Գլխավոր տեղեկություն
Համար
N 550-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (16.07.2015-06.06.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.03/28(694) Հոդ.655
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2009 թվականի N 550-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 6.2-րդ մասի, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի վեցերորդ պարբերության, «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի երրորդ պարբերության, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի երրորդ պարբերության, «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 08.07.15 N 743-Ն)

1. Սահմանել ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, փրկարարական ծառայության, դատախազության պաշտոնների համապատասխանության ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Քրեակատարողական ծառայության պաշտոններին զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պաշտոնների համապատասխանությունը և հարկադիր կատարման ծառայության պաշտոններին զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանելու մասին» N 1199-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 26

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

ապրիլի 30-ի N 550-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ

 

NN
ը/կ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանության պաշտոններ

ՀՀ պաշտպանության նախարարության պետական ծառայողների պաշտոններ

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության  պաշտոններ

Քրեակատարո-
ղական ծառայության պաշտոններ

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության
պաշտոններ

Փրկարարա-
կան ծառայության պաշտոններ

Դատախազության պաշտոններ

1

2

3

4

5

6

7

8

1.

Ոստիկանության պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության պետի տեղակալ

 զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գլխավոր շտաբի պետի տեղակալներ

ազգային անվտանգության ծառայության  տնօրեն, ազգային անվտանգության ծառայության  տնօրենի 1-ին տեղակալ, ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

-

-

-

գլխավոր դատախազի տեղակալ

2.

Գլխավոր վարչության պետ, այդ թվում` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ

գլխավոր վարչության պետ և նրան  հավասարեցված պաշտոններ,
դիվիզիայի հրամանատար

գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ

քրեակատարողա-
կան վարչության պետ, քրեակատարողական վարչության պետի 
1-ին տեղակալ

դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող

փրկարար ծառայության ղեկավար

Երևան քաղաքի դատախազ,
ՀՀ գլխավոր դատախազության վարչությունների պետեր

3.

Գլխավոր վարչության պետի տեղակալ, վարչության պետ և նրանց հավասարեցված պաշտոններ

վարչության պետ և նրան հավասարեց
ված պաշտոններ, բրիգադի հրամանատար

վարչության
պետ և նրան հավասարեցված պաշտոններ

քրեակատարողա-
կան վարչության պետի տեղակալ

դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ

փրկարար ծառայության ղեկավարի տեղակալ

ՀՀ մարզերի և Երևան քաղաքի համայնքի դատախազ

4.

Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ, գնդի հրամանատար

վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

քրեակատարողա-
կան հիմնարկի պետ, քրեակատարողական վարչության բաժնի պետ

կենտրոնա-
կան մարմնի բաժնի պետ

կենտրո-
նական ապարատի վարչության պետ

ՀՀ գլխավոր դատախազության վարչությունների պետերի տեղակալներ

5.

Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ, առանձին գումարտակի կամ առանձին դիվիզիոնի հրամանատար

բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

քրեակատարողա-
կան հիմնարկի պետի տեղակալ, քրեակատարողական վարչության բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական վարչության բաժանմունքի պետ

մարզային
բաժնի պետ,
Երևանի
քաղաքային
բաժնի պետ

կենտրոնական ապարատի առանձին բաժնի պետ, կենտրոնական ապարատի վարչության պետի տեղակալ

ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազներ

6.

-

-

վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ (ավագ խումբ)

-

-

կենտրոնա-
կան ապարատի վարչության բաժնի պետ, տարածքային` ներառյալ Երևան քաղաքի, վարչության պետ

ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, Երևան քաղաքի դատախազի տեղակալ, մարզի դատախազի տեղակալ, կայազորի զինվորական դատախազ

7.

-

-

վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ
(ավագ խումբ)

-

-

տարածքային` ներառյալ Երևան քաղաքի, վարչության պետի տեղակալ

Երևան քաղաքի համայնքի դատախազի տեղակալ,
ՀՀ գլխավոր դատախազության վարչության և բաժնի ավագ դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության բաժնի պետ

8.

-

-

բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ
(ավագ խումբ)

-

-

հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար

ՀՀ զինվորական դատախազու-
թյան բաժնի պետ, ՀՀ գլխավոր դատախազության վարչության բաժնի պետ

9.

Բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

բաժնի պետի տեղակալ և
նրան հավասարեցված պաշտոններ

բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

քրեակատարողա-
կան վարչության գլխավոր մասնագետ, քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, քրեակատարողական
հիմնարկի բաժնի պետ

բաժնի պետի
տեղակալ

բաժնի պետ

-

10.

Բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

բաժանմունքի պետ և նրան հավասարեցված  պաշտոններ

բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

քրեակատարողա-
կան հիմնարկի բաժնի պետի տեղակալ, քրեա-
կատարողական
հիմնարկի բաժանմունքի պետ,
քրեակատարողա-
կան հիմնարկի տեղամասի պետ

բաժանմունքի պետ

հատուկ փրկարա-
րական ջոկատի հրամանատարի տեղակալ, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարի տեղակալ,
հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ

ՀՀ գլխավոր դատախազության բաժնի պետի տեղակալ,
ՀՀ զինվորական դատախազության բաժնի պետի տեղակալ

11.

Բաժանմունքի պետի տեղակալ, հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր և նրանց հավասարեցված պաշտոններ

բաժանմունքի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

բաժանմունքի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

քրեակատարողա-
կան հիմնարկի խմբի ղեկավար

գլխավոր
խորհրդատու

լաբորատո-
րիայի պետ

ՀՀ զինվորական դատախազու
թյան դատախազ

12.

Ավագ տեսուչ, ավագ օպերլիազոր և նրանց հավասարեցված պաշտոններ

խմբի պետ, մասի պետ, ավագ սպա և նրան հավասարեցված պաշտոններ

ավագ օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ

քրեակատարողա-
կան հիմնարկի գլխավոր մասնագետ

առաջատար
խորհրդատու,
ավագ հարկադիր
կատարող

խմբի պետ, ջոկի հրամանատար

Երևան քաղաքի դատախազու-
թյան ավագ դատախազ, մարզի դատախազության ավագ դատախազ, կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ, Երևան քաղաքի համայնքի դատախազության ավագ դատախազ

13.

Տեսուչ, օպերլիազոր
և նրանց հավասարեցված պաշտոններ

սպա և նրան հավասարեց
ված պաշտոններ

օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ

քրեակատարողա-
կան վարչության առաջատար մասնագետ

առաջին կարգի
խորհրդատու,
հարկադիր կատարող

-

Երևան քաղաքի դատախազու
թյան դատախազ, մարզի դատախազության դատախազ, կայազորի զինվորական դատախազության դատախազ, Երևան քաղաքի համայնքի դատախազության դատախազ

14.

-

-

կրտսեր օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ

քրեակատարողա-
կան վարչության առաջին կարգի մասնագետ,
քրեակատարողական հիմնարկի առաջա-տար մասնագետ,
քրեակատարողա-
կան հիմնարկի առաջին կարգի մասնագետ

տեսուչ

ավագ փրկարար

-

15.

Կրտսեր տեսուչ, ավագ ոստիկան, ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ

ենթասպաներով համալրվող պաշտոններ

ենթասպաներով համալրվող պաշտոններ

քրեակատարողա-
կան վարչության երկրորդ կարգի մասնագետ,
քրեակատարողա-
կան վարչության երրորդ կարգի մասնագետ,
քրեակատարողա-
կան հիմնարկի երկրորդ կարգի մասնագետ,
քրեակատարողա-
կան հիմնարկի երրորդ կարգի մասնագետ,
քրեակատարողա-
կան հիմնարկի կրտսեր մասնագետ

-

փրկարար

-

(հավելվածը փոփ. 08.07.15 N 743-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան