«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 հուլիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 60015266
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
29 հունիսի 2015 թ. |
N 205-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ և 10-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժ» ենթակետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 3 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ինստիտուցիոնալ վարչարարության միջոցառումների ծրագրի 21-րդ կետը, ինչպես նաև այն հանգամանքը, որ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների (այսուհետ` օպերատորներ) կողմից առաջարկվող ծառայությունների փաթեթների (այսուհետ` փաթեթներ) և սակագնային պլանների զանազանությունը նպաստում է օպերատորների միջև մրցակցության զարգացմանը և էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների առավել մատչելիության ապահովմանը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) սակագնային պլանը՝ օպերատորի հրապարակային առաջարկն է, որը սահմանում է մեկ կամ մի քանի տեսակի ծառայությունից, այդ թվում` փաթեթներից օգտվելու սակագներ,
2) փաթեթը ներառում է մեկ կամ մի քանի տեսակի ծառայություն՝ քանակային ցուցանիշի (ծավալի կամ թողունակության) և/կամ օգտագործման ժամկետի սահմանափակմամբ,
3) սակագնային տարբեր պլաններ կարող են նախատեսել միևնույն կամ տարբեր ծառայություններից, այդ թվում` փաթեթներից տարբեր սակագներով օգտվելու հնարավորություն,
4) սակագնային պլանի մեջ ներառված փաթեթների սահմաններում մատուցված ծառայությունների ընդհանուր խմբաքանակի դիմաց օպերատորը գանձում է այդ սակագնային պլանի համար սահմանված սակագինը (բաժանորդավճարը),
5) փաթեթի մեջ ներառված յուրաքանչյուր ծառայության մեկ միավորի համար սակագին չի սահմանվում,
6) յուրաքանչյուր փաթեթի ակտիվացման պահից դրանով սահմանված ժամկետների և ծավալների սահմաններում մատուցված ծառայությունների ընդհանուր խմբաքանակի համար օպերատորը գանձում է այդ փաթեթի համար սահմանված սակագինը,
7) օպերատորները հաշիվների վարման (բիլինգ) համակարգում հաշվառում են փաթեթները (այդ թվում` սակագնային պլանների մեջ ներառված)՝ ըստ դրանց համար սահմանված սակագների (բաժանորդավճարի), իսկ փաթեթներից դուրս մատուցված ծառայությունները՝ ըստ ծավալի և համապատասխան սակագնի,
8) սույն կետի 1-7-րդ ենթակետերով ամրագրված սկզբունքները կիրառելիս սակագնային կարգավորման ենթակա հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողները հաշվի են առնում նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից այդ ծառայությունների համար սահմանված առանձնահատկությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |