ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2015 թվականի N 952-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Գոռավանի և Սուրենավանի գյուղական համայնքների համայնքային խնդիրների լուծման՝ համայնքների ընթացիկ կարիքների բավարարման նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին 2015 թվականի ինն ամսում հատկացնել 6,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝ սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը՝ ըստ համայնքների բաշխել հետևյալ համամասնությամբ՝ Գոռավանի գյուղական համայնքին՝ 3,000.0 հազ. դրամ և Սուրենավանի գյուղական համայնքին՝ 3,000.0 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ՝ համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. օգոստոսի 19 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան
Հավելված |
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.50 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||
ինն ամիս |
տարի |
ինն ամիս |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | |||||
1047 |
ԾՏ03 | |||||
Շահառուների քանակը |
1. Տրանսֆերտ ստացող |
2 |
2 |
|||
Գումարը (հազ. դրամ) |
X |
X |
6,000.0 |
6,000.0 | ||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
||||||
Շահառուների ընտրության չափանիշները | ||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարան
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը(բաժինը/խումբը/դասը) |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
ՀՀ 2015 թվականի պետական բյուջե | |
ծրագիրը |
միջոցառումը | |||
1047 |
ԾՐԱԳԻՐ |
|||
Աջակցություն համայնքային, միջհամայնքային, ոչ կառավարական, մասնավոր և այլ կազմակերպություններին ու անհատներին |
6,000.0 | |||
Ծրագրի նկարագրությունը | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ |
||||
ԾՏ03 |
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Գոռավանի և Սուրենավանի գյուղական համայնքների համայնքային խնդիրների լուծում |
6,000.0 | ||
Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|