարաններում վարժարաններում և այլն) գրական-երաժշտական միջոցառումների կազմակերպում, Մուսա լեռան հերոսամարտը ներկայացնող գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի դիտում և քննարկում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2015 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում:

13.

Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հեռուստա- և ռադիոհաղորդումների հեռարձակում, «Մուսա լեռան 40 օրը» գեղարվեստական ֆիլմի ցուցադրում Հ1 հանրային հեռուստաալիքով և ռադիոբեմականացում «Ռադիոթատրոն» հաղորդաշարով

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ (համաձայնությամբ)

2015 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում:

14.

«Մուսա լեռ-100» նամականիշի և դրոշմանիշի թողարկում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2015 թ. հոկտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում:

15.

«Մուսա լեռից մինչև Սարդարապատ» համահայկական զբոսաշրջային երթուղու մշակում և էքսկուրսիաների կազմակերպում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ Արմավիրի մարզպետարան

2015 թ. սեպտեմբեր- հոկտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջում

16.

Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի գերմաներենից հայերեն թարգմանություն և հրատարակում, գերմաներենից լիտվերեն թարգմանություն և հրատարակում, գրքի շնորհանդեսների կազմակերպում

Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» ռադիոբեմականացման խտասկավառակի պատրաստում Մուսա լեռան հերոսամարտին նվիրված վավերագրական և արխիվային նյութերի ցուցադրություն

ՀՀ մշակույթի նախարարություն

«ՀՀ ազգային արխիվ» ՊՈԱԿ (համաձայնությամբ)

2015 թ. սեպտեմբեր- հոկտեմբեր

2015 թ. դեկտեմբեր

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

17.

Ժողովրդական երաժշտության համերգ՝ նվիրված Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին

ՀՀ մշակույթի նախարարություն

«Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ)

2015 թ. հոկտեմբեր

«Արամ Խաչատրյան» համերգասրահում

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

18.

«Մուսա լեռան 40 օրը» խորագրով միջոցառում (կրթական ծրագիր)՝

1) «Ֆրանց Վերֆելի կյանքը և գործունեությունը» թեմայով զեկուցում

2) «Մուսա լեռան 40 օրը» գրքի քննարկում

3) «Մուսա լեռան 40 օրը» ֆիլմի դիտում

ՀՀ մշակույթի նախարարություն

2015 թ. սեպտեմբեր

Ե. Չարենցի տուն-թանգարանում

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան